Անճոռնի կարապները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անճոռնի կարապները
ռուս.՝ Гадкие лебеди
ՀեղինակՍտրուգացկի եղբայրներ
Տեսակգրական ստեղծագործություն և վիպակ
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1967
Երկիր ԽՍՀՄ
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1968
ԳՄՍՀ0-02-615190-1
OCLC4593633

«Անճոռնի կարապները» (ռուս.՝ Гадкие лебеди) Ստրուգացկի եղբայրների պատմվածքը։ Գրվել է 1967 թվականին։ ԽՍՀՄ-ում առաջին անգամ լույս է տեսել 1987 թվականին՝ «Դաուգավա» ամսագրում, «Անձրևի ժամանակը» անվանումով։ Հետագայում այն ներառվել է «Կաղ ճակատագիր» վեպի մեջ։

Սկզբնապես պատմվածքը պետք է լույս տեսներ «Երիտասարդ Գվարդիա» (ռուս.՝ «Молодая гвардия») հրատարակության հավաքածուի մեջ 1968 թվականին, սակայն չի անցել գրախոսությունը։ Նույն թվականին պատմվածքի կրկնօրինակները, որոնք արգել էին հրատարակությունում, ընկնում են «ինքնահրատ»-ի ձեռքը։ 1972 թվականին պատմվածքը անօրինական կերպով հրատարակում են ԳՖՀ-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում անորոշ ժամանակում (մոտավորապես 1960-ական թվականների երկրորդ կեսին), անունը չնշվող քաղաքում, անանուն երկրում։ Ըստ մի շարք անմիջական տվյալների, որոնք սփռված են տեքստում, որպես երկիր կարելի է ընդունել և Լեհաստանը (ազգային դրոշը - երկգույն, կարմիր-սպիտակ), և Չեխոսլովակիան (դրամական միավորը - կրոնա), և Բուլղարիան (գլխավոր հերոսի ազգանունը - Բանև՝ բուլղարական ծագումով)։ Սակայն դա ոչ Լեհաստանն է, ոչ Չեխոսլովակիան և ոչ էր Բուլղարիան, դա արևմտաեվրոպական երկրներից մեկն է, որը վերապրել է մեծ պատերազմ, տեղի ունեցած պատմվածքում նկարագրվող դեպքերից քսան տարի առաջ։

Գլխավոր հերոսը՝ հանրահայտ գրող Վիկտոր Բանևը, անցած պատերազմի վետերան է, միջին տարիքի, սիրում է խմել և քեֆ անել, հեռանում է մայրաքաղաքից՝ խուսափելով հնարավոր հետապնդումներից այն բանից հետո, երբ իրեն անհարգալից է պահել կառավարչի՝ պարոն Նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Նա ժամանում է գավառական քաղաք, որտեղ անց է կացրել իր մանկությունը, որտեղ ապրում է նրա նախկին կին Լոլան և իրենց դեռահաս դուստր Իրման և որտեղ արդեմ մի քանի տարի անընդհատ անձրև է գալիս։

Գրողը ընկնում է տարօրինակ իրադարձությունների շարքի մեջ, որոնք կապված են «գիշերամլակների» և «ակնոցավորների»՝ տարօրինակ բորոտ մարդկանց հետ, որոնք հիվանդ են գենետիկական հիվանդությամբ, որն արտահայտվում է աչքերի մոտ դեղին շրջանակների տեսքով։ Գիշերամլակները բնակվում են նախկին բորոտանոցում, քաղաքի մեծահասակ բնակչությունը վախենում է նրանցից, նրաց մեղադրելով քաղաքի բոլոր տարօրինակությունների պատճառը, սակայն դեռակասների մեծամասնությունը ուղղակի պաշտում է գիշերամլակներին, այդ թվում նաև Բանևի դուստր Իրման։ Իրմայի մտերիմ տղա Բոլ Կունացը գրողին հրավիրում է հանդիպելու դպրոցի աշակերտների հետ, որոնք նրան հիացնում են իրենց յուրատեսակ հայացքներով և վարքագծով։

Բանևը բնակվում է մեկ հյուրանոցում, որի ռեստորանում նա խմում է ամեն երեկո, մեկ առողջարանում, որտեղ բուժքույր է աշխատում նրա ընկերուհի-սիրուհի Դիանան, որը համակրում է գիշերամլակներին և նրանց դեղորայք է մատակարարում։ Գրողը մշտապես տատանվում է բորոտանոցի բնակիչների նկատմամբ իր հարաբերություններում, սակայն նրանց նկատմամբ հակակրանլի առկայության պայմաններում էլ կամոք և անկախ օգնում է նրանց, քանի որ նրանց դիմակայող ուժերը էլ նրան ավելի են անհաճո։ Գավառապետը գիշերամլակների դեմ թակարդներ է լարում, իսկ ոստիկանապետը անընդհատ բռնագրավում է բորոտանոց ուղղարկվող գրքերը (համարվում է, որ գիշերամլակների համար գրքերը սնունդ են, նրանք առանց ընթերցանության մահանում են)։ Բանևը օգնում է Դիանային թակարդից ազատել գիշերամլակին, նրա պատիվն է պահում ռեստորանում, փախցնում է ոստիկանության կողմից բռնագրավված գրքերով բեռնատարը և այն հասցնում է բորոտանոց։

