Jump to content

Անկիլոգլոսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկիլոգլոսիա
Տեսակհիվանդության տեսակը
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
ՀՄԴ-9750.0
ՀՄԴ-10Q38.1
 Ankyloglossia Վիքիպահեստում

Անկիլոգլոսիա (լատիներեն՝ ankyloglossia), որը հայտնի է նաև որպես լեզվակապ, բնածին բերանային արատ է, որը կարող է նվազեցնել լեզվի ծայրի շարժունակությունը[1]։ Առաջանում է անսովոր կարճ, հաստ լեզվային սանձիկից, որը լեզվի ստորին մակերեսը բերանի հատակին կապող թաղանթ է[2]։ Անկիլոգլոսիան ունի ծանրության տարբեր աստիճաններ՝ թեթև դեպքերից, երբ առկա են լորձաթաղանթի բարակ կապեր, մինչև ամբողջական անկիլոգլոսիա, երբ լեզուն գրեթե ամբողջությամբ կապված է բերանի հատակին[2]։

Անկիլոգլոսիան վիճակ է, որի դեպքում սահմանափակվում է լեզվի շարժումը անշարժ լեզվային սանձիկի պատճառով։ 2025 թվականի դրությամբ չկան համընդհանուր ընդունված սահմանում, դասակարգման համակարգ, ախտորոշիչ չափանիշներ կամ հստակ բուժման ուղեցույցներ[3]։

Անկիլոգլոսիայի առաջացման պատճառն անհայտ է։ Թեև որոշ հետազոտություններ ենթադրում են, որ այն կարող է ժառանգական լինել, սակայն մեծամասնության դեպքում այն չի ուղեկցվում այլ բնածին հիվանդություններով[3]։ Առկա են կապեր X-քրոմոսոմով պայմանավորված ճեղքված քիմքի, հազվագյուտ հիվանդությունների՝ ներառյալ Կինդլերի համախտանիշի, Օփիթզ համախտանիշի, Վան դեր Վուդի համախտանիշի հետ[3]։

Դրսևորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոգլոսիան կարող է ազդել սնվելու՝ հատկապես կրծքով կերակրման, խոսքի, բերանի խոռոչի հիգիենայի վրա[4], ինչպես նաև կարող է ունենալ մեխանիկական և սոցիալական հետևանքներ[5]։ Անկիլոգլոսիան կարող է նաև խոչընդոտել լեզվի շփմանը քիմքի առջևի հատվածի հետ։ Սա կարող է նպաստել մանկական կուլ տալու ձևի պահպանմանը և խանգարում է անցմանը մեծահասակներին բնորոշ կուլ տալու ձևին, որը կարող է առաջացնել բաց կծվածք[2]։ Դա կարող է նաև նպաստել ստորին ծնոտի առաջ մղմանը (պրոգնաթիզմ), երբ լեզուն ուժեղ ճնշում է ստորին ծնոտը դեպի առաջ[2]։

Կարծիքները տարբեր են, այն մասին, թե ինչքան հաճախ է անկիլոգլոսիան առաջացնում խնդիրներ։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այն հազվադեպ է խնդիրներ առաջացնում, մյուսները՝ որ այն բազում խնդիրների հետ է կապված։ Անհամաձայնությունը մասնագետների միջև նկարագրված է Մեսսների և Լալակեայի ուսումնասիրության մեջ[6]։

Մեսսները և համահեղինակները[7] ուսումնասիրել են կապը անկիլոգլոսիայի և մանկական սնուցման միջև։ Անկիլոգլոսիա ունեցող 36 նորածիններ համեմատվել են հսկիչ խմբի հետ։ Երկու խմբերին հետևում էին վեց ամիսների ընթացքում՝ գնահատելու համար կրծքով կերակրման հնարավոր բարդությունները, սահմանվել են պտուկների ցավ, որը տևում էր վեց ամսից ավելի, կամ նորածինների՝ մոր կրծքից կառչելու կամ կառչած մնալու դժվարություններ։ Անկիլոգոսիայով նորածինների մայրերի 25%-ը արձանագրել են կրծքով կերակրման դժվարություններ, մինչդեռ հսկիչ խմբում՝ ընդամենը 3%-ը։ Ուսումնասիրության արդյունքում եզրակացվել է, որ անկիոգլոսիան կարող է բացասաբար ազդել կրծքով կերակրման վրա որոշ նորածինների դեպքում։ Սակայն շշով կերակրման դեպքում անկիլոգլոսիայով նորածինները ավելի քիչ խնդիր են ունենում[8]:

