Անկախության հրապարակ (Մինսկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հրապարակ (այլ կիրառումներ)
Անկախության հրապարակ | |
---|---|
![]() | |
Դիրք | ![]() Բելառուս |
![]() | |
![]() |
Անկախության հրապարակ (բելառուս․՝ Плошча Незалежнасці), հրապարակ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Համարվում է Մինսկի Անկախության պողոտայի տեսարժան վայրերից մեկը։ Այս հրապարակում են գտնվում Բելառուսի Հանրապետության Գերագույն խորհուրդը և Մինսկի քաղաքապետարանը։ Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրոք հրապարակը կոչվել է Լենինի անվամբ։ Եվրոպայի ամենամեծ հրապարակներից մեկն է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը նախագծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին խորհրդային ճարտարապետ Իոսիֆ Լանգբարդի կողմից խորհրդային ժամանակներում որպես հանրահավաքների, Մինսկի հիմնական հանդիսավորությունների անցկացման վայրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակում գտնվող շենքերի մեծ մասը ոչնչացվել են նացիստների կողմից։ 1946-1984 թվականներին Հոկտեմբեր հրապարակը փոխարինել է Լենինի հրապարակին որպես քաղաքի հիմնական վայր։ Անկախության հրապարակի վերակառուցման նախագիծը մեկնարկել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Վերակառուցման առաջին փուլն ավարտվել է 2002 թվականին, փոխվել է տարածքի տրանսպորտային նախագիծը, կառուցվել են ևս երկու հետիոտնային ստորգետնյա անցումներ, որոնք կդառնան ստորգետնյա առևտրի կենտրոնի մաս։
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շքերթներ
- Խորհրդային Միության կառավարման ժամանակաշրջանում այս հրապարակում են տեղի ունեցել Աշխատավորների միջազգային օրվան (մինչև 1969 թվական), Հաղթանակի օրվան և Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված շքերթները։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը և Քաղբյուրոյի անդամները կանգնում էին Լենինի արձանի առջևի հարթակին։ Այդ շքերթները տեղի են ունեցել մինչև 1989 թվական։
- Անկախության հրապարակում Բելառուսի Հանրապետության առաջին շքերթը տեղի է ունեցել 1997 թվականի հունիսի 7-ին[2]։
Ցույցեր
- 1970 թվականի ապրիլի 22-ին հրապարակում տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրահավաք[3]։
- Մինսկի 900-ամյակին նվիրված հանրահավաքները տեղի են ունեցել 1967 թվականին։
Ճարտարապետական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենք | Ճարտարապետական մանրամասներ | FԳործառույթ(ներ) |
---|---|---|
Գերագույն Խորհուրդ ![]() |
Շենքը գտնվում է Վլադիմիր Լենինի արձանի հետևում։ Սա այն շենքերից է, որ պահպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[4]։ 1934 թվականին շենքը կառուցել է Լոսիվ Լանգբարդը[4]։ | Բելառուսի բարձրագույն պետական մարմինն է[5]։ Գերագույն խորհուրդը Բելառուսական ԽՍՀ Գերագույն սովետի իրավահաջորդն է։ Հանդես է գալիս որպես Բելառուսի խորհրդարան։ |
Սուրբ Սիմոնի և Ելենայի եկեղեցի ![]() |
Եկեղեցին նախագծել են լեհ ճարտարապետներ Տոմաշ Պայզդերսկին և Վլադիսլավ Մարկոնին։ Շինարարությունն սկսվել է 1905 թվականին և ավարտվել 1910 թվականին։ Չեստոխովայից բերված աղյուսներից ստացված կարմիր արտաքին տեսքի համար այն անվանում են նաև «Կարմիր եկեղեցի»։ | Կաթոլիկ եկեղեցի է Մինսկում[6]։ Խորհրդային Միության օրոք եկեղեցին գործել է որպես կինոթատրոն։ Եկեղեցում ժամերգությունները կատարվում են բելառուսերեն, լեհերեն, լիտվերեն, լատիշերեն և լատիներեն։ |
Բելառուսի պետական համալսարան![]() |
Համալսարանի շենքը նախագծել են ճարտարապետներ Ի. Զապորոժեցը և Գ. Լավրովը։ ԲՊՀ-ի գլխավոր շենքը կառուցվել է 1962 թվականին[4]։ Համալսարանն ունի 16 ֆակուլտետ։ Ինստիտուներից 4-ը կրթական են, որոնք տրամադրում են ավարտական և հետբուհական կրթական ծրագրեր[7]։ | ԲՊՀ բարձրագույն ուսումնական հաստատություն է Մինսկում։ |
Մինսկի քաղաքային խորհուրդ | Քաղաքային խորհրդի շենքը 1964 թվականին նախագծել են ճարտարապետներ Ս. Մուսինսկին և Գ. Սիսոևը[4]։ | Խորհուրդը որոշումներ է կայացնում տնտեսության, շուկայական բարեփոխումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների արտաքին տնտեսական գործունեության, տրանսպորտի և կապի, բնակարանային, կոմունալ ծառայությունների և էներգետիկայի, քաղաքի պլանավորման, ծառայությունների ոլորտի, հանրային առողջապահական ծառայությունների, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության, կրթության և մշակույթի, սոցիալական անվտանգության և հասարակայնության հետ կապերի հարցերով[8]։ |
Այլ
- Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան
- Մինսկի մետրոյի գլխավոր գրասենյակ
- Մինսկի քաղաքապետարան
- Նախկին կոմերցիոն բնակելի շենքեր, 20-րդ դարի սկիզբ
- Լենինի արձանը կառավարության շենքի դիմաց
- ԳՈՒՄ առևտրի կենտրոն
Լենինի արձանը
Լենինի արձանը գտնվում է Գերագույն խորհրդի շենքի դիմաց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Places to see in Minsk: exciting tourist attractions, museums, picturesque parks… | Belarus.by»։ www.belarus.by (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-29-ին։ Վերցված է 2017-01-24
- ↑ WarsawPactGuy1985 (2017-01-07), 1997 Belarusian Independence Day Parade, https://www.youtube.com/watch?v=tYkHYhRUa6E&feature=youtu.be, վերցված է 2017-01-08
- ↑ minskiy100 (2013-11-06), 100 лет Ленина в Минске, https://www.youtube.com/watch?v=CzBNeIFANTU&t=407s, վերցված է 2017-01-08
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Stalinist architecture of Minsk»։ www.comtourist.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-27-ին։ Վերցված է 2017-01-22
- ↑ «03491»։ knowbysight.info։ Վերցված է 2017-01-22
- ↑ «Чырвоны касцёл - Красный костел - chyrvony.by»։ Чырвоны касцёл. Парафія Св. Сымона і Св. Алены ў Мінску (be-by)։ Վերցված է 2017-01-22
- ↑ «Organisations: Belarusian State University: Belarusian State University, Minsk, Belarus»։ www.mathnet.ru։ Վերցված է 2017-01-22
- ↑ «Home — Minsk city executive committee»։ minsk.gov.by։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին։ Վերցված է 2017-01-23
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անկախության հրապարակ (Մինսկ) կատեգորիայում։ |