Աննալներ (Տակիտոս)
![]() | |
Հեղինակ | Կոռնելիոս Տակիտոս |
Տեսակ | գրավոր աշխատություն և historical non-fiction work? |
Ժանր | էսսե |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
![]() |

Աննալներ (լատին․՝ Ab excessu divi Augusti, լատին․՝ Annales), հռոմեացի պատմաբան Պուբլիուս Կոռնելիուս Տակիտոսի վերջին և ամենամեծ ստեղծագործությունը, որը նկարագրում է իրադարձությունները 14 թվականից (Օկտավիանոս Օգոստոսի մահը) մինչև 68 թվականը (Հուլիոս-Կլավդիոս դինաստիայի ավարտը): Հաջորդ կայսրերի թագավորության մասին պատմում է նույն հեղինակի «Պատմությունը»։
Տակիտոսի աշխատությունը հայտնի է «Աննալներ» անունով, թեև նրա բնօրինակ անվանումն է՝ Ab excessu divi Augusti, և միայն մեկ անգամ է հեղինակը իր աշխատությունը անվանել Աննալներ[2]։ Ստեղծագործությունն ամբողջապես պահպանված չէ․ Տիբերիոսի և Ներոնի, մասամբ ՝ Կլավդիոսի թագավորության նկարագրությունը լավ է պահպանվել, իսկ Կալիգուլայի իշխանության նկարագրությունը ընդհանրապես չի պահպանվել։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը գրելիս Տակիտոսը բախվեց այն խնդիրների ակունքները ուսումնասիրելու անհրաժեշտությանը, որոնց բախվեց հռոմեական հասարակությունը չորս կայսրերի տարում և Փլավիոսների օրոք։ Հետևաբար, նա սկսեց գրել Ab excessu divi Augusti ("Աստվածային Օգոստոսի վախճանից") ստեղծագործությունը, որում նկարագրեց Տիբերիոսի, Կալիգուլայի, Կլավդիոսի և Ներոնի թագավորությունը, ինչպես նաև վեց ամիս անիշխանությունը մինչև գրքի շարադրանքի սկիզբը[3]։ Միայն նոր ժամանակներում այս աշխատանքը սկսեց կոչվել "Աննալներ": Սա պատմաբանի ամենամեծ ստեղծագործությունն է, որը բաղկացած է եղել 18 կամ 16 գրքից[4][5]։ Գրքերի ճշգրիտ թիվը, սակայն, անհայտ է։ Ս. Ի. Սոբոլևսկին պնդում է, որ "Աննալների" միայն 16 գրքերի առկայությունը ընդհանուր ընդունված կարծիք է: Միևնույն ժամանակ, հաշվի չի առնվում, որ "Աննալների" միայն 16 գրքերի առկայության դեպքում Ներոնի կառավարման վերջին երկու տարիները պետք է արտասովոր հակիրճ շարադրվեին։
Հավանաբար ծավալուն աշխատությունը բաժանվել է երեք մասի և հրատարակվել աստիճանաբար։ Տարբեր գնահատականներով "Աննալները" գրվել են 110 թվականից հետո[6] կամ 113 թվականից հետո[7]։ Մինչ օրս ամբողջությամբ պահպանվել են միայն I—IV գրքերը (նկարագրել են 14-28 թվականների իրադարձությունները) և XII—XV (48-65), մասամբ ՝ VI, XI, XVI (31-37, 47-48, 65-66), ինչպես նաև V գրքի մի փոքր հատված (29 թվականի իրադարձություններ): Այսպիսով, հիմնականում պահպանվել են Տիբերիոսի և Ներոնի, մասամբ Կլավդիոսի թագավորության նկարագրությունները, և Կալիգուլայի կայսրության մասին պատմությունն ամբողջությամբ չի հասել։ Բացի այդ, «Աննալները» անավարտ են մնացել հավանաբար Տակիտոսի մահվան պատճառով[8]։ Պատմաբանի մահվան պատճառով XIII—XVI գրքերը կարող էին տպագրել նախնական խմբագրությամբ, ինչը կբացատրեր այդ գրքերի բովանդակային, տրամաբանական և ոճական որոշ թերություններ[3]։ XV գիրքը պարունակում է Ներոնի օրոք քրիստոնյաների մահապատժի նկարագրությունը,որն համարվում է Քրիստոսի և քրիստոնեական համայնքի գոյության առաջին անկախ վկայություններից մեկը։
Գրքում Տակիտոսը հայտնում է Օկտավիանոս Օգոստոսի թագավորությունը նկարագրելու մտադրությունը, բայց այս ստեղծագործության մասին ոչինչ հայտնի չէ։ Ըստ երևույթին, այն երբեք չի գրվել[9]։
Աշխատանքի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թավ տառերով ընդգծված են ամբողջությամբ պահպանված գրքերը, թավ շեղատառ ՝ մասամբ պահպանված գրքերը:

- Գիրք I. Նախաբան; 14-15-ի իրադարձությունները:
- Գիրք II․ 16-19 թվականներ.