Բանևը սեղանի շուրջ զրույցներում բորոտանոցի գլխավոր բժիշկ Յուլ Գոլեմի, հարբեցող նկարիչ Ռեմ Կվադրիգայի և սանիտարական տեսուչ Ֆավն Սումանի հետ քննարկում է գիշերամլակների հարցերը։ Բանևին դուր չի գալիս ոչ տեղական գավառապետը, որը հովանավորում է թշնամական սրիկաներին, ոչ զինվորականները, որոնք պահպանում են գիշերմլակներին։ Գոլեմը, սեղանի շուրջ բազմաթիվ զրույցներից մեկում, արտահայտվում է գիշերամլակների գենետիկական հիվանդության մասին։ Ըստ նրա կարծիքի, գիշերամլակները հանդտսանում են ապագա մարդկության ներկայացուցիչները, մարդկանց նոր գենետիկական տեսակը, որոնք գաղափարապես և հոգեպես գերազանցում են սովորական մարդկանց։ Նրանց հնարավորությունները մեծ են, իսկ այժմյան մարդկային տեսակի ապագան՝ սարսափելի։ Եվ լրուցակիցները գալիս են այն կարծիքի, որ թույլ չտան այդ ամենը։ Տնարավոր է այդ պատճառով էլ նրանք կենտրոնանում են երեխաների հետ շփման վրա։

Իրադարձությունները սկսում են դրամատիկական զարգացում ապրել։ Ֆավն Սումանը, պարզվում է ոչ թե սանիտարական տեսուչ է, այլ ինչ-որ գաղտնի կազմակերպության աշխատակից, ավելի հավանական է՝ օտարերկրյա գործակալ, որը բոլոր հնարավոր իվյալներն է հավաքում բորոտանոցի բնակիչների վերաբերյալ և քաղաքի բնակիչների հետ նրանց հարաբերությունների մասին։ Բանևը իմանում է, որ Սումանը մեղավոր է գիշերամլակի առևանգման մեջ, որի ակամա վկան է նա հանդիսացել և նրան ահնձնում է մարդկանց, որոնք նման են զինվորական հակահետուխուզության աշխատակիցներին։ Սումանին ձերբակալում են իր իսկ համարում և նա անհետանում է։ Կազմակերպության աշխատակիցները, որոնց Բանևը մատնել էր շինծու սանիտարական տեսուչին, Նախագահի անունից պարգևատրում են նրան «Արծաթե եռատերև» երկրորդ աստիճանի շքանշանով և հասկացնում են, որ նրա կատարած բարերարության համար Նախագահը ողորմածաբար համաձայնվել է գրողի վրայից հանել զայրույթը։ Այժմ Բանևը կարող է վերադառնալ մայրաքաղաք, ոչնչից չվախենալով և չզգուշանալով։ Սակայն նա մնում է հայրենի քաղաքում և շարունակում է հետևել տեղի ունեցող իրադարձություններին։

Քաղաքի բոլոր երեխաները ծնողներից հեռանում են ապրելու գիշերամլակների մոտ բորոտանոցում։ Գիշերամլակները սկսում են տարհանումը։ Երբ բոլոր գիշերամլակները լքում են քաղաքը, անձրևը դադարում է։ Գիշերամլակ Պավել Զուրզմանսորը՝ Դիանայի նախկին ամուսինը, հրաժեշտ է տալիս Բանևին։ Գոլեմը Բանևին հայտնում է, որ գիշերամլակները արդեն հեռացել են, չկան, չեն եղել և չեն լինի։ Ըստ երևույթին նրանք եղել են ապագայի մարդիկ (այն սարսափելի տեսքով, ինչպիսին բոլոր մարդիկ կլինեին ապագայում), որոնք վերադարձել են ետ դեպի անցյալը, որպեսզի կանխեն այդ սարսափելի հետևանքը։ Եվ, ուսուցանելով երեխաներին, նրանց հաջողվել է արդյունքում փոխել ապագան և կանխարգելել մարդկության համար նախատեսված աղետը։

