Անհայտ զինվորը (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհայտ զինվորը
ֆիններեն՝ Tuntematon sotilas[1], իսլ.՝ Óþekkti hermaðurinn, էստ․՝ Tundmatu sõdur, անգլ.՝ The Unknown Soldier, շվեդ.՝ Okänd soldat և բուկմոլ՝ Ukjent soldat
Երկիր Ֆինլանդիա[1]
Ժանրռազմական ֆիլմ[2][1], գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա[1] և պատմական ֆիլմ[1]
ԹեմաԽորհրդա-ֆիննական պատերազմ
ՀիմքSotaromaani? և Անհայտ զինվորը (վեպ)[1]
Թվականհոկտեմբերի 27, 2017[1] և նոյեմբերի 23, 2017
Լեզուֆիններեն
ՌեժիսորԱկու Լոուհիմիես[2][1]
ՊրոդյուսերԱկու Լոուհիմիես[1], Միկո Տենհունեն[1] և Միա Հաավիստո[1]
Սցենարի հեղինակԱկու Լոուհիմիես[1] և Յարի Ռանտալա[1]
ԴերակատարներՅուսի Վատանեն[1], Ակու Հիրվինիեմի[1], Էերո Ահո[1], Յոհաննես Հոլոպայնեն[1], Հաննես Սուոմինեն[1], Յոոնաս Սաարտամո[1], Արտու Կապուլայնեն[1], Յուհո Միլոնոֆ[1], Մատտի Ռիստինեն[1], Սամուլի Վաուրամո[1], Պաուլա Վեսալա[1], Severi Saarinen?[1], Max Ovaska?[1], Պիրկա-Պեկա Պետելիուս[1] և Akseli Kouki?[1]
ՕպերատորՄիկա Օրասմաա[1]
ԵրաժշտությունLasse Enersen?[1]
ՄոնտաժBenjamin Mercer?[1]
Պատմվածքի վայրՖինլանդիա
Նկարահանման վայրԿյումենլաակսո, Հյուսիսային Կարելիա, Հելսինկի, Սվեաբորգ, Կուհմո և Հելսինկիի տաճար
ԿինոընկերությունAurora Studios
Տևողություն179 րոպե և 180 րոպե[1]
Բյուջե7 000 000 €
Պաշտոնական կայքէջ

«Անհայտ զինվորը» (ֆիններեն՝ Tuntematon sotilas), ֆինն ռեժիսոր Ակու Լոուխիմիեսի ռազմական ֆիլմը։

Ֆիլմը ֆինն գրող Վյայնյո Լիննայի համանուն վեպի էկրանավորման երրորդ տարբերակն է[3], սակայն, ֆիլմի սցենարիստ Յարի-Օլավի Ռանտալան պնդում է, որ իրենց ֆիլմը ոչ մի կապ չունի նախորդ երկու էկրանավորումների հետ[4]։ Ֆիլմի նկարագրության մեջ նշվում է, որ ֆիլմը պատմում է խորհրդա-ֆիննական պատերազմի իրադարձությունների մասին՝ սկսած Կարելիայի գրավումից և վերջացրած հաշտության պայմանագրի ստորագրմամբ։ Ֆիլմի հիման վրա ստեղծվել է նաև հինգսերիանոց հեռուստատեսային տարբերակ[5], որը դարձել է առաջին շաբաթվա ընթացքում ամենադիտվողներից մեկ[6]։

