Անձնական ազատություն
| Ենթակատեգորիա | • որակ • Ընդունակություններ • ազատություն | |
|---|---|---|
Ազատություն կամ անձնական ազատություն (անգլ.՝ freedom), առանց խոչընդոտների կամ սահմանափակումների խոսելու, գործելու և փոխվելու ուժ կամ իրավունք։ Ազատությունը հաճախ ասոցացվում է անկախության և ինքնավարության հետ՝ «քեզ քո սեփական օրենքները տալու» իմաստով[1]։
Սահմանումներից մեկի համաձայն՝ ինչ-որ բան «ազատ» է, եթե այն կարող է փոխվել և սահմանափակված չէ իր ներկայիս վիճակում։ Ֆիզիկոսներն ու քիմիկոսները բառն օգտագործում են այս իմաստով[2]։ Իր ծագման մեջ անգլերեն «freedom» բառը ստուգաբանորեն կապված է «friend» (ընկեր) բառի հետ[2]։ Փիլիսոփայությունն ու կրոնը երբեմն այն կապում են ազատ կամքի հետ՝ որպես դետերմինիզմի կամ նախասահմանվածության այլընտրանք[3]։
Ժամանակակից ազատ երկրներում ազատությունը համարվում է իրավունք, մասնավորապես՝ խոսքի ազատությունը, կրոնի ազատությունը և մամուլի ազատությունը։

Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական ազատությունը հաճախ կապվում է ազատության և ինքնավարության հետ և տարբերվում է բռնապետություններից: Քաղաքացիական իրավունքների ոլորտում ազատության և ստրկության միջև կա մեծ տարբերակում, և հակամարտություն կա այն մարդկանց միջև, ովքեր կարծում են, որ բոլոր ռասաները, կրոնները, սեռերը և սոցիալական դասերը պետք է հավասարապես ազատ լինեն, և այն մարդկանց միջև, ովքեր կարծում են, որ ազատությունը որոշակի խմբերի բացառիկ իրավունքն է: Հաճախ քննարկվում են հավաքների, ցույցերի մասնակցության ազատությունը, միավորումների ազատությունը, ընտրության ազատությունը և խոսքի ազատությունը:
Իրավական ազատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն անձնային ազատություն (անգլ.՝ freedom) և իրավական ազատություն( անգլ.՝ liberty) տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ, սակայն նրանց միջև կան նուրբ տարբերություններ[4][5][6]: Օրինակ՝ Ջոն Ստյուարտ Միլը սահմանում է, որ անձնային ազատությունը հիմնականում, եթե ոչ բացառապես, մարդու կամքի և գործողությունների այն ունակությունն է, ինչը նա ի վիճակի է անել, մինչդեռ իրավական ազատությունը վերաբերում է կամայական սահմանափակումների բացակայությանը և հաշվի է առնում բոլոր մասնակիցների իրավունքները: Որպես այդպիսին, իրավական ազատության իրականացումը սահմանափակվում է ուրիշների իրավունքներով:[7]
Իսայա Բեռլինը տարբերակում է կատարել «դրական» և «բացասական» ազատությունները 1958 թվականի «Ազատության երկու հասկացություններ» դասախոսության մեջ։ Չարլզ Թեյլորը մանրամասնում է, որ բացասական ազատությունը նշանակում է անել այն, ինչ մարդն ուզում է՝ առանց արտաքին խոչընդոտների, իսկ դրական ազատությունը՝ անձնական նպատակները կատարելու ունակությունը։ Բացասական ազատությունը նկարագրելու մեկ այլ եղանակ է սահմանափակող ուժերից ազատությունը (օրինակ՝ վախից ազատություն, կարիքից ազատություն և խտրականությունից ազատություն), սակայն վերոհիշյալ նկարագրությունները սովորաբար չեն վկայում որևէ բանից իրավական ազատություն ունենալու մասին[5]:
Վենդի Հույ Կյոնգ Չունը բացատրում է այս տարբերությունները՝
| Իրավական ազատությունը կապված է մարդկային սուբյեկտիվության հետ, իսկ անձնական ազատությունը՝ ոչ։ Օրինակ՝ Անկախության հռչակագիրը նկարագրում է մարդկանց որպես ազատություն ունեցողներ, իսկ ազգը՝ որպես ազատ։ Ազատ կամքը սկզբում կարող է վերագրվել մարդկային կամքին, բայց Նյուտոնյան ֆիզիկան ազատությունը՝ ազատության աստիճանները, ազատ մարմինները, վերագրում է առարկաներին»[8]։ |
| «Անձնային ազատությունը տարբերվում է իրավական ազատությունից, ինչպես վերահսկողությունը տարբերվում է կարգապահությունից։ Իրավական ազատությունը, ինչպես կարգապահությունը, կապված է հաստատությունների և քաղաքական կուսակցությունների հետ, լիբերալ թե լիբերտարիանական, իսկ անձնային ազատությունը՝ ոչ։ Չնայած անձնային ազատությունը կարող է աշխատել հաստատությունների օգտին կամ դեմ, այն կապված չէ դրանց հետ՝ այն տարածվում է ոչ պաշտոնական ցանցերով։ իրավական ազատություն ունենալը նշանակում է ազատագրված լինել ինչ-որ բանից, ինքնորոշվել, ինքնավար լինել։ Անձնային ազատությունը կարող է կամ չի կարող գոյություն ունենալ իրավական ազատության վիճակում. կարելի է լինել ազատագրված, բայց «անազատ» կամ լինել «ազատ», բայց ստրկացված (Օռլանդո Փաթերսոնը «Ազատություն. Ազատությունը արևմտյան մշակույթի ձևավորման մեջ» աշխատության մեջ պնդել է, որ ազատությունը ծագել է ստրուկների կարոտից)»[8]։ |