Վելեյսը և Քլարկը նույնպես ուսումնասիրել են անկիլոգլոսիա ունեցրղ նորածինների դեպքոմ կերակրման բարդությունները[9]։ Նրանք հետևում էին անկիլոգլոսիայով տասը նորածինների, որոնք ենթարկվել էին անկիլոգլոսիայի վիրահատական հատման։ Տասը մայրերից ութը նկատել են նորածինների թույլ կառչում կրծքից, վեցը՝ այտուցված պտուկներ, հինգը՝ շարունակական կերակրում էին, երեքը բացառապես կրծքով էին կերակրում։ անկիլոգլոսիաի հատումից հետո մայրերից չորսը նշել են անհապաղ բարելավումներ կրծքով կերակրման մեջ, երեքը բարելավումներ չեն նկատել և վեցը շարունակել են կրծքով կերակրումը վիրահատությունից հետո նվազագույնը չորս ամիս շարունակ։ Ուսումնասիրությունը եզրակացրել է, որ անկիլոգլոսիաի հատումը կարող է հնարավոր օգուտ ունենա նորածինների համար, որոնք ունենում են բարդություններ կրծքով սնման ժամանակ անկիլոգլոսիայի պատճառով և հետագա հետազոտությունները նպատակահարմար են[9]։

Մեսսները և Լալակեան ուսումնասիրել են անկիլոգլոսիյով երեխաների խոսքը։ Նրանք նշել են, որ անկիլոգլոսիայի պատճառով առավել մեծ հավանականությամբ տուժում են բաղաձայնները, ներառյալ սիբիլյան և լեզվային հնչյունները, ինչպիսին է «ր» տառը։ Բացի այդ հեղինակները նաև նշում են,որ անորոշ է, թե որ հիվանդների դեպքում կզարգանա խոսքային խանգարում, որը կարելի է կապել անկիլոգլոսիայի հետ, և որ վաղ տարիքում հնարավոր չէ կանխատեսել, թե որ հիվանդները կունենան բուժման կարիք։ Հեղինակները ուսումնասիրել են 1-12 տարեկան 30 երեխաների, որոնք ունեին անկիլոգլոսիա և ենթարկվել էին ֆրենուլոպլաստիկայի։ 15 երեխաների մոտ կատարվել է խոսքի գնահատում վիրահատությունից առաջ և հետո։ 11 հիվանդների մոտ վիրահատությունից առաջ հայտնաբերվել է արտաբերության խանգարում և նրանցից 9-ի մոտ վիրահատությունից հետո արձանագրվել է արտաբերության բարելավում։ Հետազոտության արդյունքների հիման վրա հեղինակները եզրակացրել են, որ անկիլոգլոսիայով երեխաների մոտ հնարավոր է նորմալ խոսք՝ չնայած լեզվի շարժունակության նվազմանը։ Այնուամենայնիվ, ըստ նրանց ուսումնասիրության, անկիլոգլոսիայով երեխաների մեծ տոկոսի մոտ կառաջանան արտաբերության խանգարումներ, որը կարելի է կապել անկիլոգլոսիաի հետ, և այդ խանգարումները կարող են բարելավվել վիրահատության միջոցով։ Հեղինակները նաև նշում են, որ անկիլոգլոսիան չի առաջացնում խոսքի կամ լեզվի զարգացման ուշացում, այլ առավելագույնը՝ արտասանության խնդիրներ։ Հետազոտության սահմանափակումները ներառում են փոքրածավալությունը, ինչպես նաև լեզվական մասնագետների՝ լոգոպեդների կուրության բացակայությունը, ովքեր գնահատում էին հետազոտվողի խոսքը։

Վերջին տարիներին կատարված մի շարք համակարգային վերանայումներ և ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններ պնդում են, որ անկիլոգլոսիան չի ազդում խոսքային հնչյունների զարգացման վրա, և որ չկա տարբերություն խոսքային հնչյունների զարգացման մեջ այն երեխաների միջև, որոնք ենթարկվել են անկիլոգլոսիայի հատման վիրահատության, և նրանց, որոնք չեն ենթարկվել[10][11][12]։

Մեսները և Լալակեան մեկ այլ հետազոտության մեջ նույնպես ուսումնասիրել են խոսքը և անկիլոգլուսիան։ Նրանք ուսումնասիրել են 15 հիվանդների, և բոլոր մասնակիցների մոտ խոսքը ընդհանուր առմամբ նորմալ է եղել։ Սակայն մասնակիցների կեսը նշել է, որ իրենց կարծիքով իրենց խոսքը պահանջում է ավելի մեծ ջանք, քան այլ մարդկանց մոտ[5]։

