Անկրոնությունն Ադրբեջանում դեռ չունի հստակեցված վիճակագրություն, քանի որ տարբերվում են բազմաթիվ մարդահամարների և հարցումների տվյալները։ Չնայած, շիա իսլամը գերակշռում է Ադրբեջանում, այնուամենայնիվ կրոնի ազդեցությունը երկրում պայմանական է և հավատացյալների իրական թիվը զգալի ցածր է։ Դժվար է ճշտել աթեիստների և ագնոստիկների թիվը Ադրբեջանում, քանի որ որպես այդպիսիք իրեն հաշվի չեն առնվում պաշտոնական մարդահամարներում[1]։ Ադրբեջանը իսլամական աշխարհի ամենաաշխարհիկ երկրներից մեկն է[2]։
Համաձայն հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան Գելափի ինստիտուտի, Ադրբեջանը իսլամական աշխարհի ամենաանհավատ երկրներից մեկն է, որտեղ հարցվածների միայն 53%-ը նշում են կրոնի կարևորությունը իրենց կյանքում[3][4] : Ինստիտուտը նաև հաղորդում է, որ միայն 20%-ն է մասնակցում ժամերգություններին[5]։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: