Jump to content

Անկարգություններ «Դինամո»-«Ցրվենա Զվեզդա» խաղի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկարգություններ «Դինամո»-«Ցրվենա Զվեզդա» խաղի ժամանակ
խռովություն Խմբագրել Wikidata
Մարզաձևֆուտբոլ Խմբագրել Wikidata
ԵրկիրԽորվաթիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԶագրեբ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ45°49′0″N 15°59′0″E Խմբագրել Wikidata
Թվական13 մայիսի 1990 Խմբագրել Wikidata
Քարտեզ

«Դինամո Զագրեբ»-«Ցրվենա Զվեզդա Բելգրադ» խաղի անկարգություններ (սերբախորվաթ․՝ Немири на Максимиру / Nemiri na Maksimiru, խորվ.՝ Izgredi na utakmici Dinamo – Crvena zvezda), կամ Ատելության խաղ (սերբախորվաթ․՝ Меч мржње / Meč mržnje)[1], ֆուտբոլային խուլիգանություն, որը տեղի է ունեցել 1990 թվականի մայիսի 13-ին, այն ժամանակ ՀԽՀ Հարավսլավիայի մաս Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում «Զագրեբի Դինամոյի» կողմնակիցների (Bad Blue Boys) և «Բելգրադի Ցրվենա Զվեզդայ»ի աջակիցներ (Դելիե) միջև: Միջադեպը տեղի է ունեցել Խորվաթիայում գրեթե հիսուն տարվա մեջ առաջին բազմակուսակցական ընտրություններից մի քանի շաբաթ անց, երբ Խորվաթիայի անկախության կողմնակից կուսակցությունները ստացել էին ձայների մեծամասնություն: Անկարգությունների հետևանքով ավելի քան վաթսուն մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մի քանիսը դանակահարվել են, հրազենային վիրավորում ստացել կամ թունավորվել արցունքաբեր գազից[2]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբի «Դինամոյի» և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» միջև լարվածությունը միշտ բարձր է եղել, քանի որ նրանք մշտապես զբաղեցրել են Հարավսլավիայի Առաջին լիգայի վերին հորիզոնականները և հաճախ հաղթել են ազգային առաջնություններում: 1990 թվականին այս կատաղի մրցակցությունը սրվել է Հարավսլավիայում աճող էթնիկական լարվածության պատճառով[3]:

Հարավսլավիայի մեծ մասում տեղի են ունեցել առաջին բազմակուսակցական ընտրությունները, և կոմունիստական կարգերը տապալվել են՝ հօգուտ ավելի ազգայնական կուսակցությունների: Խորվաթիայում քվեարկության երկրորդ փուլն անցկացվել է մայիսի 6-ին, երբ Խորվաթիայի դեմոկրատական միությունը (HDZ) հաղթել է Ֆրանյո Տուջմանի գլխավորությամբ։ Խորվաթիան և Սլովենիան, նոր ղեկավարության ներքո, Հարավսլավիան համադաշնության վերակազմավորելու մղումների հետևում կանգնած առաջատար ուժերն էին, սակայն նրանց դեմ էր Սերբիան Սլոբոդան Միլոշևիչի օրոք և պետական մակարդակով դեռևս հզոր կոմունիստական համակարգ[4][5]:

Մոտ 3000 Դելիեի անդամներ (Ցրվենա Զվեզդայի երկրպագուներ) մեկնել են Զագրեբ: Ենթադրվում է, որ խաղին ներկաեն եղել 15,000-20,000 հանդիսական: Դելիեներին ղեկավարել է Ժելկո Ռաժնատովիչը (նաև հայտնի է որպես «Արկան»), սերբ ազգայնական, որը հետախուզվում էր Եվրոպայում տարբեր կողոպուտների և սպանությունների համար, որ շուտով առաջնորդելու էր սերբ կամավորական գվարդիան՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու Հարավսլավիայի պատերազմների ժամանակ: Թե՛ Ցրվենա Զվեզդայի, և թե՛ Դինամոյի շատ երկրպագուներ պայքարել են հետագա պատերազմներում, ընդ որում Դելիջեի որոշ անդամներ միացել են Արկանի կիսառազմական կազմակերպությանը[6]: Ե՛վ Դինամոն, և՛ Ցրվենա Զվեզդան ըստ էության գործել են որպես կիսառազմական կազմակերպություններ[7], այլ ոչ թե պարզապես ֆուտբոլային երկրպագուների ակումբներ[8]։

