Անձայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անձայնություն, աֆոնիա (հունարեն ά-ժխտում, φωνή-ձայն), հնչեղ ձայնով խոսելու անընդունակություն։ Անձայնությունը լինում է՝

  • օրգանական (կոկորդային)
  • ֆունկցիոնալ (հոգեկան կամ հիստերիկ)

Օրգանականի պատճառներն են կոկորդի հիվանդությունները (բորբոքում, ուռուցք, լուծանք), որոնք ուղեկցվում են ձայնալարերի անբավարար հպումով և տատանումներով, ֆունկցիոնալինը՝ նևրոզով տառապողների վախը և հուզմունքը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական անձայնության դեպքում վերացնել պատճառ հանդիսացող հիվանդությունը, ֆունկցիոնալի դեպքում՝ պսիխոթերապիա, շնչական և ձայնական վարժություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426 CC-BY-SA-icon-80x15.png