Jump to content

Անկոն բլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկոն բլուր
Տեսակլեռ
Երկիր Պանամա

Անկոն, 199 մետր բարձրությամբ բլուր, որը նայում է դեպի Պանամա քաղաք, մոտ է Պանամայի Անկոն բնակավայրին։ Այն գտնվել է ԱՄՆ իրավասության ներքո՝ որպես Պանամայի ջրանցքի գոտու մի մաս, մինչև 1977 թվականին վերադարձվել է Պանամային։ Հիմնականում չզարգացած, պահեստային տարածք է։ Բլուրի վրա է գտնվում Պանամա քաղաքի ամենաբարձր կետը։ 30 րոպե քայլելով կարելի է հասնել բլրի գագաթին։ Ըստ Անկոնի բնակչի՝ 2017 թվականի փետրվարին այլևս հնարավոր չէ մեքենայով հասնել բլրի գագաթ։ Համեմատաբար չզարգացած այս տարածքը մացառուտ է և կան վայրի կենդանիներ։ Կարելի է հանդիպել համրուկներ, սպիտակադունչ կոատիներ, ինաշերտ զրահամորթ, տամարիներ, եղնիկներ։ Պանամական Բնության պահպանության ազգային ասոցիացիա (իսպ.՝ Asociación Nacional para la Conservación de la Naturaleza (ANCON)) բնապահպանական խումբն անվանումն օգտագործում է որպես հապավում։

Երբ ծովահեն Հենրի Մորգանը 1671 թվականին հարձակվեց Պանամա քաղաքի վրա, նրա սկաուտները նախ բարձրացան Անկոն բլուր, որպեսզի տեղական պաշտպանության համար տեղեկություն ունենան։ Անկոն բլուրը նայում է դեպի նոր քաղաք, որը կառուցվել է Մորգանի ավերածություններից հետո։

Բլուրը 1906 թվականին դարձել է այն տարածքի մի մասը, որտեղ կառուցվել է ջրանցքը։ Այսօր բլրի գագաթին տեղադրված է պետական դրոշը[1]։

1914 թվականին Պանամայի ջրանցքը պաշտոնապես հատող առաջին նավը՝ SS Ancon, իր անունը վերցրել է բլրի և շրջակա բնակավայրի անունից։ Երբ 1977 թվականին Պանաման վերադարձրեց բլրի հսկողությունը, Պանամայի դրոշը տեղադրվեց բլրի գագաթին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Szok, Peter (2012). Wolf tracks : popular art and re-Africanization in twentieth-century Panama. Jackson: University Press of Mississippi. էջ 231. ISBN 1617032433.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկոն բլուր» հոդվածին։