Անհանգիստ սրտերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անհանգիստ սրտերը
君が望む永遠
GpvCZ0S6NhU.jpg
Ժանր Ռոմանտիկա
Դրամա
Հոգեբանություն
Սեյնեն
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Թվական 2003 թվական
Պրեմիերա 5 հոկտեմբերի 2003 թվական
Լեզու Ճապոներեն
Ռեժիսոր Տեցույա Վատանաբե
Սցենարիստ(ներ) Կացուհիրո Տակայամա
Կենիտի Կանեմակի
Ընկերություն Studio Fantasia
Տևողություն 24 րոպե
Կայք Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Անհանգիստ սրտերը» (բնօրինակ անվանում — 君が望む永遠)

Անհանգիստ սրտերը (ճապոներեն՝ 君が望む永遠), 14 սերիայից բաղկացած անիմե սերիալ, արտադրված «Studio Fantasia» կողմից, հիմնված նույնանուն ճապոնական âge գործակալության ակնադիտական վեպի վրա թողարկված 2003 թվականին: Տեսողական վեպը հրատարակվել է 2001 թվականին ՊԿ-ի համար և ավելի ուշ տեղափոխվել է Dreamcast և Playstation 2 Rumbling Hearts անվանումով[1]: Windows Vista- յի համար ստեղծված տարբերակը, հայտնի է Kimi ga Nozomu Eien ~Latest Edition~ անունով, և թողարկվել է 2008 թվականի մարտի 28- ին[2]:

Անիմեի ցուցադրումը Ճապոնիայում անցկացվել է 2003 թվականի հոկտեմբերի 5- ից, մինչ 2004 թվականի հունվարի 4- ը:

Հետագայում, որպես սերիալի լրացում, թողարկվել է չորս սերիանոց OVA, ինչպես նաև մի քանի Spin-off սերիաներ: OVA- ն Kimi ga Nozomu Eien ~Next Season~ անվանումով[3] սկսել են հրապարակել 2007 թվականի դեկտեմբերի 27- ից: Նրանում ցուցադրվում է սերիալի այլընտրանքային ավարտը, որում գլխավոր հերոսը մնում է Հարուկայի հետ:

2005 թվականին հիմնական սերիալը արտոնագրվել է Ռուսաստանում, XL Media ընկերությունում, և 2006 թվականի սեպտեմբերի վերջերին արդեն առկա էր DVD տարբերակով: 2011 թվականին սերիալը ցուցադրվել է Teen TV հեռուստաալիքով[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակայուկի Նարումին, սովորական ավագ դպրոցի աշակերտ է: Նա սովորում է, մտածում է քննությունների մասին, շփվում է իր դասընկերների հետ: Նրա ընկերներն են՝ Սինդզի Տայրան և երկու աղջիկներ՝ ինքնավստահ Միցուկի Հայասեն և համեստ Հարուկա Սուդզումիան: Այն բանից հետո, երբ Միցուկին օգնում է Հարուկային խոստովանել Տակայուկիին, ում նա սիրոմ էր, դեռ հիմնական դպրոցից, կարող էր ստացվել երկու գեղեցիկ զույգ, բայց Սինդզին աղջիկների համար մնում է ընդամենը ընկեր, և նրանք դանդաղորեն սկսում են կիսել Տակայուկիին: Հարուկան անվերապահորեն հավահում է ընկերուհուն, իսկ Միցուկին չի անցնում սահմանները: Բայց վերջում Տակայուկիի փորձը, գոհացնել բոլորին անուղղակիորեն, դառնում է ողբերգության պատճառ:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակայուկի Նարումի(鳴海 孝之) - գլխավոր հերոս, շատ բարի և անկեղծ երիտասարդ: Նա վախենում է ինչ- որ մեկին նեղացնել, չի ցանկանում, որպեսզի ինչ- որ մեկը տառապի, բայց չի հասկանում, որ կյանքում այդպես չի լինում: Դրանում էլ հենց կայանում է Տակայուկիի գլխավոր ողբերգությունը, վախելանով ինչ- որ մեկին ցավ պատճառելուց, կատարելով հաստատակամ որոշում, ընտրելով աղջիկներից մեկին, նա ավելի մեծ ցավ է պատճառում իրեն շրջապատողներին: Բայց վերջում նա նույնպես պետք է կատարի իր ընտրությունը: Դառնալով դժբախտ պատահարի ականատես, որը տեղի էր ունեցել Հարուկայի հետ, Տակայուկին ուժեղ ցնցում է ստանում, և նրա մոտ ձևավորվում է Հետտրավմատիկ սթրեսային խանգարում[5]: Նրա գնահատականները կտրուկ վատանում են, կատարվածի պատճառով: Ավելի ուշ նա սկսում է աշխատել «Երկնային տաճար» ( Sky Temple) ռեստորանում: Հարուկայի բացակայության ընթացքում նա հանդիպում է Միցուկիի հետ: Սեյու- Կիսյո Տանիյամա

