Անձրևից առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևից առաջ
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1870
բարձրություն40,4 սանտիմետր
լայնություն58,2 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Անձրևից առաջ» (ռուս.՝ «Перед дождём»), ռուս նկարիչ Ֆեոդոր Վասիլևի (1850-1873) նկարը, որ ստեղծվել է 1870-1871 թվականներին։ Ներկայում կազմում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս (ինվ. 901)։ Նկարի չափերը՝ 39,7 × 57,5 սմ[1] (ըստ այլ տվյալների՝ 40,4 × 58,2 սմ[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անձրևից առաջ» նկարը Ֆեոդոր Վասիլևն ստեղծել է 1870-ական թվականների սկզբին․ ըստ Տրետյակովյան պատկերասրահի կատալոգի՝ 1870-1871 թվականներին[1], ըստ Նիկոլայ Նովոուսպենսկու գրքի՝ 1870 թվականին՝ նկարչի՝ Վոլգա մեկնելուց առաջ[3]։

Նկարը ցուցադրվել է Ֆեոդոր Վասիլևի աշխատանքների հետմահու ցուցահանդեսում, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում 1874 թվականի հունվարին։ Այն գնել է Պավել Տրետյակովը 1884 թվականին՝ Ի․ Վարգունինի հավաքածուի նկարների աճուրդի ժամանակ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ներկայացնում է գյուղական բնապատկեր, որտեղ պատկերված է գյուղական կենցաղի տեսարան․ երկու գեղջկուհիներ սագերին քշում են կամրջակի վրայով, որը գցված է առվակի վրա։ Հեռվում երևում են գյուղական տներ։ Կտավում զգացվում է անձրևից առաջ իրող լարվածությունը․ երկինքը պատված է սև ամպերով, իսկ ծառերը թեքվել են քամուց[3]։

Ռուսական պետական թանգարանում պահվում է Վասիլևի «Կամրջակ առվակի վրա» սեպիան, որն օգտագործվել է «Անձրևից առաջ» նկարի ստեղծման ժամանակ[1]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Ֆաինա Մալցևան գրել է, թե «Անձրևից առաջ» նկարում «ամեն ինչ կարծես մոտեցել է կյանքին և ձեռք է բերել բնականության այն անհրաժեշտ չափը, որի շնորհիվ վերցված սյուժեն ընկալվում է որպես նկարչի կողմից էմոցիոնալ կերպով վերապրված իրական երևույթ»[4]։

Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին Վասիլևի արվեստին նվիրված իր գրքում «Անձրևից առաջ» նկարի մասին գրել է[3]

․․․․Նրա կողմից ստեղծվել է «Անձրևից առաջ» ոչ մեծ նկարը (1870, ՏՊՊ), որն ավարտում է վաթսունական թվականների վերջի ռոմանտիկ գյուղական բնանկարների շարքը։ ․․․․ Նկարը բառացիորեն լույս է արձակում։ Այդպիսի տպավորություն է ստեղծվում մեղմ լույսի ու սառը ռեֆլեքսերով լուսավորված ստվերների նուրբ և ճշգրտորեն գտնված համապատասխանության։ Այդ երանգային էֆեկտն էլ ստեղծում է նկարիի կերպարային կառուցվածքի հատուկ անհանգստություն, որն անկասկած, Վասիլևի վաղ արվեստի մարգարիտներից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 100. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Васильев Федор Александрович — Перед дождем, 1870—1871». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 Н. Н. Новоуспенский Федор Александрович Васильев. — Москва: Изобразительное искусство, 1991. — С. 46—47. — 160 с.
  4. Ф. С. Мальцева Федор Александрович Васильев. — М.: Искусство, 1984. — С. 114—115. — 272 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]