Անհատական պահատուփ


Անհատական պահատուփ, որը երբեմն անվանում են նաև անվտանգ պահատուփ, անհատապես ամրացված արկղ, որը սովորաբար պահվում է ավելի մեծ սեյֆում կամ բանկային պահոցում։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ պահատուփերն օգտագործվում են արժեքավոր իրեր՝ թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, արժույթ, շուկայական արժեթղթեր, շքեղ ապրանքներ, կարևոր փաստաթղթեր (օրինակ՝ կտակներ, գույքի վկայականներ, ծննդյան վկայականներ) կամ համակարգչային տվյալներ պահելու համար, որոնք գողությունից, հրդեհից, ջրհեղեղից, կեղծումից կամ այլ վտանգներից պաշտպանելու կարիք ունեն[1]:
Որոշ հյուրանոցներ, հանգստավայրեր և զբոսաշրջային նավեր իրենց հաճախորդներին այնտեղ մնալու ընթացքում առաջարկում են սեյֆեր կամ փոքր պահատուփեր՝ ժամանակավոր օգտագործման համար[2]։ Այս հարմարությունները կարող են գտնվել ընդունարանի մոտ կամ անվտանգ կերպով ամրացված լինել հյուրերի համար նախատեսված մասնավոր համարներում՝ գաղտնիությունն ապահովելու համար[3]։
Սեյֆերի պարունակությունը կարող է առգրավվել լքված գույքի իրավական տեսության համաձայն[4]։ Դրանք կարող են նաև խուզարկվել և առգրավվել դատարանի որոշմամբ[5]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվտանգ պահատուփերը սովորաբար գտնվում են բանկերում, փոստային բաժանմունքներում կամ այլ հաստատություններում։
Որպես կանոն, դրանք հագեցած են երկու կողպեքներով, որոնց բանալիները պահում են, համապատասխանաբար, հաճախորդը և բանկը, որպեսզի միայն հաճախորդն ու բանկի աշխատակիցը կարողանան միասին բացել արկղը[1]:
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, անհատական պահատուփերը համարվում են «հնացած ծառայություն». բանկերի շատ նոր մասնաճյուղեր չեն տեղադրում դրանք[6]։ 20-րդ դարում բանկային մասնաճյուղերն ավելի հեղինակավոր էին, 21-րդ դարում հողի և վարձակալության բարձր գնի պատճառով տարածքը դարձել է ավելի արժեքավոր, և շատ բանկեր այդ ծառայությունը համարում են իրենց հիմնական ծառայությանը օժանդակող ծառայություն։ Բացի այդ, չնայած հանրային այն կարծիքին, որ անհատական պահատուփերը չափազանց անվտանգ են, բանկերը քիչ խթան ունեն իրականում ապահովելու այդ պնդման ճշմարտացիությունը[7]։ ԱՄՆ-ում չկան այդ հարցը կարգավորող դաշնային օրենքներ կամ կանոններ, որոնք կպահանջեն հաճախորդներին փոխհատուցում տրամադրել, եթե այնտեղ պահվող գույքը գողացվի կամ ոչնչացվի[6]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ո՛չ բանկերը, ո՛չ էլ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) չեն ապահովագրում պարունակությունը։ Անհատը կարող է առանձին ապահովագրություն գնել իր պահոցի համար, օրինակ, գողության, հրդեհի, ջրհեղեղի կամ ահաբեկչական հարձակումների դեպքում։
Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանյան բանկերը ևս առաջարկում են անհատական պահատուփերի ծառայություն, որից կարող են օգտվել հաճախորդ չափահաս քաղաքացիները[8], որոշ դեպքերում՝ Հայաստանի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք[9]։ Որոշ բանկեր առաջարկում են նաև համատեղ օգտագործման պահատուփեր, որտեղ կարելի է պահել ընտանեկան արժեքավոր իրերը[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Статья Сейф абонементный Արխիվացված 2012-08-11 Wayback Machine в Бизнес-словаре Ведомости.
- ↑ Payne, Kirby D. Safety Deposit Boxes and In-Room Safes. Արխիվացված 8 Օգոստոս 2016 Wayback Machine Hotel Online data base of News and Trends.
- ↑ Micahel, Alex. «Safety Deposit box Dubai». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Liz Pulliam Weston (2005 թ․ հունիսի 22). «Why treasures in safe deposit boxes get 'lost'». MSN Money. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Search Warrants» (PDF). American Safe Deposit. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- 1 2 Cowley, Stacy (2019 թ․ հուլիսի 19). «Safe Deposit Boxes Aren't Safe». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Hendry, Leah (2024 թ․ հոկտեմբերի 2). «How safe are safety deposit boxes? They're not as protected as you may think». CBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 3-ին.
- 1 2 «Ամերիաբանկ ՓԲԸ». ameriabank.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Evocabank-ը առաջարկում է 3 չափսի պահատուփեր` փոքր, միջին, մեծ:». www.evoca.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.