Հորթոնը և նրա գործընկերները քննարկման են դրել են անկիլոգլոսիայի և խոսքի միջև կապը։ Նրանք կարծում են, որ անկիլոգլոսիան ազդում է արտաբերության արագության վրա և որ միջամտությունը անհրաժեշտ է։ Միջամտությունը վատագույն դեպքում կարող է ներառել Կուպիդոնի աղեղը[2]։

Թեև անկիլոգլոսիան գոյություն ունի անգամ վիրահատությունից տարիներ անց, խոսքի հաճախ հանդիպող խանգարումներից են «լ» տառի արտասանությունը որպես «վ»․ օրինակ՝ «լիմոնադ» բառը կարող է հնչել ինչպես «վիմոնադ»։

Մեխանիկական և սոցիալական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոգլոսիան կարող է ունենալ մեխանիկական և սոցիալական ազդեցություններ[5]։ Լալակեան և Մեսսները ուսումնասիրել են 14-68 տարեկան 15 մարդու։ Մասնակիցներին տրվել են հարցաթերթիկներ՝ անկիլոգլոսիայի հետ կապված ֆունկցիոնալ գանգատները գնահատելու համար։ 8 մասնակիցներ նշել են մեկ կամ ավելի մեխանիկական սահմանափակումներ, որոնք ներառել են լեզվի տակ կտրվածքներ կամ անհարմարություն, ինչպես նաև համբուրվելու, շրթունքները լիզելու, պաղպաղակ ուտելու, լեզուն մաքուր պահելու և լեզվային հնարքներ կատարելու դժվարություններ։ Բացի այդ, 7 մասնակիցներ նշել են սոցիալական ազդեցություններ, ինչպիսիք են ամոթի զգացումը և ծաղրանքը։ Հեղինակները եզրակացրել են, որ այս հետազոտությունը հաստատում է անկիլոգլոսիայի հետ կապված մեխանիկական խնդիրների մասին ծաղրական տվյալները և ենթադրում է, որ նման մեխանիկական և սոցիալական խնդիրները կարող են ավելի տարածված լինել, քան կարծում էին նախկինում։ Բացի այդ, հեղինակները նշում են, որ որոշ հիվանդներ կարող են չգիտակցել իրենց սահմանափակումների չափը, քանի որ երբեք չեն ունեցել լեզվի նորմալ շարժում[5]։

Լալակեան և Մեսսները[13] նշում են, որ մեխանիկական և սոցիալական ազդեցությունները կարող են առաջանալ անգամ առանց անկիլոգլոսիայի հետ կապված այլ խնդիրների, օրինակ՝ խոսքի և կերակրման դժվարությունների։. Բացի այդ մեխանիկական և սոցիալական խնդիրները կարող են ի հայտ գալ միայն մանկության ավելի ուշ փուլերում, քանի որ փոքր երեխաները կարող են չկարողանալ հասկանալ և հայտնել այդ ազդեցությունների մասին։ Բացի այդ, որոշ խնդիրներ, օրինակ՝ համբուրվելը, կարող են ի հայտ գալ միայն կյանքի ավելի ուշ շրջանում[13]։

Լեզվի դիրք և բերանային շնչառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոգլոսիան առավել հաճախ խանգարում է լեզվին մնալ իր իդեալական դիրքում՝ քիմքի վրա։ Երբ լեզում լինում է քիմքի վրա, դա նպաստում է քթային շնչառությանը։ Անկիլոգլոսիայի թվացյալ կապ չունեցող արդյունքը քրոնիկական բերանային շնչառությունն է: Բերանով շնչառությունը կապված է այլ առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են նշիկների և ադենոիդների մեծացումը, քրոնիկական ականջային ինֆեկցիաները և քնի հետ կապված շնչառական խանգարումները[14][15]։

Ատամնաբուժական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոգլոսիան կապված է ատամների կրճտացման (բրուքսիզմ) և քունքստորինծնոտային հոդի ցավի հետ։ Երբ լեզուն նորմալ դիրքով է գտնվում քիմքի վրա, դա նպաստում է իդեալական U-աձև քիմքի զարգացմանը։ Անկիլոգլոսիան հաճախ հանգեցնումն է նեղ, V-աձև քիմքի զարգացմանը, ինչը առաջացնում է ատամների խտացում և բարձրացնում է բրեկետների կիրառման և հնարավոր է ծնոտի վիրահատութան կարիքը[14][15][16]։