Ազատություն գերիշխությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերիշխանությունից ազատությունը ըստ Ֆիլիպ Պետիտի, Քվենտին Սկինների և Ջոն Պ. Մաքքորմիքի, ազատութունը սահմանող կողմն է[9][10]: Մինչդեռ օպերատիվ վերահսկողությունը մարդու գործողությունները ամենօրյա հիմունքներով ուղղորդելու ունակությունն է, այդ ազատությունը կարող է կախված լինել մեկ ուրիշի քմահաճույքից, որը հայտնի է նաև որպես պահեստային վերահսկողություն: Ֆիլիպ Պետիտը և Ջեյմի Սուսքինդը պնդում են, որ ժողովրդավարության և ազատության համար անհրաժեշտ են և՛ օպերատիվ, և՛ պահեստային վերահսկողություն[11][12]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատություն
- Մտքի ազատություն
- Ազատամտականություն
- Միսս Ազատություն (արձան)
- Ազատության արձան (Կապիտոլիում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stevenson, Angus; Lindberg, Christine A., eds. (2010 թ․ հունվարի 1). «New Oxford American Dictionary». Oxford Reference. doi:10.1093/acref/9780195392883.001.0001. ISBN 978-0-19-539288-3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.[պարզաբանել]
- ↑ 2,0 2,1 [https://www.oed.com/search/dictionary/?q=free Oxford English Dictionary (Online ed.). Oxford University Press. ]
- ↑ Baumeister, Roy F.; Monroe, Andrew E. (2014). "Recent Research on Free Will". Advances in Experimental Social Psychology. Vol. 50. pp. 1–52. . 978-0128002841.
- ↑ See Bertrand Badie, Dirk Berg-Schlosser, Leonardo Morlino, International Encyclopedia of Political Science (2011), p. 1447: "Throughout this entry, incidentally, the terms freedom and liberty are used interchangeably".
- ↑ 5,0 5,1 Anna Wierzbicka, Understanding Cultures Through Their Key Words (1997), pp. 130–131: "Unfortunately... the English words freedom and liberty are used interchangeably. This is quite wrong because these two do not mean the same, and in fact what [Isaiah] Berlin calls "the notion of 'negative' freedom" has become largely incorporated in the word freedom, whereas the word liberty in its earlier meaning was much closer to the Latin libertas and in its current meaning reflects a different concept, which is a product of the Anglo-Saxon culture".
- ↑ Wendy Hui Kyong Chun, Control and Freedom: Power and Paranoia in the Age of Fiber Optics (2008), p. 9: "Although used interchangeably, freedom and liberty have significantly different etymologies and histories. According to the Oxford English Dictionary, the Old English frei (derived from Sanskrit) meant dear and described all those close or related to the head of the family (hence friends). Conversely in Latin, libertas denoted the legal state of freedom versus enslavement and was later extended to children (liberi), meaning literally the free members of the household. Those who are one's friends are free; those who are not are slaves".
- ↑ Mill, John Stuart. [1859] 1869. On Liberty (4th ed.). London: Longmans, Green, Reader, and Dyer. pp. 21–22 Archived 17 November 2022 at the Wayback Machine.
- ↑ 8,0 8,1 Վենդի Հույ Կյոնգ Չուն, «Վերահսկողություն և ազատություն. Ուժ և պարանոյան մանրաթելային օպտիկայի դարաշրջանում» (2008), էջ 9։
- ↑ Springborg, Patricia (2001 թ․ դեկտեմբեր). «Republicanism, Freedom from Domination, and the Cambridge Contextual Historians». Political Studies (անգլերեն). 49 (5): 851–876. doi:10.1111/1467-9248.00344. ISSN 0032-3217.
- ↑ Shnayderman, Ronen (2012). «Liberal vs. Republican Notions of Freedom». Political Studies (journal). 60 (1): 44–58. doi:10.1111/j.1467-9248.2011.00900.x.
- ↑ Pettit, Philip (2014). Just freedom: a moral compass for a complex world. The Norton global ethics series (First ed.). New York: W.W. Norton & Company. էջեր 2–3, 221. ISBN 978-0-393-06397-4.
- ↑ Susskind, Jamie (2022). «Ch. 2». The digital republic: on freedom and democracy in the 21st century (1st ed.). New York London: Pegasus Books. ISBN 978-1-64313-901-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Freedom", BBC Radio 4 discussion with John Keane, Bernard Williams & Annabel Brett (In Our Time, 4 July 2002)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձնական ազատություն» հոդվածին։ |