Խաղի մեկնարկից մի քանի ժամ առաջ Զագրեբի շրջակայքում բախումներ են գրանցվել Ցրվենա Զվեզդայի երկրպագուների (Դելիե) և Դինամոյի (Բադ Բլյու Բոյզ) երկրպագուների միջև, բախումները այնուհետև տեղափոխվել են Մաքսիմիր մարզադաշտ[7]:

«Բադ Բլյու Բոյզի» կողմից ենթադրաբար նետված քարերից հրահրված «Դելիջեն», որը գտնվել է երկրպագուների համար մարզադաշտում առանձնացված տարածքում, սկսել է պատռել գովազդային վայանակները և ի վերջո անցել «Դինամոյի» երկրպագուների տարածք: Դելիջեն սկսել է հարձակվել նրանց վրա պոկված նստարաններով այն բանից հետո, երբ, ըստ տեղեկությունների, դերբերն սկսել են վանկարկել ազգայնական կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Զագրեբը սերբ է» և «Մենք կսպանենք Տուջմանին»[8]: Բադ Բլյու Բոյզի անդամները հյուսիսային և արևելյան տրիբունաներից փորձել են ներխուժել խաղադաշտ, բայց ոստիկանները մահակներով և արցունքաբեր գազով արագ ետ են մղել նրանց: Մի քանի րոպեի ընթացքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, քանի որ Բադ Բլյու Բոյզին այլևս չեն կարողացել զսպել: Նրանք տապալել են ցանկապատը և դուրս եկել խաղադաշտ: Ոստիկաններն նահանջել են, բայց վերադարձել են՝ անկարգություններին ցրելու համարօգտագործել զրահապատ ֆուրգոններ և ջրցան մեքենաներ: Ավելի քան մեկ ժամ անց՝ մարզադաշտը հրկիզելուց հետո, խռովությունը վերցվել է վերահսկողության տակ[3]։

Ավելի ուշ համարել են, որ ոստիկանությունը չափազանց մեղմ է վարվել Դելիջեի հետ՝ իրենց վաղ ժամանակաշրջանային պոռթկումների ժամանակ, որոնք առաջացրել են ավելի մեծ խռովություն[9]:

Զվոնիմիր Բոբանի հարվածը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարգության ժամանակ «Դինամոյի» մի քանի խաղացողներ դեռ մնացել են խաղադաշտում, իսկ Ցրվենա Զվեզդայիի խաղացողներն իջել են հանդերձարաններ։ «Դինամոյի» ավագ Զվոնիմիր Բոբանը ոտքով հարվածել է ոստիկան Ռեֆիկ Ահմետովիչին, ով իբր դաժան վերաբերմունք է ցուցաբերել «Դինամոյի» աջակիցին[10]։ Բադ Բլյու Բոյզը սկսել է պաշտպանել Բոբանին՝ հանդես գալով որպես կենդանի վահան: Հետագայում այս միջադեպը խորվաթ ազգայնականներ համար դարձել է Սերբիայի դեմ Խորվաթիայի դիմադրության սկզբի խորհրդանիշ: Բոբանը հռչակվել է Խորվաթիայի ազգային հերոս, բայց Սերբիայում ձեռք է բերեց նաև խորվաթ ազգայնականի համբավ: Հարավսլավիայի ֆուտբոլային ասոցիացիան (FSJ) վեց ամսով որակազրկվել է նրան։ Բոբանը բաց է թողել 1990 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Նրա դեմ քրեական մեղադրանք է առաջադրվել։ Սպան, որի վրա հարձակվել էր՝ որը պարզվել է, որ բոսնիացի էր, մի քանի տարի անց հրապարակայնորեն ներել է Բոբանին իր արարքի համար[3]:

Ահա ես՝ հասարակական դեմք, որը պատրաստ էր վտանգել իր կյանքը, կարիերան և այն ամենը, ինչ կարող էր բերել համբավը, հանուն մեկ իդեալի, մեկ գործի՝ խորվաթական գործի:[11]
- Զվոնիմիր Բոբան