Մկանափակեղային փոխհատուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի տակ գտնվող լեզվային սանձիկը մարմնի փակեղի մի մասն է[17]։ Կա վարկած, որ երբ լեզուն սահմանափակված է ձիգ սանձիկով, այդ լարվածությունը կարող է փոխանցվել մարմնի հարակից հատվածներին, օրինակ՝ պարանոցին, առաջացնելով մկանային լարվածություն և վատ կեցվածք։ Լեզվի սահմանափակ շարժունակությունը կարող է ստիպել պարանոցի և ծնոտի մկաններին փոխհատուցել դրանց ֆունկցիաները, առաջացնելով մկանային ցավ[18][19]։

Անկիլոգլոսիա

Ըստ Հորթոնի և համահեղինակների՝ անկիլոգլոսիայի ախտորոշումը կարող է դժվար լինել․ այն միշտ չէ ակնհայտ լեզվի ստորին մակերեսը դիտելով, այլ հաճախ կախված է կզակալեզվային մկանների շարժման թույլ տիրույթից։ Նորածինների դեպքում լեզվաճնշիչի միջոցով լեզվի ծայրի թեթև բարձրացումը կարող է բացահայտել խնդիրը։ Ավելի մեծ երեխաների դեպքում լեզվի ծայրի առավելագույն շարժման կատարումը ցույց կտա լեզվի ծայրի շարժումների սահմանափակումը։ Բացի այդ, լեզվի ստորին մակերեսում կզակալեզվային մկանի շոշափումը կօգնի հաստատել ախտորոշումը[2]։

Անկիլոգլոսիայի որոշ նշաններ կարող են լինել խոսելու, ուտելու դժվարությունները, շարունակական անամնաբուժական խնդիրները, ծնոտի ցավը կամ միգրենները[20]։

Անկիլոգլոսիայի ծանրության սանդղակը, որը գնահատում է լեզվի տեսքը և ֆունկցիան, խորհուրդ է տրվում կիրառել կրծքով կերակրման բժշկության ակադեմիայի կողմից[21][22]։

Անկիլոգլոսիայի դեպքում կիրառվում են միջամտությունների տարբեր տեսակներ։ Անկիլոգլոսիայի բուժումը հաճախ ներառում է վիրահատական միջամտություններ՝ ֆրենոտոմիայի (կոչվում է նաև ֆրենէկտոմիա կամ ֆրենուլէկտոմիա) կամ ֆրենուլոպլաստիկայի ձևով։ Այս համեմատաբար տարածված ատամնաբուժական միջամտությունը կարող է իրականացվել փափուկ հյուսվածքների լազերների միջոցով, օրինակ՝ CO2 լազերով[23]։

Ֆրենոտոմիան կարող է իրականացվել որպես առանձին վիրահատություն կամ այլ վիրահատության մաս կազմել։ Միջամտությունը սովորաբար կարճատև է և իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում։ Սկզբում լեզվի տակ գտնվող հատվածը անզգայացվում է ներարկումով։ Երբ հիվանդը անզգայացված է, հյուսվածքում կատարվում է փոքր կտրվածք և, լեզուն ազատվում է կապից։ Այնուհետև կտրվածքը փակվում է ներծծվող կարերով։ Ֆրենոտոմիայից հետո վերականգնումը սովորաբար արագ է, և հիվանդների մեծ մասը չի զգում ցավ կամ անհարմարություն կամ զգում է շատ քիչ[20]։

Ըստ Լալակեայի և Մեսսների՝ վիրահատությունը կարող է դիտարկվել ցանկացած տարիքի հիվանդների համար, ովքեր ունեն լեզվի ձիգ սանձիկ, ինչպես նաև խոսքի, կերակրման կամ մեխանիկական/սոցիալական դժվարությունների պատմության դեպքում։ Անկիլոգլոսիայով մեծահասակները նույնպես կարող են օգտվել միջամտությունից։ Նրանցից որոշները հայտնում են հետվիրահատական ցավի մասին։

