Անձրևանոց
Ենթակատեգորիա | վերարկու, wet weather gear, օբյեկտ, Անհատական պաշտպանության միջոցներ, protective clothing ![]() | |
---|---|---|
Բնութագրվում է | water resistance ![]() |
Անձրևանոց, ջրակայուն կամ ջրի ներգործությանը չենթարկվող, մարմնի վերին մասի համար նախատեսված անձրևից քողարկվելու վերնահագուստ։ Անձրևային վերնահագուստ տերմինն օգտագործվում է, երբ ցանկանում ենք խոսել մինչև գոտկատեղ հասնող երկար թևեր ունեցող ծածկոցի մասին։ Վերնահագուստը կարելի է զուգադրել ջրակայուն տաբատների հետ՝ ստեղծելով անձրևահագուստ։ Անձրևային հագուստը կարող է նաև բաղկացած լինել մի կտորից՝ կոմբինիզոնի տեսքով։ Անձրևանոցը՝ ինչպես անձրևային թիկնոցը, հնարավորություն են տալիս քողարկվել անձրևից և այլ տարրերից՝ ձեռքերը միևնույն ժամանակ դուրս թողնելով, ի տարբերություն ձեռքի անձրևանոցի։
Ժամանակակից անձրևանոցները սովորաբար պատրաստվում են ջրակայուն կտորից, որոնք «շնչելու» ունակություն ունեն, ինչպիսիք են՝ Gore-Tex կամ Tyvek կտորները և DWR ծածկույթով նեյլոն։ Այս կտորներն ու ծածկույթները թույլ են տալիս, որ ջրի գոլորշին անցնի նրանց միջով՝ ապահովելով հագուստի «շնչառությունը», այնպես, որ հագուստի քրտնած մասերը կանհետանան։ Ջրի քանակությունը, որից անձրևանոցը կարող է պաշտպանել, ընդունված է չափել միավոր միլիմետրով, ջրաչափով։
Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահին անձրևանոցների տեսակները հայտնաբերվել են մոտավորապես մ․թ․ա․ 3230-ական թվականներին՝ Էցիի համար խոտից հյուսված թիկնոցի կամ գորգի տեսքով։
Բնիկ ամերիկացիներից Օլմեկներն առաջին անգամ ստեղծել են ռետին մ․թ․ա․ 1600-ականներից որոշ ժամանակ առաջ։ Նրանք ռետինի ծառից ստացել են բնական կաթնահյութի խեժ(Hevea brasiliensis), և լատեքսային խեժը մշակելով, վերածել են կայունացված ռետինի՝ օգտագործելով այգածաղկի ծծմբային միացություններ՝ ստեղծելու աշխարհի առաջին ջրակայուն կտորը, որոնք ներառում են բամբակ և այլ բույսերից պատրաստված մանրաթելեր։ Կաուչուկի հիմքով այս կտորները մշակվում են և դառնում անջրանցիկ թիկնոցներ՝ նշանառելով ժամանակակից անձրևանոցների նախնիներին, ինչպես անջրանցիկ կտորներից՝ կոշիկները։
Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան ափի տեղաբնիկները հագնում էին անձրևանոցներ և այլ մայրու մանրաթելերic հյուսված հագուստ, որոնք, կախված հյուսվածի ամրությունից, կարող էին հանդիպել խիտ, անջրանցիկ կամ փափուկ ու հարմարավետ։
Հյուսիսային Ամերիկայի արևելյան և միջինարևմտյան շրջանների մի շարք ամերիկացի տեղաբնիկներ օգտագործում էին տարբեր կենդանիների կաշիներ՝ ջրակայուն հագուստ ստեղծելու համար, որոնք էլ հաճախ պատում էին հավելյալ մազափնջով՝ մարմինը տաք և չոր պահելու։ Բացի դեկորատիվ գործառույթից, մազափունջը ներծծում էր հագուստի վրայի մեծաքանակ ջուրը,այնպես որ վերնահագուստը ավելի արագ չորանար[1]։
Արկտիկայի կլիմայի առանձնահատկությունները յուրահատուկ ջրակայուն հագուստ պատրաստելու մշակույթ են ստեղծել։ Ինուիտները կամ Ալեուտները, և Արկտիկայում բնակվող մի շարք այլ ժողովուրդներ, կրում էին ավանդական վերնաշապիկներ, վերարկուներ, մորթյա բաճկոններ՝ պատրաստված ծովային փոկերի, ջրասամույրների, ձկների և թռչունների կաշվից։ Թռչնի կաշվից պատրաստված վերնաշապիկները, արտաքինից փետուրներով պատված, ապահովում են հիանալի պաշտպանություն անձրևից՝ վանելով խոնավությունը։ Ալեուտների մշակույթում, ընդունված էր անհրաժեշտության դեպքում կրել կամլեյկա՝ որպես արտաքին ծածկույթ, երբ զգում էին դրա կարիքը[2]։