Անկարգությունը նշանավորել է Հարավսլավիայի Առաջին լիգայի ավարտի սկիզբը: Հաջորդ 1990-1991 մրցաշրջանի վերջում Սլովենիան և Խորվաթիան անկախություն են հռչակել Հարավսլավիայից։ Դրանով երկու նոր երկրները ձևավորել են իրենց ֆուտբոլային լիգայի համակարգերը՝ դուրս գալով Հարավսլավիայի համակարգից։ Հարավսլավիայի Առաջին լիգան դրանից հետո գոյատևել է ևս մեկ մրցաշրջան, բայց 1991-1992 մրցաշրջանի վերջում լրիվ թափով սկսել է Հարավսլավիայի շարունակվող փլուզումը[12]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատերի կարծիքով Խորվաթիայի անկախության պատերազմը սկսել է «Դինամո»-«Ցրվենա Զվեզդա» խաղի անկարգությունից: Այս պատմությունը տարածվել է վավերագրական ֆիլմերի և լրագրողական ստեղծագործությունների միջոցով[6][13]: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս առասպելը արտացոլում էր հետագա իրադարձությունները, այլ ոչ թե հակառակը[8]: Այս տեսակետը քննադատողները նաև մեջբերում են ֆուտբոլի հետ կապված այլ ընդհարումներ, որոնք հաջորդել են այդ ամառ[13]:

Խորվաթների համար Բոբանի գործողությունները, ինչպես նաև Բադ Բլու Բոյզի գործողությունները, խորհրդանշական եղան, որպես անկախ Խորվաթիա ունենալու նրանց ցանկության հիմնարար պահ[14]։ Խորվաթական լրատվամիջոցներում ներկայացվել են չհիմնավորված տեսություններ, որոնք «ապացուցում» էին, որ բռնությունը ծրագրել են Հարավսլավիայի գաղտնի ծառայությունները և սերբ ոստիկանապետերը[6]։ Սյունակագիր Ֆրանկլին Ֆոերը գրել է. «Ով որ դիտում էր, պարզ էր, որ թե՛ սերբերը, թե՛ խորվաթները եկել էին կռվելու պատրաստ: Խաղից առաջ քարերը խնամքով կուտակված էին մարզադաշտում: Ռազմավարական կերպով թթվուտ էր պահված, որ խորվաթ երկրպագուները կարողանային այրվածքներ պատճառել սերբ գործընկերներին բաժանող ցանկապատների միջով»[15]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Матч ненависти. Football.ua». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. ↑ Commemoration article on 17th anniversaryԱրխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine (hr)
  3. 1 2 3 croatiaweek (2023 թ․ մայիսի 13). «33 years ago today: The most famous derby never played». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 12-ին.
  4. ↑ Коллектив авторов. Югославия в XX веке: очерки политической истории. — М.: Индрик, 2011. — С. 778. — ISBN 9785916741216
  5. ↑ Гуськова Елена. История югославского кризиса (1990-2000). — М.: Русское право/Русский Национальный Фонд, 2001. — С. 137. — ISBN 5941910037
  6. 1 2 3 Milekic, Sven (2016 թ․ մայիսի 13). «1990 Football Riot Becomes National Myth in Croatia». BalkanInsight. BIRN.
  7. 1 2 Fox, Dave (2016 թ․ ապրիլի 25). «The Football Match Which Started a War». thefalse9.com.
  8. 1 2 3 Nixon, Howard L. (2015). Sport in a Changing World. Routledge. էջ 348. ISBN 978-1-31725-155-2.
  9. ↑ Brentin, Dario (2013 թ․ հոկտեմբերի 1). doi:10.1080/17430437.2013.801217#inline_frontnotes. ISSN 1743-0437 https://www.tandfonline.com/doi/full/10.1080/17430437.2013.801217. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  10. ↑ «Policajac sa Maksimira za MONDO: Ubio bih Bobana da nije bilo Kužea!». mondo.ba. 2020 թ․ մայիսի 13.
  11. ↑ Montague, James (2011 թ․ հունվարի 13). «Five games that changed the world». edition.cnn.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 12-ին.
  12. ↑ «Dinamo marks May 13, 1990 anniversary». gnkdinamo.hr (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2025 թ․ հունվարի 12-ին.
  13. 1 2 Crowcroft, Orlando (2020 թ․ մայիսի 13). «Red Star Belgrade vs Dinamo Zagreb: The football match that 'started a war'». euronews.
  14. ↑ McDougall, Alan (2020). Contested Fields: A Global History of Modern Football. University of Toronto Press. էջ 179. ISBN 978-1-48759-458-9.
  15. ↑ Foer, Franklin (2011). How Football Explains The World. Random House. էջ 16. ISBN 978-1-44810-800-8.