Անձրևից հետո, հինգշաբթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևից հետո, հինգշաբթի
ռուս.՝ После дождичка в четверг
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1985 և մայիսի 12, 1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Յուզովսկի
Սցենարի հեղինակՅուլի Կիմ
ԴերակատարներՕլեգ Անոֆրիև, Օլեգ Տաբակով և Տատյանա Պելտցեր
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Յալթայի կինոստուդիա
Տևողություն74 րոպե

«Անձրևից հետո հինգշաբթի» (ռուս.՝ «После дождичка, в четверг…»), 1985 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Յուզովսկին[1][2] Ալեքսանդր Օստրովսկու՝ չհրապարակված օպերայի համար գրված լիբրետոյի հիման վրա, որը վերափոխել է Յու. Կիմը։ Ոճով և երաժշտական նյութի քանակով ֆիլմը մոտենում է մյուզիքլի ժանրին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հինգշաբթի օր՝ անձրևից հետո, ծնվում է Ավդեյի թագավորը առաջնեկը։ Նույն օրը տղա է ունենում նաև մառանապետուհի Վարվառան, իսկ կաղամբի մեջ գտնվում է նորածին ընկեցիկ։ Բոլոր երեքին կոչում են Իվան․ թագավոր Ավդեյը շատ ուրախ է, որ շատ երեխաներ են ծնվել (ոչ ոք այդքան չունի) և հրամայում է մեծացնել երեխաներին միասին։ Սակայն Վարվառան վարվում է այլ կերպ․ նա թագավորական օրորոցի մեջ է դնում իր Իվանին, իսկ մյուս երկուսին ուղարկում է տաժանկրության։

Քսան տարի է անցել, և ահա բոլոր երեք Իվանների առջև խնդիր է դրվել հաղթել Անմահ Կոշչեյին և ազատել գեղեցկուհի արքայադուստր Միլոլիկային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վլադիսլավ Տոլդիկով Իվան ցարևիչ Իվան ցարևիչ
Մարինա Զուդինա Միլոլիկա արքայադուստր Միլոլիկա
Ալեքսեյ Վոյտյուկ Իվան ընկեցիկ Իվան ընկեցիկ
Գենադի Ֆրոլով Իվան, Վարվառայի որդին Իվան, Վարվառայի որդին
Օլեգ Տաբակով Կոշչեյ Անմահ Կոշչեյ Անմահ
Վալենտինա Տալիզինա Վարվառա մառանապետուհի Վարվառա
Օլեգ Անոֆրիև Ավդեյ ցար Ավդեյ
Մարինա Յակովլևա Հազարան Բլբուլ Հազարան Բլբուլ
Տատյանա Պելտցեր (բարի Բաբա Յագա) պահակ (բարի Բաբա Յագա)
Յուրի Մեդվեդև Եգորի դրանիկ Եգորի
Սեմյոն Ֆարադա Բաբադուր շահ Բաբադուր
Վլադիմիր Ֆեոդորով Թավամազ Թավամազ
Վասիլի Կորտուկով պալատական ծաղրածու
Մարիա Բարաբանովա առաջին դայակ
Նատալյա Կրաչկովսկայա երկրորդ դայակ
Վլադիմիր Եպիսկոպոսյան Բաբադուրի պալատական
Գեորգի Միլյար Բաբադուրի պալատական
Սերգեյ Նիկոլաև նետաձիգ
Յուրի Չեռնով մունետիկ
Վիկտոր Մամաև սպիով չարագործ
Յուլի Կիմ հովհարով ծառա
Միչիսլավ Յուզովսկի պահակ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Յուլի Կիմ
  • Ռեժիսոր՝ Միխայիլ Յուզովսկի
  • Օպերատորներ՝ Կոնստանտին Հարությունով, Վլադիմիր Սապոժնիկով
  • Նկարիչ՝ Բորիս Կոմյակով
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով

Նկարհանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հորինել է 1860 թվականին Ալեքսանդր Օստրովսկին իր օպերայի համար, որի աշխատանքային անվանումներն էին՝ «Իվան Ցարևիչ» և «Իշխան Իվանը» և բաղկացած էր 6 մասից, որոնցից ավարտվել էին միայն յոթը։ Թատրոնը վերջնամասը պատվիրել է մեկ այլ հեղինակից, և ֆաբուլան, ինչպես այն նախատեսել էր Օստրովսկին, անավարտ է մնացել։ 20-րդ դարում հեքիաթի նյութերը գտել է խորհրդային դրամատուրգ և բարդ Յուլի Կիմը։ Նա հեռացրել է մի քանի տեսարաններ ու կերպարներ, որոնք նրան ոճականորեն դուր չէին գալիս, սյուժեն հասցրել է տրամաբանական ավարտին և ավելացրել իր երգերը։ Պիեսն առաջին բեմադրվել է Մայակովսկու թատրոնի բեմում 1980-ականների սկզբին։ Բեմադրությունը հաջողություն է ունեցել, և հինգ տարի անց ռեժիսոր Միխայիլ Յուզովսկին որոշել է այն էկրանավորել[3]։

Թռչող գորգի թռիչքների համար պատասխանատու էին Ղրիմի լեռնագնացները։ Թռչող հեքիաթային նավը նկարահանել են ինկերմանյան հանքում՝ Անգարի լեռնանցքում, Այ-Պետրի սարահարթում և Յալթայի կինոստուդիայի նկարահանման տաղավարում։ Թռիչքներն իրականացվել են երկրից 100-150 մետր բարձրության վրա՝ անտառի ֆոնին։ Տեսարաններից մեկում հերոսները գորգից ընկնում են լիճը։

Փառատոներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - Մանկական և պատանեկան ֆիլմերի 19-րդ համամիութենական կինոփառատոնի (Ալմա-Աթա) մրցանակ «Ռուսական ժողովրդական հեքիաթի օրիգինալ և ժամանակակից մեկնաբանության համար»[4]
  • «Մեծ արծաթե սարահարթ» (ռուս.՝ «Большое серебряное плато») մանկական և պատանեկան ֆիլմերի XVII միջազգային փառատոնում Ջիֆոնիում (Իտալիա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «После дождичка в четверг... Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Ушел из жизни режиссер "После дождичка, в четверг..." Михаил Юзовский». Vesti.
  3. Александра Петрухина Роман с Кощеем и секреты летающего ковра. Как снимали фильм «После дождичка в четверг» // Журнал Домашний очаг. — 2020.
  4. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.539

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]