Արևելյան Ասիայի մի շարք մշակույթներում, ինչպիսիք են՝ Վիետնամը, Չինաստանը, Կորեական թերակղզին և Ճապոնիան, հին ժամանակներից հայտնի են եղել ջրակայուն անձրևանոցներ և թիկնոցներ ստեղծելու համար՝ օգտագործելով բնական ջրակայուն բուսական մանրաթելեր, ինչպիսին է` բրնձի ծղոտը: Անձրևանոցի այս ոճը հաճախ բաղկացած էր և՛ վերին բաճկոնից, և՛ ստորին մասից՝ գոգնոցից: Օգտագործվող նյութերը տարբեր էին և հիմնականում ստացվում էին տեղի աղբյուրներից։ Յուրաքանչյուր հավաքածուի պատրաստումը պահանջում էր երկուսից երեք օր և սովորաբար համադրվում էր ծղոտե գլխարկի հետ։ Անձրևի կաթիլները, որոնք թափվում էին նման հագուստի վրա, անցնում էին մանրաթելերի երկայնքով և չէին ներթափանցում ներս՝ չոր պահելով հագուստը կրողին։ Դրանք սովորական երևույթ էին անձրևոտ և ձնառատ օրերին ֆերմերների և ձկնորսների, ինչպես նաև անձրևային եղանակներին ճանապարհորդների շրջանում: Անձրևանոցը, լինելով բացարձակապես անփոխարինելի արժեք, հայտնի գրող Xu Guangqi Մինի ժամանակաշրջանում արձանագրել է մի հայտնի ասացվածք. «Անձրևանոց չկա, դուրս գալ չկա»[3]: Գիշերային որսի կամ ճանապարհորդության ժամանակ վերարկուն օգտագործվում էր որպես քնելու պահոց, իսկ տերևների հոտը քշում էր միջատներին ու օձերին։ Երբ կրում էին խոնավ վայրերում կամ անտառներում, այս թիկնոցները հաճախ միախառնվում էին շրջակա բնապատկերի հետ՝ դժվարացնելով այն կրողին տեսնելը: Որպես նախաժամանակակից տեխնոլոգիայով վերնահագուստներ, դրանք չափազանց ջրակայուն էին և շնչող, բայց նաև մեծածավալ և խոցելի էին կրակի նկատմամբ: Թեև մերօրյա ժամանակներում այլևս չեն օգտագործվում որպես անձրևային հագուստ, ավանդական ծղոտե անձրևանոցները դեռ պատրաստվում են հատուկ նպատակներով, ինչպիսիք են՝ կրոնական միջոցառումները, զբոսաշրջային հուշանվերները և ինտերիերի ձևավորումը[4]:

Չինաստանում Չժոու դինաստիայի օրոք անձրևանոցների և թիկնոցների պատրաստման հիմնական նյութերը բրնձի ծղոտն էր, կնյունը, կտավե կտորը և կոկոսի մանրաթելը։ Հարավային Չինաստանում նաև օգտագործում են դրախտածառ։ Առնվազն մ.թ.ա. 200 թվականից ի վեր, թեթև մետաքսե հանֆուի վրա քսում էին բուսական յուղեր, ինչպիսին է փայտայուղը՝ անձրևը վանելու համար։ Մին դինաստիայի ժամանակ հարուստ տղամարդիկ և կանայք կարող էին կրել «նեֆրիտի ասեղից կարված թիկնոց»՝ պատրաստված միսկանտուսից, որը համարվում էր փափուկ և անջրանցիկ: Ցին դինաստիայի ժամանակ կայսրերն ու պաշտոնյաները հագնում էին անձրևանոցներ, որոնք պատրաստված էին թզենու տերևներից։ Դեղին հագուստները եղել են կայսրի բացառիկ օգտագործման համար, կարմիրները՝ արքայազնների և բարձրագույն պալատական պաշտոնյաների համար, իսկ կապույտները՝ երկրորդ կարգի պաշտոնյաների համար։ Անձրևանոցները, ձմռանը օգտագործելու համար պատրաստվում էին թաղիքից, իսկ գարնան և աշնան համար սատինից և վիսկոզից[5]։
