Անյա Բուկշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյա Բուկշտեյն
ռուս.՝ Аня Букштейн
Ծնվել էհունիսի 7, 1982(1982-06-07)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունThelma Yellin High School of the Arts?
Քաղաքացիություն Իսրայել և  ԽՍՀՄ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, կրկնօրինակող, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դաշնակահարուհի
Ժանրերփոփ
Պարգևներ և մրցանակներ

Անյա Բուկշտեյն (անգլ.՝ ‏אניה בוקשטיין‏, հունիսի 7, 1982(1982-06-07)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]), իսրայելցի դերասանուհի, երգչուհի և մոդել։ Առավելապես հայտնի է Կինվարի դերակատարմամբ «Գահերի խաղը» հեռուատասերիալում, որը հեռարձակվում է HBO հեռուստաալիքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյա Բուկշտեյնը ծնվել է 1982 թվականի հունիսի 7-ին Մոսկվայում, նրա հայրը աշխատում էր բժիշկ-նյարդաբան, մայրը՝ խուլ-համրերի մանկավարժ[4]։ Ընտանիքը հայրենադարձել է[5]։ Անյան դերասանական վարպետություն է սովորել Գիվատաիմի «Տելմա Յալին» արվեստի դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է Իսրայելի պաշտպանության բանակ, որտեղ երգել է ռազմաօդային ուժերի անսամբլում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում Բուկշտեյնն իր առաջին ելույթն ունեցել է 1994 թվականին, «Նոր երկիր» ֆիլմում (անգլ.՝ ‏ארץ חדשה‏‎): Այս ֆիլմում խաղացած դերի համար Անյան արժանացել է «Օֆիր» իսրայելական մրցանակի։

2005 թվականին Անյան Շմուել Հասֆարի «Շվարց դինաստիան» ֆիլմում (անգլ.՝ ‏שושלת שוורץ‏‎, Շոշոլետ Շվարց), որտեղ կատարել է Ռուսաստանից հայրենադարձած Աննայի դերը, ով Իսրայել էր եկել հորը թաղելու համար, սակայն օրենքներով դա արգելված է[3][6]։ Այս ֆիլմում խաղացած դերի համար նա կրկին արժանացել է «Օֆիր» մրցանակի։

2007 թվականին Անյա Բուկշտեյնը Ֆանի Արդանի հետ միասին նկարահանվեց Ավի Նեշերի «Գաղտնիքներ» ֆիլմում՝ խաղալով ուղղափառ ռաբունի աղջկա դերը, հարաբերություններ է հաստատում մեկ այլ աղջկա հետ։ Նույն տարում Անյան նկարահանվեց գովազդային հոլովակում[3]։

2010 թվականին Բուկշտեյնը խաղաց «Կատաղածները» (անգլ.՝ ‏כלבת‏‎ «Կալևետ») առաջին իսրայելական սարսափ ֆիլմում[7]։

2016 թվականին նա կատարեց Կինվարի դերը HBO հեռուստաալիքով ցուցադրվող «Գահերի խաղը» հեռուատասերիալի վեցերորդ խաղաշրջանում[8]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորացրվելուց հետո Անյան խաղացել է «Պալատի տիրուհին» ներկայացման մեջ։ 2010 թվականին խաղացել է ռեժիսոր Իեգոշուա Սոբոլի «Գետտո» ներկայացման մեջ, որտեղ պատմվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վիլնյուսյան գետտոյի բնակիչների ճակատագրի մասին։ izrus պորտալին տված հարցազրույցում Անյան հայտարարեց.

Ես ուզում եմ հավատալ, որ այն ինչ տեղի է ունեցել, այլևս երբեք չի կրկնվի և կմնա անցյալում։ Իսրայելի հանդեպ այսօրվա միջազգային հանրության վերաբերմունքը ինձ վախեցնում է։ Ես իսկապես խիստ վախեցած եմ այս ողջ իրավիճակից։ Այն ինչով ես զբաղվում եմ թատրոնում, համարվում է իմ քաղաքացիական դիրքորոշումը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է իսրայելցի ճարտարագետ Դոնաթան Վայների հետ[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
1994 Նոր երկիր Աննա
2003 Matana MiShamayim Մարինա Ֆիրայի դուստր
2005 Schwartz Denesty Աննա
2006 Կեղծ ժեստ Արկադիա
2007 Գաղտնիքներ Նեոմի Հես
2010 Կատաղություն Ադի
2012 Դիրիժոր Աննա Ռուսական ֆիլմ
Մահացած Եվրոպա Ամինա Ավստրալիական ֆիլմ
2013 Ընկերները Ֆրանսիայից Վեռա Ֆրանսիական ֆիլմ
2017 Հանգիստ սիրտ Նաոմի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2005 Rosh Gadol Անաստասիա Եթերաշրջան 1
2006 Մեր երգը Թամարա Վեյս
2007 Գդալներ Տարբեր կատակերգություն
2007 – 2009 Screenz Շիրի
2007 – 2014 The Arbitrator Իրենա Կովլովա
2011 Նաորի ընկերները Սիլվի Կնաֆո Դրվագ
2014 Amamiyot Սիլվի Կնաֆո / Սլավիտ Կանաֆ
2015 Կեղծ դրոշ Ասյա Բրինդիչ
Պլան Բ Ինքը Կամեո
2016 Գահերի խաղ Կինվարա Դրվագ
2017 Հանճարը Մարգարիտա Կոնենկովա Դրվագ՝ մաս 9

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Առաջադրված ֆիլմ Արդյունք Ծան.
2004 Օֆիր Լավագույն աջակցող դերասանուհի Շվարց դինաստիա Առաջադրված
2007 Լավագույն դերասանուհի Գաղտնիքներ Առաջադրված
2016 Լավագույն դերասանուհի Հանգիստ սիրտ Առաջադրված
Տալլինի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ [10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061428273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «"Русская звезда" израильского кинематографа Аня Букштейн впервые снимется в рекламе». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. //dossier.izrus.co.il Букштейн Аня = Изрусопедия.Ру. —Израиль, 2008. Архивировано из первоисточника 10 Հոկտեմբերի 2013.
  5. «Аня Букштейн на сайте www.bamarom.co.il» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Фильм «Династия Шварц»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. «В Израиле снимается первый фильм ужасов, задействованы "русские" актеры». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Сегодня в сериале "Игра престолов" впервые появится израильская актриса Аня Букштейн».
  9. 9,0 9,1 Виталий Катаев. «Аня Букштейн напугана: мировая общественность нас не любит». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. 'A Quiet Heart' Wins Grand Prix at Tallinn Black Nights Film Festival
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Բուկշտեյն» հոդվածին։