Հորթոնը և համահեղինակները[2] ունեն դասական տեսակետ, որ անկիլոգլոսիայով մարդիկ կարող են իրենց խոսքում փոխհատուցել լեզվի շարժման սահմանափակ տիրույթը։ Օրինակ՝ եթե լեզվի ծայրը սահմանափակված է «ն», «տ», «դ», «լ» հնչյունների արտասանման համար, ապա լեզուն կարող է փոխհատուցել ատամնացմամբ (դենտալիզացիա)․ սա այն է, երբ լեզվի ծայրը շարժվում է առաջ և վեր։ «Ռ» հնչյունի արտասանման ժամանակ ստորին ծնոտի բարձրացումը կարող է փոխհատուցել լեզվի շարժման սահմանափակությունը։ «Ս» և «զ» տառերը կարող են փոխհատուցվել լեզվի մեջքը քիմքի ծայրերի հետ շփման մեջ դնելով։ Այսպիսով, Հորթոնը և համահեղինակները[2] առաջարկել են փոխհատուցման տարբերակներ՝ որպես անկիլոգլոսիայի բացասական ազդեցություններին հակազդելու միջոցներ և չեն խրախուսում վիրահատությունը։ Անկիլոգլոսիայի ոչ վիրահատական բուժումները սովորաբար իրականացվում են դիմածնոտային մկանների մասնագետի կողմից և ներառում են վարժությունների կիրառում, որոնք նպատակ ունեն ամրեցնել և բարելավել դեմքի մկանների ֆունկցիան՝ այդպիսով նպաստելով դեմքի, բերանի, լեզվի ճիշտ գործառույթին[24]։