Միցուկի Հայասե (速瀬 水月) - Առաջին տեսքից ուժեղ, բայց միայն մարմնով, բայց հոգով աղջիկ: Հարուկիի և Տակայուկիի ընկերուհին, գաղտնի սիրահարված է Տակայուկիին: Իր սիրով, որը թաքցնում էր, նա փրկում է Տակայուկիին, վերադարձնելով նրա կյանքը: Դպրոցի լողի ակումբի անդամ էր, միայն թե Հարուկայի հետ կապված պատահարից հետո թողնում է լողը: Միցուկին կանգնել էր ընտրության առաջ. Տակայուկիի սերը, կամ Հարուկայի ընկերությունը, բայց ի տարբերություն Տակայուկիի նա կատարում է իր ընտրությունը: Սեյու- Տիյակի Տակահասի

Հարուկա Սուդզումիա (涼宮 遙) — Նուրբ, ամաչկոտ, միամիտ աղջիկ: Իր ընկերուհի Միցուկիի շնորհիբ նա կարողացավ ծանոթանալ Տակայուկիի հետ: Հարուկան ամբողջ սրտով սիրում է Տակայուկիին, և նրա սերը փոխադարձ է, Հարուկան և Տակայուկին շուտ են ընկերանում: Բայց դժբախտ պատահարը նրանից խլում է իր կյանքից երեք տարի: Հիմա նրան պետք է հաշտվի այն մտքի հետ, որ ամեն ինչ իր շուրջ փոխվել է, որ Տակայուկին այլևս առաջվանը չէ, ում նա սիրում էր: Որ ամբողջ աշխարհը չի կանգնել տեղում, քանի դեռ նա քնած էր: Հասկանալով դա, Հարուկան փոխվում է, հիմա նա այլևս այն անօգնական աղջիկը չէ, ով բլուրի ծառի տակ, կմկմալով, ասել է երեք նվիրական խոսքեր: Հիմա նա հոգով ուժեղ մարդ է, ով նայում է միայն առաջ և համոզում է իրեն «Ես կարող եմ, ես կարող եմ...»: Սեյու- Մինամի Կուրիբայասի

Ականե Սուդզումիյա (涼宮 茜) — Փոքրիկ եսասեր, ում համար ավելի դժվար է եղել, քան մյուսներին: Նա սիրում է իր քրոջը, հիանում է Միցուկիով, և սիրում է Տակայուկիին ինչպես իր եղբորը: Բայց վթարը ամբողջությամբ ավերում է այդ իդիլիան: Նրա քույրը կոմայի մեջ է, քրոջ լավագույն ընկերուհին դավաճանում է նրան, դավաճանում է նաև սիրելի Տակայուկին: Իսկ երբ Հարուկան արթնանում է, խնդիրները ավելի են շատանում: Հաղթելով իր հպարտությանըմ Ականեն կանչում է Տակայուկիին: Ամեն օր, գնալով հիվանդանոց, նա ստիպված է կրել միջնակարգ դպրոցի համազգեստ, որպեսզի չվնասի քրոջը: Ամբողջ ուժով, նա փորձում է թաքցնել ճշմարտությունը քրոջից, բայց ի վերջո կորցնում է հավասարակշռությունը: Սեյու- Կաորի Միդզուհասի

Սինդզի Տայրա (平 慎二) — Միցուկիի և մյուսների դասընկերը, նրանց ընդհանուր ընկերը: Ոժեղ տղա, դյուրագրգիռ, բայց ընկերներին երբեք չի հիասթափեցնի: Նա կապ չունի կատարվածի հետ, և մենք նրան տեսնում ենք հազվադեպ: Սիրում է Միցուկիին, բայց այդ փաստը հայտնի է դառնում, միայն սերիալի վերջում: Ավելին նրա մասին չենք կարող ասել: Սեյու- Մասակի Անդյո

Այու Դաիկուդզի (あゆ) — ռեստորանի մատուցողուհի, որտեղ աշխատում է Տակայուկին: «Երկնային տաճար» ռեստորանների ցանցի գործադիր տնօրենի աղջիկն է: Առույգ, դյուրագրգիռ, երբեմն կոպիտ, երբեք չի թողնի, որ իրեն վիրավորեն: Անընդհատ վիճում է Տակայուկիի հետ: Սեյու- Կիյոմի Ասաի

Մայու Տամանո (まゆ) — Ռեստորանի երկրորդ մատուցողուհին: Այուի հակապատկերը, լուռ, համեստ և անճարտար: Սեյու- (Հոլանդերեն)