Վերջինը հեռանում է Գալեմը։ Բանևը և Դիանան վերադառնում են քաղաք, որը անհետանում է արևի ցոլքերի ներքո։ Նրանք տեսնում են Իրմային և Բոլ Կունացին արդեն բավականին մեծացած և երջանիկ։ Սակայն Բանևը իր մասին ասում է հետևյալը. «այդ ամենը հիասքանչ է, սակայն ահա թե ինչ՝ չմոռանամ վերադառնալ»։

Արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ «Անճոռնի կարապները» պատմվածքի մոտիվների գրվել է «Հեռուստացույց» խմբի «Երեխաները հեռանում են» երգը[1]։
  • 2006 թվականին ռեժիսոր Կոնստանտին Լոպուշանսկին նկարահանել է նույնանուն ֆիլմ՝ պատմվածքի հիման վրա ֆանտաստ Վյաչեսլավ Ռիբակովի կողմից գրված սցենարով։ Ֆիլմի սցենարում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, էապես փոփոխվել է ֆիլմի ավարտը և իրադարձությունների մեկնաբանությունները։
  • Ըստ պատմվածքի մոտիվների բեմադրվել է «Նորմանսկ» ներկայացումը՝ կվեստ-թափառական ոճով, որը միաժամանակ իրականացվում էր Մեյերհոլդի անվան կենտրոնի վեց հարկերում[2]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Բանևի նախատիպը, ըստ Բորիս Ստրուգացկու խոսքերի, հանդիսանում է «բարդի ամփոփված կերպարը»։ Այդ մարդկանց շարքում, որոնք մտնում են այդ կերպարի մեջ, Ստրուգացկին նշում է Ալեքսանդր Գալիչին, Յուլի Կիմին, Բուլատ Օկուջավային և Վլադիմիր Վիսոցկուն։ Վիսոցկու թայլտվությամբ, պատմվածքում, թեթևակի փոփոխված տարբերակով, օգտագործվում է նրա «Сыт я по горло, до подбородка…» երգը[3]։
  • «Մեկնաբանություններ անցածին»-ներում Ստրուգացկին պատմում է, որ սկզբնապես պատմվածքը ավարտվում էր Գոլեմի «…խեղճ հիասքանչ ճուտիկ» խոսքերով, իսկ եզրափակիչ մասի երջանիկ ավարտը գրողները մտածել են հետագայում, պատմվածքը հրապարակման նախապատրաստելու ընթացքում։
  • Հարցազրույցում Ստրուգացկին հաստատում է, որ գիշերամլակները հայտնվել են ապագայից։ Սակայն այդ ապագան այնքան սարսափելի է, որ նրանք վերադառնում են անցյալը՝ ցանկանալով փոխել այն։ Գործողության հաջողությունը փոխում է ապագան և ոչնչացնում է գիշերամլակներին։
  • Պատմվածքի բազմաթիվ կերպերների անուններ փոխ են առնվել հին հռոմեական, հրեական և այլ դիցաբանություններից և անդրադարձնում են այն կրողների էությունը։ Օրինակ՝
    • Ֆավն Սումանը, «սանիտարական տեսուչը», իսկ իրականում հետախուզության աշխատակիցը.
      Ֆավն - հին հռոմեական վախի աստվածություն, պատերազմի աստված Մարսի ուղեկիցը։ Սուման - հին հռոմեական գիշեռային կայծակի աստվածություն։
    • Ֆլամին Յումենտա, ոստիկանապետի ազգականը, «ոսկե վարտիքով ծնվածը», Ազատության Լեգեոնի անդամ, «հաղթանդամ, հաստաշրթունք լողլող կարմրագույն երեսով», «երիտասարդ գոլիաֆ սպորտային հագուստով, փայլփլուն բազմաթիվ խորհրդանիշներով, մեր հասարակ հայրենական շտուրմֆյուրեր, ազգի հավատարիմ հենարան՝ ետևի գրպանում ռետինե մահակով, ձախերի, աջերի և չափավորների սարսափը».
      Ֆլամիններ - քուրմեր Հին Հռոմում։ Յուվենտա - երիտասարդության հին հռոմեական աստվածուհի։
    • Յուլ Գոլեմ - բորոտանոցի գլխավոր բժիշկ, որը մտջնորդի դեր է կատարում գիշերամլակների և շրջապատող աշխարհի հետ շփումներում.
      Գոլեմ - հրեական դիցաբանությունում արհեստական մարդ, որը ստեղծված է կավից և տրականացնում է իր ստեղծողի հանձնարարությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «группа ТЕЛЕВИЗОР — «Дети Уходят»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  2. Афиша (2014). «Норманс о спектакле». Афиша. Афиша.
  3. В печать, в свет!

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]