Երեխաների դեպքում անկիլոգլոսիայի վիրահատության այլընտրանքային տարբերակը կարող է լինել «սպասենք և տեսնենք» մոտեցումը, որը առավել տարածված է այն դեպքերում, երբ կերակրման վրա բացասական ազդեցություն չկա[13]։ Ռուֆֆոլին և համահեղինակները հայտնում են, որ բնականում սանձիկը հետ է զարգանում երեխայի աճի 6 ամսականից մինչև 6 տարեկանը ընկած ժամանակահատվածում[25][26]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Messner AH, Lalakea ML (2002). «The effect of ankyloglossia on speech in children». Otolaryngology–Head and Neck Surgery. 127 (6): 539–45. doi:10.1067/mhn.2002.1298231. PMID 12501105.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Horton CE, Crawford HH, Adamson JE, Ashbell TS (1969). «Tongue-tie». The Cleft Palate Journal. 6: 8–23. PMID 5251442.
  3. 1 2 3 Becker, Sarah; Brizuela, Melina; Mendez, Magda D. (2025). Ankyloglossia (Tongue-Tie). Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 29493920.
  4. Travis, Lee Edward (1971). Handbook of speech language pathology and audiology. New York, New York: Appleton-Century-Crofts Education Division Meredith Corporation.
  5. 1 2 3 4 Lalakea, M. Lauren; Messner, Anna H. (2003). «Ankyloglossia: The adolescent and adult perspective». Otolaryngology–Head and Neck Surgery. 128 (5): 746–52. doi:10.1016/s0194-5998(03)00258-4. PMID 12748571.
  6. Messner AH, Lalakea ML (2000). «Ankyloglossia: controversies in management». Int. J. Pediatr. Otorhinolaryngol. 54 (2–3): 123–31. doi:10.1016/S0165-5876(00)00359-1. PMID 10967382.
  7. Messner, Anna H.; Lalakea, M. Lauren; Aby, Janelle; Macmahon, James; Bair, Ellen (2000). «Ankyloglossia: Incidence and associated feeding difficulties». Archives of Otolaryngology–Head & Neck Surgery. 126 (1): 36–9. doi:10.1001/archotol.126.1.36. PMID 10628708.
  8. Lalakea, M. Lauren; Messner, Anna H. (2002). «Frenotomy and frenuloplasty: If, when, and how». Operative Techniques in Otolaryngology–Head and Neck Surgery. 13: 93–97. doi:10.1053/otot.2002.32157.
  9. 1 2 Wallace, Helen; Clarke, Susan (2006). «Tongue tie division in infants with breast feeding difficulties». International Journal of Pediatric Otorhinolaryngology. 70 (7): 1257–61. doi:10.1016/j.ijporl.2006.01.004. PMID 16527363.
  10. Wang, J; Yang, X; Hao, S; Wang, Y (2021 թ․ մայիսի 8). «The effect of ankyloglossia and tongue-tie division on speech articulation: A systematic review». Int J Paediatr Dent. 32 (2): 144–156. doi:10.1111/ipd.12802. PMID 33964037. S2CID 233997867.
  11. Salt, H; Claessen, M; Johnston, T; Smart, S (2020 թ․ հուլիս). «Speech production in young children with tongue-tie». Int J Pediatr Otorhinolaryngol. 134:110035 110035. doi:10.1016/j.ijporl.2020.110035. PMID 32298924. S2CID 215801978.
  12. Chinnadurai, Sivakumar; Francis, David O.; Epstein, Richard A.; Morad, Anna; Kohanim, Sahar; McPheeters, Melissa (2015 թ․ հունիս). «Treatment of Ankyloglossia for Reasons Other Than Breastfeeding: A Systematic Review». Pediatrics. 135 (6): e1467–74. doi:10.1542/peds.2015-0660. PMC 9923517. PMID 25941312. S2CID 10614311.
  13. 1 2 3 Lalakea ML, Messner AH (2003). «Ankyloglossia: does it matter?». Pediatr. Clin. North Am. 50 (2): 381–97. doi:10.1016/S0031-3955(03)00029-4. PMID 12809329.
  14. 1 2 Baxter, Richard (2018 թ․ հուլիսի 13). Tongue-tied: how a tiny string under the tongue impacts nursing, feeding, speech, and more. Musso, Megan,, Hughes, Lauren,, Lahey, Lisa,, Fabbie, Paula,, Lovvorn, Marty,, Emanuel, Michelle. Pelham, AL. ISBN 978-1-7325082-0-0. OCLC 1046077014.
  15. 1 2 Hang, William M.; Gelb, Michael (2017 թ․ մարտ). «Airway Centric® TMJ philosophy/Airway Centric® orthodontics ushers in the post-retraction world of orthodontics». Cranio: The Journal of Craniomandibular Practice. 35 (2): 68–78. doi:10.1080/08869634.2016.1192315. ISSN 2151-0903. PMID 27356671.
  16. Yoon, Audrey; Zaghi, Soroush; Weitzman, Rachel; Ha, Sandy; Law, Clarice S.; Guilleminault, Christian; Liu, Stanley Y. C. (2017 թ․ սեպտեմբեր). «Toward a functional definition of ankyloglossia: validating current grading scales for lingual frenulum length and tongue mobility in 1052 subjects». Sleep & Breathing = Schlaf & Atmung. 21 (3): 767–775. doi:10.1007/s11325-016-1452-7. ISSN 1522-1709. PMID 28097623. S2CID 37361766.
  17. Mills, Nikki; Pransky, Seth M.; Geddes, Donna T.; Mirjalili, Seyed Ali (2019). «What is a tongue tie? Defining the anatomy of the in-situ lingual frenulum». Clinical Anatomy. 32 (6): 749–761. doi:10.1002/ca.23343. ISSN 1098-2353. PMC 6850428. PMID 30701608.
  18. Lin, Steven (2017-08-15). «Adult Tongue-Tie Surgery Changed My Life». Dr Steven Lin. Վերցված է 2019-10-29-ին.
  19. Gutkowski, Shirley; Lind, Timbrey (2016). «Evaluation of a tongue-tie: The range of motion of the tongue should be assessed in all patients». www.rdhmag.com. RDH Magazine. Վերցված է 2019-10-29-ին.
  20. 1 2 «Symptoms and Best Treatments for Adults with Tongue Tie». Take Home Smile. 2022 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2022-08-02-ին. Վերցված է 2026-01-12-ին.
  21. Hazelbaker AK: The assessment tool for lingual frenulum function (ATLFF): Use in a lactation consultant private practice Masters thesis, Pacific Oaks College, 1993
  22. ABM Protocols: Protocol #11: Guidelines for the evaluation and management of neonatal ankyloglossia and its complications in the breastfeeding dyad
  23. «Laser Surgery - Soft Tissue Dentistry». LightScalpel.
  24. «The Ins and Outs of Tongue-Tie». OM Health. Արխիվացված է օրիգինալից 2014-11-07-ին. Վերցված է 2014-06-23-ին.
  25. Harris EF, Friend GW, Tolley EA (1992). «Enhanced prevalence of ankyloglossia with maternal cocaine use». Cleft Palate Craniofac. J. 29 (1): 72–6. doi:10.1597/1545-1569(1992)029<0072:EPOAWM>2.3.CO;2. PMID 1547252.
  26. Ruffoli R, Giambelluca MA, Scavuzzo MC, և այլք: (2005). «Ankyloglossia: a morphofunctional investigation in children». Oral Diseases. 11 (3): 170–4. doi:10.1111/j.1601-0825.2005.01108.x. PMID 15888108.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկիլոգլոսիա» հոդվածին։