Ծղոտից պատրաստված անձրևային թիկնոցները շատ բնիկ անուններ ունեն ժամանակակից Մեքսիկայում, բայց դրանք առավել հայտնի են որպես փետրավոր գլխարկներ (նաև cheréque, cherépara կամ chiripe), ինչպես հայտնի են Միչոականում և Տլասկալայում որպես անկյունաքար՝ նմանեցնելով արմավենու տերևները թռչունների փետուրներին: Որոշ շրջաններում, օրինակ՝ Կոլիմայում, անձրևային թիկնոցները կոչվում են հյուսված արմավենու ՝ իրենց ենթադրյալ ֆիլիպինյան ծագման պատճառով: Այս թիկնոցները այսօր էլ կարելի է հանդիպել երկրի ամենավանդական, բնիկ անկյուններում:
Նոր Զելանդիայում մաորիների ավանդական կտորները պատրաստվում են գոլորշաշուշանայիններից: Պոլինեզիայի Հավայան կղզիներում Kui la’i կամ Ahu La`i պատրաստված են Ti plant տերևներից, որոնք օգտագործվում են ոչ միայն մարդկանց անձրևից պաշտպանելու համար, այլ նաև արևից կղզու ավելի շոգ հատվածներում պատսպարվելու համար։ Ձկնորսները դրանք կրում էին անբարենպաստ եղանակից և օվկիանոսային ալեկոծություններից պաշտպանվելու համար, որոնք իրենց կիրառությամբ նման էին մոմլաթից հագուստներին։
Իր պատմության գրեթե ամբողջ ընթացքում մորթին Եվրոպայում հայտնի անձրևային հագուստ էր, չնայած նրան, որ գյուղացիների և չունևոր բանվորների աղքատիկ միջոցները սահմանափակեցին այծի կամ կատվի ավելի էժան մորթու տեսակներով: Ի վերջո, բրդյա անձրևային հագուստիը փոխարինվեց մորթիով, երբ ուշ միջնադարում փոխվեց ժողովրդական վերաբերմունքը: Բուրդը հայտնի էր իր տաք պահելու հատկությամբ, նույնիսկ երբ այն թրջված էր, և հատկապես այն բուրդը, որն օգտագործվում է արտադրության ժամանակ։ Եթե բուրդը օգտագործված լիներ առանց խիստ մաքրման, այն կպահպաներ ոչխարի լանոլինի մի մասը և բնականաբար որոշ չափով ջրադիմացկուն կլիներ, թեև ոչ լիովին։ Հագուստի մաքրումը հայտնի էր Անգլիայում, բայց հազվադեպ էր արվում այլ վայրերում՝ մոմի սակավության և ծախսերի պատճառով[6]։
Մ․թ․ 15-րդ և 16-րդ դարերում, Ամերիկա ժամանած եվրոպացիներն իրենց համար արձանագրեցին, որ Մեզոամերիկայի և Ամազոնի ավազանի բնիկ ժողովուրդները ստեղծել են անջրանցիկ ռետինով լցված գործվածքներ, թեև կաուչուկը խնամելու բնիկ ամերիկացիների կարգը լավ չի փոխանցվել նրանց, և արևադարձային կաուչուկի ծառը լավ չէր աճում Եվրոպայի ցուրտ կլիմայական պայմաններում: Արդյունքում, կաուչուկը մնաց եվրոպացիների համար անիրագործելի հետաքրքրասիրության առարկա, մինչև նրանց կողմից վուլկանացման գործընթացի վերաստեղծումը՝ մոտ 300 տարի անց[7][8][9]:
Ժամանակակից զարգացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ժամանակակից անջրանցիկ անձրևանոցներից մեկը ստեղծվել է շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինթոշի արտոնագրով` 1824 թվականին նոր բրեզենտե գործվածքից, որը նա նկարագրում է որպես «Հնդկաստանի կաուչուկից պատրաստված կտոր» և կաուչուկի միջուկով պատրաստվել է գործվածքի երկու կտորները նավթով փափկեցնելով և հարթեցնելով այդ երկու մասերի միջև[10][11]։ Մակինթոշի անձրևանոցը պատրաստված էր անթափանց կաուչուկով ներծծված գործվածքից, սակայն չիմանալով վաղ մեզոամերիկյան անձրևանոցների ամրացման եղանակները, հին վերարկուներն աչքի էին ընկնում իրենց հոտով, կոշտությամբ և ունեին մարմնի բնական յուղերից և շոգ եղանակից քայքայվելու միտում: Շատ դերձակներ դժկամությամբ էին օգտագործում նրա նոր գործվածքը և անգամ չէին հետաքրքրվում դրանով: Չարլզը հիմնեց իր սեփական ընկերությունը և ի վերջո 1843 թվականին վերարկուի վրա ավելացրեց վուլկանացված կաուչուկ՝ լուծելով շատ խնդիրներ[10]:
