Անհիդրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անհիդրիտ միներալ, կալցիումի անջուր սուլֆատ՝ Ca[SO4]։ Համակարգը ռումբային է։ Հանդիպում է հոծ ագրեգատ- ներով, աղյուսաձև կամ պրիզմատիկ բյուրեղներով։ Գույնը՝ սպիտակ, կապտավուն կամ կարմրավուն, կարծրությունը՝ 3—3,5, խտությունը՝ 2800—3000 կգմ3։ Ա. ջուր կլանելով վերածվում է գիպսի։ Տարածված է նստվածքային ապարներում, քա¬ րաղի և գիպսի հանքավայրերում (ՀՍՍՀ–ում՝ Մերձերևանյան աղաբեր ավազանում, Ալավերդու, Ղափանի, Շամլուղի պղնձի հանքավայրերում և այլն)։ Օգտագործվում է որպես պարարտանյութ, շինանյութ ևն։ ԱՆՀՈՅ, Անհուեյ, նահանգ Չինաստանի արևելքում, Ցանցզի գետի ստորին հոսանքում։ Տարածքը 139,9 հզ. կմ2 է, բնակչությունը 35 միլիոն մարդ (1968)։ Կենտրոնը՝ Հեֆեյ։ Տերիտորիայի հյուսիսային մասը դաշտավայրային է, հարավայինը՝ բարձրադիր, լեռնային։ Կլիման մերձարևադարձային մուսոնային է, հունվարի միջին ջերմաստիճանը 0 °C–ից 4 °C է, հուլիսինը՝ 24 °C–ից 28 °C։ Տարեկան տեղումները՝ 600– 1500 մմ։ Անտառազուրկ է՝ բերրի ալյու– վիալ կարբոնատային հողերով։ Մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն, կորեկ, ռամի, ծխախոտ, սոյա, բամբակենի, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Արդյունաբերության զարգացող ճյուղերն են լեռնահանքայինը և մետալուրգիականը։ Արդյունահանվում է քարածուխ (Հուայնան), երկաթ (Դանտու), պղինձ (Տունգուանշան), ֆոսֆորիտներ, ծծումբ և այլն։ Ունի նավաշինության (Ուխու), գյուղատնտեսական մեքենաշինության և մե¬ տաղամշակության (Հեֆեյ, Դանտու), ալրաղաց, բրնձի մաքրման, յուղի, ծխախոտի, թեյի վերամշակման, բամբակե գործվածքեղենի ձեռնարկություններ։