Անհապաղ բուժօգնություն
Ենթակատեգորիա | • health sciences • բժշկություն • ներքին հիվանդություններ |
---|
Անհապաղ բուժօգնություն կամ անհապաղ ներքին բուժօգնություն (AIM), ներքին հիվանդությունների մասնագիտացում է, որը զբաղվում է տարբեր ներքին խնդիրներով հիվանդանոց բերված, անհապաղ և արագ բուժում պահանջող հիվանդների բուժօգնությամբ[1]։ Այն զարգացել է Մեծ Բրիտանիայում, վաղ 2000-ականերին, որպես բժշկության առանձին ոլորտ[1]։ Անհապաղ ներքին բուժօգնությունը տարբերվում է ավելի լայն՝ առաջին բուժօգնությունից, որը զբաղվում է բոլոր անհապաղ օգնություն պահանջող բուժառուներով, այլ ոչ թե միայն ներքին խնդիրներ ունեցողներով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոլորտը զարգացել է Մեծ Բրիտանիայում։ Էդինբուրգի բշիշկների թագավորական քոլեջը և Գլազգոյի բժիշկների և վիրաբույժների թագավորական քոլեջը 1998 թվականին հրատարակել են համատեղ զեկույց՝ ընդգծելով սուր բժշկական խնդիրներով անձանց պատշաճ խնամքի կարևորությունը[1][2]։ Հետագա զեկույցները բերեցին անհապաղ ներքին բուժօգնության զարգացմանը։ 2003 թվականին Մասնագետների վերապատրաստման կազմակերպության կողմից այն ճանաչվել է ընդհանուր ներքին բժշկության ենթամաս[1]։
Միևնույն ժամանակ հաստատվեց, որ սուր խնդիրներով հիվանդների խնամքը պետք է կենտրոնացվի գնահատման ստորաբաժանումներում, որոնք հետո անվանվեցին «անհապաղ բժշկական ստորաբաժանումներ»։ Սուր խնդիրներով հիվանդների կառավարմամբ զբաղվում է փորձառու բժիշկը, որը գնահատում է հիվանդի վիճակը և բուժում նրան, ընդունումից 48 ժամվա ընթացում, վաղաժամ դուրսգրման կամ մասնագիտացված բաժանմունք տեղափոխելու նպատակով[1]։ Ծանր հիվանդները, ովքեր ունեն շարունական մոնիթորինգի կարիք, բուժում են ստանում այլ բաժանմունքում[3]։
2007 թվականին ոմանք կասկածի տակ դրեցին, արդյոք մասնագիտությունը կունենա երկար ապագա[4]։ Սակայն Ռոբերտ Վաչերը պնդեց, որ անհապաղ ներքին բուժօգնության բաժանմունքները նպաստում են ստացիոնար մահացության ցուցանիշի նվազմանը, բարելավում են բուժառուների վիճակը և նվազեցնում են հիվանդանոցում մնալու ժամանակը[5]։
Հետագա զարգացումը եղել է ամբուլատոր բուժօգնության աճը։ Նախկինում, երբ հիվանդները ընդունվում էին հիվանդանոց՝ բուժում ստանալու նպատակով, այժմ հնարավոր է այցելել գնահատման տարածք և լինել վերահսկողության տակ[1][3]։ Սա տարածված է խորը երակային թրոմբոզի կասկածի դեպքում[6], սակայն կան մի շարք այլ վիճակներ, որոնք կարող են վերահսկվել ամբուլատոր պայմաններում[7]։
2009 թվականին Ընդհանուր բժշկական խորհուրդը ճանաչեց անհապաղ ներքին բուժօգնությունը որպես առանձին մասնագիտություն[8][9]։
Կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհապաղ բուժօգնության հասարակությունը հիմնադրվել է 2000 թվականին[10]։ Նիդերլանդներում այն ստեղծվել է 2012 թվականին և անցկացրել է իր առաջին կոնգրեսը սեպտեմբերի 28-ին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Dowdle JR (November 2004). «Acute medicine: past, present, and future». Emerg Med J. 21 (6): 652–3. doi:10.1136/emj.2003.012211. PMC 1726512. PMID 15496684.
- ↑ Royal College of Physicians (April 1998). Acute Medical Admissions and the Future of General Medicine. Edinburgh and Glasgow: Scottish Intercollegiate Working party.
- ↑ 3,0 3,1 Royal College of Physicians (2007). Acute Medical Care. London: Royal College of Physicians of London. ISBN 978-1-86016-321-0.
- ↑ Stein A, Henley J (May 2007). «Acute medicine: do we need 'medical traffic wardens' to make us interested in general medical patients?». QJM. 100 (7): 463–464. doi:10.1093/qjmed/hcm037. PMID 17491101.
- ↑ Wachter RM; Bell D (2012). «Renaissance of hospital generalists». BMJ. 344: e652. doi:10.1136/bmj.e652. PMID 22331278. S2CID 206896335.
- ↑ Winter M, Keeling D, Sharpen F, Cohen H, Vallance P (February 2005). «Procedures for the outpatient management of patients with deep venous thrombosis». Clinical and Laboratory Haematology. 27 (1): 61–6. doi:10.1111/j.1365-2257.2004.00660.x. PMID 15686510.
- ↑ «Ambulatory emergency care homepage». NHS Institute for Innovation and Improvement. Արխիվացված է օրիգինալից 2013-07-14-ին. Վերցված է 2013-08-08-ին.
- ↑ «Acute medicine». Royal College of Physicians. Արխիվացված է օրիգինալից 2013-12-09-ին. Վերցված է 2013-08-08-ին.
- ↑ «Acute Internal Medicine (AIM) and sub-specialty of Acute Medicine». Joint Royal Colleges Postgraduate Training Board. Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին. Վերցված է 2013-08-08-ին.
- ↑ «About». Society for Acute Medicine. Վերցված է 21 December 2021-ին.
- ↑ «Dutch Acute Medicine». Վերցված է 2013-08-08-ին.