1853 թվականին Aquascutum-ը ներկայացրեց բրդյա գործվածք, որը, ջրից խուսափելու համար, քիմիապես մշակվում էր: Այդ ժամանակվանից սկսած՝ մինչև 20-րդ դարի սկիզբը, մշակված բրդյա թռենչքոթը Եվրոպայում և Միացյալ Նահանգների ավելի ցուրտ շրջաններում հայտնի անձրևային հագուստ էր, հատկապես նրանց ռազմական գործողությունների ժամանակաշրջաններում:
1910-ից 1920-ական թվականներին գազով և գոլորշիով գործվածքների ռետինացման տեխնիկան արձանագրվել է տեքստիլ հարդարման գործարաններում, ինչպիսին է՝ Jenckes Spinning Company-ին, որը ստեղծել է ռետինե, անջրանցիկ գործվածքներ՝ ավելի փափուկ, ճկուն և հարմարավետ։ Կային նաև կոշտ անձրևանոցներ՝ ամբողջովին կաուչուկից պատրաստված, որոնք կոչվում էին անձրևային թիկնոցներ, ինչպես նաև անձրևանոցներ՝ պատրաստված ծանր յուղաներկի համար նախատեսված կտորից։ Այս անձրևանոցներն ու թիկնոցները փորձում էին նմանակել այն ժամանակվա վերարկուի նորաձևությանը. երկար երկարություն, ազատ գոտի, բարձր պարանոց կամ շրջվող օձիք, մեծ գրպաններ և հաճախ կարվում էին փափուկ բամբակյա կամ բրդյա աստառով՝ հարմարավետությունը բարելավելու համար: 1920-ականների հայտնի անձրևանոցի գույներն էին՝ շագանակագույնը, մուգ կապույտն ու մոխրագույնը: Այս վերարկուների մի մասը գլխարկով էին, բայց հաճախ բացակայում էր, փոխարենը հաճախ համադրում էին համապատասխան անձրևային գլխարկով:
1930-ական թվականներին՝ Մեծ ճգնաժամի ընթացքում, տնտեսական անկման պատճառով շատերը նախընտրում էին պոլիէթիլենից և պոլիվինիլքլորիդից պատրաստված անձրևանոցները։ Դրանք ավելի շահավետ էին, քանի որ մի քանի նորաձև անձրևանոցներ գնելու փոխարեն կարելի էր գնել միայն մեկ ծածկոց: Կային տարբեր ոճերի՝ ներառյալ հասարակ կիսաթափանցիկ տեսակը:
1940-ական և 1950-ական թվականներին DuPont-ի նայլոնը սկսեց տարածվել ԱՄՆ-ում՝ որպես դիմացկուն, սինթետիկ նյութ, որը և՛ թեթև էր, և՛ ջրակայուն ու հարմար անձրևահագուստի պատրաստման համար: Հանրաճանաչ էին դարձել նաև վերարկուների նոր ոճերը, որոնք օգտագործում էին սերտորեն հյուսված բամբակ կամ ռայոն գաբարդին, և մաքրված փայլուն «դեսանտային» շղարշ՝ լրացուցիչ ջրակայունության համար: Հանրաճանաչ էին նաև վերարկուների նոր ոճերը, որոնք օգտագործում էին սերտորեն միմյանց հյուսված բամբակ կամ վիսկոզե գաբարդին, և մշակված փայլուն «պարաշյուտային» շղարշ՝ լրացուցիչ ջրակայունության համար: Անձրևանոցները ներկայացվում էին ավելի լայն ու բազմազան գույներով, ինչպիսիք են՝ կապույտ, մոխրագույն, վառ կանաչ, շագանակագույն կամ բնական տարբեր երանգներով, և կարելի էր ձեռք բերել տաֆետայից և այլ սինթետիկ խառնուրդներից պատրաստված աստառներով: 1950-ից 1960-ական թվականներին պոլիվինիլքլորիդ անձրևահագուստը հայտնիություն ձեռք բերեց՝ իր վառ, բազմազան գույների և ֆուտուրիստական տեսքի համար: 1960-ական թվականների սկզբին բացօթյա աշխատանքային հագուստի համար անձրևանոցները ներկայացվեցին բարձր տեսանելի գույներով, իսկ ավելի ուշ ներկայացվեցին անդրադարձող շեշտադրումներով[12][13][14][15]:
