Անկաշառը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկաշառը
պարս.՝ لِرد
Երկիր Իրան
Ժանրդրամա և թրիլեր
Թվականմայիսի 19, 2017[1], հունիսի 17, 2017[1], դեկտեմբերի 6, 2017[1], հունվարի 11, 2018[1], ապրիլի 20, 2018[1] և մայիսի 2, 2019[1]
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՄոհամադ Ռասուլոֆ
Սցենարի հեղինակՄոհամադ Ռասուլոֆ
ԴերակատարներReza Akhlaghirad? և Soodabeh Beyzaee?
ԵրաժշտությունՓեյման Յազդանյան
Պատմվածքի վայրԻրան
Տևողություն120 րոպե

«Անկաշառը», 2017 թվականին ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի նկարահանած ֆիլմը[2][3]։ Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում և արժանացել գլխավոր մրցանակին[4]։ 2017 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրումև արժանացել FIPRESCI ժյուրիի մրցանակի[5][6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

35-ամյա Ռեզան, ով վաղուց Թեհրանից տեղափոխվել էր հեռավոր մի գյուղ, զբաղվում է «ոսկե ձկնիկներ» բուծելով։ Նրա ընտանեկան կյանքին խանգարում է տեղական իշխանությունների կողմից ներկայացված մի «ընկերություն», որին պետք է այն տարածքը, որի վրա գտնվում է Ռեզայի տունը։ Ռեզան համառորեն դիմադրում է և չի համաձայնվում այն սրտաբաց առաջարկին, որի շնորհիվ կարող է մարել պարտքերը` չկորցնելով ապաստանը։ Դիմակայությունից տուժում են Ռեզայի կինն ու որդին։ Խնդիրն աստիճանաբար սաստկանում է։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեզա Ախլաղիրադ
  • Սուդաբե Բեյզաի
  • Նասիմ Ադաբի
  • Միսաղ Զարե
  • Զեյնաբ Շաբանի
  • Ժիլա Շահի

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր (ներ)՝ Մոհամադ Ռասուլոֆ, Քավե Ֆարնամ, Ռոզիտա Հենդիջանիա
  • Ռեժիսոր՝ Մոհամադ Ռասուլոֆ
  • Սցենարի հեղինակ՝ Մոհամադ Ռասուլոֆ
  • Օպերատոր՝ Աշքան Աշքանի
  • Նկարիչ՝ Սայիդ Ասադի
  • Երաժշտությունը՝ եյման Յազդանյան
  • Հնչյունային ձևավորող՝ Ալիռեզա Ալավյան
  • Մոնտաժող՝ Մոհամադռեզա Մուինի, Մեյսամ Մուինի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.imdb.com/title/tt6776462/releaseinfo
  2. «The 2017 Official Selection». Cannes. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  3. «2017 Cannes Film Festival Announces Lineup: Todd Haynes, Sofia Coppola, 'Twin Peaks' and More». IndieWire. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  4. Lodge, Guy (2017 թ․ մայիսի 27). «'A Man of Integrity,' 'Wind River,' 'Barbara' Take Un Certain Regard Awards at Cannes». Variety. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  5. ««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Անկաշառը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]