Ֆիլմի պրեմիերան Ֆինլանդիայում տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 27-ին[7], և ոչ լրիվ երեք շաբաթվա ընթացքում այն դիտել է ավելի քան 520 հազար մարդ[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսին, գնդացրային գումարտակի հրաման է ստանում շարժվել դեպի խորհրդային սահմանը։ Չնայած նրանց անփորձությանը՝ սկզբում հաջողությունն ուղեկցում ֆիններին։ Նրանք գրավում են Պետրոզավոդսկը և առաջ են շարժվում դեպի խորհրդային տարածքի խորքը։ Սակայն պատերազմը ձգձգվում է, իսկ փորձությունները դառնում են ավելի դաժան։ Նրանց առաջխաղացմանը զուգընթաց՝ զինվորներին հասկանալի է դառնում այդ պատերազմի հուսահատությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էերո Ահո – կապրալ Անտերո «Անտտի» Ռոկկա
  • Յոհաննես Հոլոպայնեն2-րդ լեյտենանտ / լեյտենանտ / կապիտան Յորմա Կարիլուոտո, վաշտի հրամանատար
  • Յուսսի Վատանեն2-րդ լեյտենանտ/լեյտենանտ Վիլհո «Վիլլե» Յոհաննես Կոսկելան, դասակի հրամանատար
  • Ակու Հիրվինիեմի – սերժանտ Ուրհո Հիետանեն
  • Սեվերի Սաարինեն – կապրալ Լեխտո
  • Հանես Սուոմինեն – շարքային Վանխալա
  • Արտտու Կապուլայնեն – շարքային Սուսի
  • Սամուլի Վաուրամո – լեյտենանտ / կապիտան Լամիո, դասակի հրամանատար / վաշտի հրամանատար
  • Յոոնաս Սաարամոսերժանտ Յորյե Լախտինեն
  • Յուհո Միլոնոֆ – շարքային Աառնե Հոնկայոկի
  • Անդրեյ Ալեն – շարքային Ռահիկայնեն
  • Մատտի Ռիստինեն – մայոր Սարաստիե, գումարտակի հրամանատար
  • Մաքս Օվասկա – լեյտենանտ Մյայատյա, դասակի հրամանատար
  • Քիմի Վիլկկուլաշարքային Սիխվոնեն
  • Էյնո Հեյսկանեն – շարքային Ռիիտաոյա
  • Յարկո Լախտին – շարքային Վիիրիլյա
  • Ակսելի Կոուկի – շարքային Սալո
  • Էեմելի Լոուխիմիես – շարքային Ասումանիեմի
  • Էլիաս Գոուլդշարքային Ուկկոլա
  • Օսկար Փեյսթի – սերժանտ-մայոր Սինկոնեն
  • Յաննե Վիրթանեն – փոխգնդապետ Կարյուլա
  • Պիրկկա-Պեկկա Պետելիուս – կապիտան Կաարնա, վաշտի հրամանատար
  • Հեմմո Կարյա – շարքային Միելոնեն
  • Էմիլ Հալլբերգ – շարքային Կաուկոնեն
  • Լեո Հոնկոնեն – շարքային Յալովաարա
  • Ռոբին Պակալեն – շարքային Խաուխիա
  • Բենիամին Կլեմետինեն – շարքային Մյանտինեն
  • Միրո Ապոստոլակիս – շարքային Վուորելա
  • Իլկա Հեյսկանենշարքային Կորսումյակի
  • Տուրկկա Մաստոմյակի – սովորական Աուտիո
  • Միկկո Կոուկի – շարքային Կորպելյա
  • Միկկո Թյոյսի – շարքային Մյակիլյա
  • Միկո Օլավի Նուսիայնենդիպուկահարների խմբի հրամանատար
  • Անտերո Վարդիա – ռազմական հովիվ
  • Պաուլա Վեսալա – Լյույուտի
  • Մարկետա Տիկկանեն – Սիրկկա
  • Աննիկա Սթենվալ – Ռայլի Կոտիլայնեն
  • Դիանա Պոժարսկայա – Վերա
  • Նիկա Սավոլայնեն – Նինա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Կարելիայի բրիգադի Վեկարանյարվիի զորամասի տարածքում։ Սանթահամինի կայազորի տարածքում վերջին մարտական տեսարանները նկարահանվել են 2016 թվականի հոկտեմբերի սկզբին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին Սուոմենլիննա ամրոցում տեղի ունեցած նկարահանումներին մասնակցել է մինչև 250 մարդ (ընդհանուր առմամբ նկարահանումներին որպես կամավոր մասնակցելու հայտ է ներկայացրել 14 հազար մարդ[9]

Elokuvaosakeyhtiö Suomi 2017 կինոընկերությունը հայտնել է, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ զոհվել է կամավորներից մեկը, որը նկարահանվել է կառապանի դերում և պատահաբար ընկել սայլի անիվների տակ[10].

Ֆիլմի դրվագներից մեկի նկարահանման համար նկարահանող խումբը հրավիրել է 6-10 տարեկան ռուսախոս երեխաների, ինչի կապակցությամբ Ֆինլանդիայի դպրոցներում տեղադրվել են համապատասխան հայտարարություններ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 ElonetNational Audiovisual Institute, 2006.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt4065552/
  3. Lehtonen, Veli-Pekka. «Tuntemattomasta sotilaasta uusi elokuva – ohjaajana Aku Louhimies». Helsingin Sanomat. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «В Суоменлинна идут съемки новой версии культового финского фильма «Неизвестный солдат»». YLE. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Veikkaus ja Aku Louhimies aloittavat Tuntematon sotilas -elokuvan avustajahaun» (ֆիններեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Сериал «Неизвестный солдат» попал в топ по просмотрам в Areena // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 января 2019.(Ստուգված է 8 հունվարի 2019)
  7. «Новый «Неизвестный солдат» выходит на экраны». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. ««Неизвестного солдата» посмотрело уже более полумиллиона зрителей». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. ««Неизвестный солдат» собрал ведущих финских актеров». YLE. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «Мужчина скончался от травм, полученных на съемках фильма «Неизвестный солдат»». YLE. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Финны приглашают русскоговорящих детей на съёмки «Неизвестного солдата»». fontankafi.ru. Фонтанка.ру. 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.