Անձնական պաշտպանման հանդերձանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձրևանոցները կարող են օգտագործվել նաև որպես անձնական պաշտպանիչ հանդերձանք, հատկապես այն վայրերում, որտեղ նկատվում է դրանց պակասը[16]։ Այնուամենայնիվ, արդյունավետությունը կախված է օգտագործած հանդերձանքի ոճից և նյութերից։
Ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պառկա, ծագել է ինուիտների ավանդական նմուշներից
- Գլխարկ, նաև Cagoul, Kagoule, Kagool
- Driza-Bone, ավստրալիական յուղապատ բամբակ
- Gannex
- Թիկնոց
- Մաքինթոշ, կոշտացրած կտոր
- Mac in a Sac
- Մինո, ավանդական ճապոնական վերնահագուստ՝ պատրաստված ծղոտից
- Մոմլաթ
- Պոնչո
- Sou'wester
- Թռենչքոթ, ծագել է ավանդական անձրևանոցներից
- Մոմապատ վերնահագուստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History of Rain Wear». Going In Syle. 20 September 2021.
- ↑ Fedorova, Inna; RIR, specially for (2014-04-30). «All-weather fashion from the Aleuts». Russia Beyond (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «Nongzheng quanshu 农政全书 "Whole Book on Agricultural Activities"_沪江英语学习网». www.hjenglish.com. Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «Rain Gear Information». Mycra Pac Raincoats | Going In Style (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «The History of Raincoats of Ancient China - CITS». www.cits.net. Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «What Peasants and Laborers Wore in the Middle Ages». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ Hosler, Dorothy; Burkett, Sandra L.; Tarkanian, Michael J. (1999-06-18). «Prehistoric Polymers: Rubber Processing in Ancient Mesoamerica». Science. 284 (5422): 1988–1991. doi:10.1126/science.284.5422.1988.
- ↑ «Raincoat | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ Tarkanian, Michael J.; Hosler, Dorothy (2011-12). «America's First Polymer Scientists: Rubber Processing, Use and Transport in Mesoamerica». Latin American Antiquity (անգլերեն). 22 (4): 469–486. doi:10.7183/1045-6635.22.4.469. ISSN 1045-6635.
- ↑ 10,0 10,1 «Five facts you may not know about Charles Macintosh, inventor of the raincoat». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ Greatrex, Tom. «History of the Raincoat». LoveToKnow (անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ School, Textile (2011-06-23). «Water Proof and Water Repellent Fabric Finishes». Textile School (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «History of Vintage Raincoats, Jackets and Capes for Women». vintagedancer.com. Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «The Colourful History of High-Visibility Clothing | Office Tips | Clothing Direct Australia». Clothing Direct (անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ «The History Of High Visibility Clothing». www.hivis.net. Վերցված է 2025-01-16-ին.
- ↑ Post, The Jakarta. «COVID-19: West Java medical personnel forced to use raincoats in lieu of hazmat suits - National». The Jakarta Post (անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևանոց» հոդվածին։ |