- Գիրք III․ 20-22 թվականներ:
- Գիրք IV․ 23-28 թվականներ:
- Գիրք V. 29 թվականի մի մասի իրադարձությունների նկարագրությունը պահպանվել է:
- Գիրք VI․ Պահպանվել է 31 և 32-37 թվականների որոշ մասերի իրադարձությունների նկարագրությունը։
- Գիրք VII Չի պահպանվել։
- Գիրք VIII Չի պահպանվել։
- Գիրք IX ․Չի պահպանվել։
- Գիրք X. չի պահպանվել:
- Գիրք XI. 47 և 48 թվականների մի մասը:
- Գիրք XII․ 48-54 թվականներ:
- Գիրք XIII․ 54-58 թվականներ.
- Գիրք XIV. 59-62 թվականներ.
- Գիրք XV. 63-65 թվականներ:
- Գիրք XVI. Իրադարձություններ 65 թվականի վերջից մինչև 66 թվականը և, հնարավոր է, Ներոնի ինքնասպանությունից առաջ:
- Գիրք XVII (գուցե գոյություն չուներ):
- Գիրք XVIII (գուցե գոյություն չուներ)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Syme, Ronald (1958). Tacitus. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-814327-3.
- Cynthia Damon (2012) Tacitus, Annals (Penguin Classics) 9780140455649
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Latin Literature: A History by Gian Biagio Conte, Don P. Fowler, Glen W. Most and Joseph Solodow (Nov 4, 1999) 0-8018-6253-1 Johns Hopkins University Press page 543
- ↑ (Tac. Ann. IV, 32) Тацит. Анналы. IV, 32
- ↑ 3,0 3,1 Goodyear F. R. D. Early Principate. History and biography. Tacitus // The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 647
- ↑ Альбрехт М. История римской литературы. Т. 2. — Москва: Греко-латинский кабинет, 2004. — С.1201
- ↑ Соболевский С. И. Тацит // История римской литературы. / Под ред. С. И. Соболевского, М. Е. Грабарь-Пассек, Ф. А. Петровского. — Т. 2. — М.: Изд-во АН СССР, 1962. — С.258
- ↑ Тацит, Корнелий // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
- ↑ Woodman A. J. Tacitus and the contemporary scene // The Cambridge Companion to Tacitus. Ed. by A. J. Woodman. — Cambridge, 2009. — P. 31
- ↑ Бокщанин А. Г. Источниковедение Древнего Рима. — М.: МГУ, 1981. — С. 100
- ↑ Goodyear F. R. D. Early Principate. History and biography. Tacitus // The Cambridge History of Classical Literature. Volume 2: Latin Literature. Ed. by E. J. Kenney, W. V. Clausen. — Cambridge: Cambridge University Press, 1982. — P. 646
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annals 15.20-23, 33-45, Դիքինսոն քոլեջ, Լատիներեն տեքստը ծանոթագրություններով և բառարանով
- Owen, Matthew and Ingo Gildenhard. Tacitus, Annals, 15.20-23, 33-45. Latin Text, Study Aids with Vocabulary, and Commentary. Cambridge, UK: Open Book Publishers. 2013. http://doi.org/10.11647/OBP.0035
- Տակիտուսը և իր ձեռագրերը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննալներ (Տակիտոս)» հոդվածին։ |
|