Անկյան եռատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անկյան եռատում, անկյունը կարկինի և քանոնի օգնությամբ երեք հավասար մասերի բաժանելու խնդիրը։

Անկյան եռատումը, շրջանի քառակուսացումը և խորանարդի կրկնապատկումը հնադարի երեք նշանավոր խնդիրներ են, որոնք մեծ դեր են խաղացել մաթեմատիկական մեթոդների զարգացման գործում։ Միայն XIX դարերում խստորեն ապացուցվեց, որ կարկինի և քանոնի միջոցով ոչ բոլոր անկյուններն է հնարավոր եռատել։

Կան մասնավոր դեպքեր, երբ այդպիսի եռատումը հնարավոր է, օրինակ՝ երբ անկյունդ հավասար է 90° կամ 90°/2°, որտեղ ո-ը բնական թիվ է։ Ընդհանուր դեպքում անկյունը կարելի է եռատել, օրինակ՝ կարկինի և այնպիսի քանոնի օգնությամբ, որի վրա նշված են երկու կետեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 421