Աննաբել (տիկնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքին պատկերներ
Աննաբել տիկնիկը թանգարանում

Աննաբել (անգլ.՝ Annabelle), քրջե տիկնիկ, հայտնի քաղաքային լեգենդի կերպար, որի համաձայն՝ տիկնիկի մեջ դև էր մտել։ Նրա պատմությունը հիմք ծառայեց «Աննաբելի անեծքը», «Աննաբելի անեծքը. Չարի ծնունդը» և «Կախարդանք» ֆիլմերի համար[1]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին այս տիկնիկն իր ծննդյան 28-ամյակի առթիվ մայրիկից նվեր է ստացել Դոնա անունով մի ուսանողուհի։ Տիկնիկն արտադրվել է «Քրջե Էննի» կոչվող սեքնդ-հենդ խանութի կողմից։ Շուտով Դոնայի հարևան Էնջին (ըստ այլ վարկածի[2]՝ ինքը Դոնան) իբր տարօրինակ բաներ է նկատել. սենյակում դռներն ու պատուհանները իրենք իրենց բացվում փակվում էին, տիկնիկն ինքնուրույն տեղից տեղ էր տեղափոխվում, փոխում էր մարմնի դիրքը։ Մի անգամ էլ տիկնիկի զգեստի վրա արյան հետքեր են հայտնվում։ Աղջիկները սենյակում հայտնաբերում են օգնություն խնդրող գրություններ։ Սկզբում աղջիկները սրանք ուսանողական կատակներ էին համարում, բայց շուտով պարզվեց, որ տիկնիկը նախկինում պատկանել է Աննաբել Հիգգինս անունով յոթնամյա մի մահացած աղջկա, որի (նրա մասին աղջիկներին տեղեկացրեց մեդիումը) անունով էլ տիկնիկը կոչվեց Աննաբել[2]։ Այլ վարկածի համաձայն՝ տիկնիկը Աննաբել Հիգգինսին չի պատկանել։ Մեդիումի հաղորդմամբ աղջնակը մահացել է 7 տարեկանում, այն նույն վայրում, որտեղ այժմ ապրում էին Դոնան և Էնջին, իսկ Աննաբելի մահից հետո նրա հոգին հաստատվել է այդ սենյակում[3]։ Այն բանից հետո, երբ տիկնիկը հարձակվում է Դոնայի և Էնջիի ընկերոջ՝ Լոյի վրա, նրանք ուրվականին հեռացնելու համար հրավիրում են պարանորմալ երևույթների հայտնի փորձագետներ Էդ և Լորրեն Ուորեններին։ Վերջիններս առաջին հերթին եկան այն համոզման, որ տիկնիկի մեջ դև է մտել, և դիմեցին քահանային, որ դիվահալածության կամ էկզորցիզմի ծիսակատարություն անի[2][3]։

Պարանորմալ երևույթների, այդ թվում՝ Աննաբելի տիկնիկին վերաբերվող Ուորեն ամուսինների հետազոտություններով հետաքրքրվող լրագրողներն ու մյուս հետազոտողները մեղադրում են նրանց խաբեության մեջ։ Նրանց կարծիքով Ուորեններն այդպես էին անում, որ իրենց թանգարանի այցելուների թիվն ավելանա, բացի այդ, լրագրողների կարծիքով, նրանք մեծ հոնորարներ էին ստանում կինոպրոդյուսերներից, որոնք ֆիլմեր էին նկարահանում Լորրեն Ուորենի պատմությունների հիման վրա[2].

Սարսափ պատմությունների հավաքորդ, գրող Ռեյ Հարթոնը հայտարարեց, որ Ուորրենները հոգեկան հիվանդությամբ են տառապում[2]։

Որպես թանգարանային նմուշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սարսափելի իրադարձություններից հետո Ուորրենները տիկնիկը տարան իրենց թանգարան, որը հայտնի էր «Ուորրենների օկուլտիզմի թանգարան» անունով։ Այնտեղ տիկնիկը ցուցադրված է մյուս ցուցանմուշների կողքին և հատուկ ցուցափեղկով պաշտպանված է բոլոր տեսակի շփումներից։ Տիկնիկի ցուցափեղկին գրված է. «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բացելը խստիվ արգելվում է» (անգլ.՝ WARNING: Positively Do Not Open)[4][5]: Ուորրենները վստահեցնում են, որ տիկնիկը շարունակում է պարանորմալ համարվել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schumann R. (2014 թ․ հոկտեմբերի 2). «'Annabelle' True Story: 9 Freaky Facts About The Real Doll Haunting Ahead Of Movie Release». International Business Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Комсомольская правда: Герасимов. Н. «Проклятье Аннабель»: В тряпичной кукле поселилось чудовище.
  3. 3,0 3,1 Уфоком: Аннабель: правдивая история «демонической куклы».
  4. 4,0 4,1 ‘Annabelle’ True Story: 9 Freaky Facts About The Real Doll Haunting Ahead Of Movie Release
  5. Squires J. (2014 թ․ հունվարի 29). «Meet Robert; The Haunted Doll That Inspired Child's Play». iHorror. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.