Կոդզուկի Մոտոկո (モトコ) — Հարուկային բուժող բժիշկը: Սեյու- Մարիկո Կոբայասի

Տեսողական վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական վեպի գլխավոր հերոսն է համարվում Տակայուկին, նրա անունից է խաղացողը կատարում գործողություններ: Տեքստի մեծ մասը, հայտնվում է էկրանի վրա, դրանք Տակայուկիի մտորումներն են զգացմունքների և մյուս հերոսների մտքերի մասին: Պաշտոնական խաղը բաժանված է երկու մասի: Առաջին մասը ներառում է գործողություններ, որոնք կատարվել են 1998 թվականի օգոստոսի 27- ից, իսկ երկրորդը, դեպքեր, որոնք կատարվել են երեք տարի անց:

Խաղի երկրորդ մասից խաղացողին հնարավորություն է տրվում զարգացնել հարաբերություններ աղջիկներից մեկի հետ: Խաղի համար ստեղծվել է 14 վերջաբան:

2004 թվականի հունիս 25- ին թողարկվե է Kimi ga Nozomu Eien 〜special FanDisk, որը ներառում է առաջին գլուխը, որում խաղացողին ավելի շատ ազատության հնարավորություն է տրվում։ Մասնավորապես, այժմ խաղացողը կարող էր կանխել Հարուկայի հետ կատարված դժբախտ պատահարը:

2008 թվականի մայիսի 28- ին խաղը վերահրատարակվել է Windows Vista- ի համար: Թարմացվել է խաղի փոքրիկ շարժիչը, կատարելագործվել է գրաֆիկան, խաղին է ավելացվել Kimi ga Nozomu Eien 〜special FanDisk բովանդակությունից, ինչպես նաև ավելացվել է երեք նոր գլուխներ[6]:

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի ցուցադրումը, մշակված «Studio Fantasia» կողմից, անցկացվել է Ճապոնիայում 2003 թվականի հոկտեմբերի 5- ից մինչև 2004 թվականի հունվարի 4-ը:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kimi ga Nozomu Eien[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման թեմա
  • « Precious Memories». 3-13 սերիաներ
Փակման թեմա
  • «Rumbling Hearts». 2 սերիա
  • «Hoshizora no Waltz». 3-13 սերիա
  • «Kimi ga Nozomu Eien». 14 սերիա

Kimi ga Nozomu Eien ~Next Season~[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակման թեմա
  • «Next Season»
  • «Eternity»

OVA[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 25- ին âge ընկերությունը, պաշտոնական խաղի ստեղծողը, հովանավորել է նոր անիմե ադապտացիան: Առաջին երեք սերիաները թողարկվել են 2007 թվականի դեկտեմբերի 21- ին, 2008 թվականի մարտի 25- ին և 2008 թվականի հունիսի 25 -ին համապատասխանաբար[7][8][8]: Վերջին սերիայի թողարկման ամսաթիվն է՝ 2008 թվականի դեկտեմբերի 19- ը:

OVA սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուկա Սուդզումիյան արթնանում է երեք տարվա կոմայից հետո: Այդ ընթացքում շատ բան է փոխվել, բայց մի բան մնացել է անփոփոխ, նրա սերը Տակայուկիի հանդեպ: Հարուկան դուրս է գրվում հիվանդանոցօց, և Տակայուկիի հետ միասին այցելում են տարբեր ժամանցային վայրեր, որպեսզի լրացնեն բաց թողնված ժամանակը: Միայն թե, միակ վայրը, որտեղ նրանք չենք գնում, կայարանի մոտ գտնվող կրպակն է, որտեղ և կատարվել է դժբախտ պատահարը[9]: Վերջում Տակայուկիին որոշում է կայացնում, մնալ Հարուկայի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PS2 website»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2007-12-07 
  2. «Chara-Ani.Com order page for Kimi ga Nozomu Eien ~Latest Edition~ bundle»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2007-07-06 
  3. «PromoVideo Advertising release date of OVA in Japan»։ Վերցված է 2007-12-07 
  4. «Телепрограмма Teen TV на 30 апреля 2011 года»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-21-ին։ Վերցված է 2011-04-30 
  5. «Darkest of Angels Review»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-12-22-ին։ Վերցված է 2007-12-11 
  6. «Features of Latest Edition from age-soft.co.jp»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2008-07-06 
  7. «OVA volume one at sofmap.com» (Japanese)։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-11-17-ին։ Վերցված է 2008-07-06 
  8. 8,0 8,1 «OVA volume two at sofmap.com» (Japanese)։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-12-08-ին։ Վերցված է 2008-07-06 
  9. «Story section at Kimi ga Nozomu Eien ~Next Season~'s official website» (Japanese)։ Արխիվացված օրիգինալից-ից 7 декабря 2007 года-ին։ Վերցված է 2007-12-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]