Jump to content

Անհայտ զինվորը (ֆիլմ, 1984)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհայտ զինվորը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Արոնով և Վադիմ Զոբին
Սցենարի հեղինակԱնատոլի Ռիբակով
ԴերակատարներՎասիլի Ֆունտիկով, Նիկոլայ Գրինկո, Իվան Շաբալտաս և Յուրի Օսկին
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն220 րոպե
ՆախորդKanikuly Krosha?

«Անհայտ զինվորը» (ռուս.՝ «Неизвестный солдат»), խորհրդային հեռուստատեսային ֆիլմ (3 սերիա)։ Նկարահանվել է Անատոլի Ռիբակովի համանուն վիպակի հիման վրա և նրա սցենարով՝ որպես «Կրոշի արձակուրդը» հեռուստաֆիլմի շարունակություն։ Գրքի երկրորդ էկրանավորումն է «Լության րոպե» ֆիլմից հետո (1971)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չընդունվելով ինստիտուտ՝ Սերգեյ Կրաշենիննիկովը մեկնում է պապի մոտ՝ փոքր քաղաք և աշխատանքի է ընդունվում ճանապարհային շինարարական բրիգադում։ Աշխատանքների ընթացքում շինարարները հայտնաբերում են զինվորական գերեզման։ Սերգեյին հանձնարարում են պարզել մահացածի ինքնությունը։

Պատմությունը ընթանում է երկու զուգահեռ սյուժետային գծերով՝ ներկա ժամանակում և պատերազմի ժամանակ։ Ներկայում Սերգեյը բախվում է մարդկանց տարբեր վերաբերմունքի պատերազմի հիշատակի հանդեպ։ Ինչ-որ մեկի համար «անհայտ զինվորների» փնտրտուքը դպրոցական նախասիրություններից մեկն է՝ ոչ լուրջ և անցողիկ (Նատաշա), մի ուրիշի համար անհայտ հերոսների հեռավոր սխրանքը քարոզչության առիթ է, երբ ճշմարտության հաստատումն այնքան էլ կարևոր չէ (Սլավիկ Ագապով)։ Հիշատակը հարգել պետք է, սակայն այդ հիշատակի հավերժացումը «հատուկ մարդկանց» գործ է, իսկ հասարակ մարդու խնդիրն է հիշել հերոսներին «խելացիի սահմաններում» և ապրել այսօրվա օրով (Վորոնով, Յուրա)։ Ինչ-որ մեկի համար պատերազմն ընդհանրապես հեռավոր պատմություն է (Զոյա Կրայուշկինա)։ Իսկ ինչ-որ մեկի համար՝ նրանց կյանքը, անցյալը և ներկան (Կրոշայի պապը, Բոկարևի մայրը, Կլավդիա Իվանտովա)։

Միաժամանակ հանդիսատեսը ծանոթանում է 1942 թվականի հեռավոր ամռանը հինգ «անհայտ զինվորների» մահվան և սխրանքի պատմությանը։ Արդյունքում, այնուամենայնիվ, հաջողվում է պարզել անանուն գերեզմանի մեջ թաղված զինվորի անունը, սակայն Սերգեյի ջանքերի առավել կարևոր արդյունքը մարդկանց սրտերին իր երկրի և իր ժողովրդի անցյալի հետ կապվածության զգացում առաջացնելն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Ֆունտիկով – Սերգեյ Կրաշենիննիկով (Կրոշ)
  • Նիկոլայ Գրինկո – Կրոշի պապը
  • Իվան Շաբալտաս – ավագ Բոկարև
  • Յուրի Օսկին – շարքային Կրայուշկին
  • Արթուր Բոգատով – շարքային Իվան Վակուլին
  • Իգոր Կլաս – շարքային Օգորոդնիկով
  • Պավել Բելոզերով – շարքային Լիկով
  • Նիկոլայ Գաևսկի – Վորոնով
  • Էռնստ Ռոմանով – ինժեներ Վիկտոր Բորիսովիչ
  • Գալինա Լևինա – Լյուդա
  • Անատոլի Կոտենև – Անդրեյ
  • Սերգեյ Վեշչյով – Յուրա
  • Ե. Պոլուեկտովա – Նատաշա
  • Նատալյա Խարախորինա – Կլավդիա Իվանտովա (երիտասարդ տարիքում)
  • Գալինա Մակարովա – Կլավդիա Իվանտովա (ծեր տարիքում)
  • Ստեֆանիա Ստանյուտա – Անտոնինա Վասիլևնա Բոկարևա, ավագի մայրը
  • Վիկտոր Մամաև – Վլադիմիր Պետրովիչ, Կրայուշկինի որդին
  • Իրինա Գոլցովա – Զոյա, Կրայուշկինի թոռնուհին
  • Լյուդմիլա Նովոսելովա – Կրոշի մայրը
  • Ռոբերտ Սպիրիչև – Կրոշի հայրը
  • Կապիտոլինա Իլյենկո – Սոֆյա Պավլովնա Սմիրնովա
  • Քսենյա Կոզմինա – Ագապովա
  • Անդրեյ Մանկե – Սլավիկ Ագապով (հնչյունավորել է Վսեվոլոդ Աբդուլովը)
  • Նինա Գրեբեշկովա – Ագապովայի դուստրը, Սլավիկի մայրը
  • Գեորգի Վսեվոլոդով – Ստեպկով (ծեր տարիքում)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Ռիբակով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Գրիգորի Արոնով և Վադիմ Զոբին
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Տրոֆիմով
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրի Ուգլով
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
  • Երգի տեսքտի հեղինակ՝ Յուրի Ստեպչուկ

Նկարահանման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Զվենիգորոդում։ Զանգվածային տեսարաններում ներգրավված են եղել տեղի բնակիչները, շատ դրվագներ նկարահանվել են քաղաքի կենտրոնում։ «Անհայտ զինվորը» նկարահանվել է ոչ միայն քաղաքի փողոցներում, այլև նրա շրջակայքում, մասնավորապես, Մոզժինկա գյուղի և Կոզինո գյուղի մոտ՝ Մոսկվա գետի ափին, ինչպես նաև Մ-9 ավտոճանապարհի շինարարության ժամանակ (Նովորիժսկի մայրուղի)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «К. Лошкарёв. На киноэкране — Звенигород в 1983—1984 гг. // Звенигород. Город, которого нет, 11.04.2018». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.