Jump to content

Անկախության թանգարան (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկախության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎարշավա
Հիմնադրվել է1990
Կայքmuzeum-niepodleglosci.pl
Քարտեզ
Քարտեզ

Անկախության թանգարան (լեհ.՝ Muzeum Niepodległości w Warszawie), պատմության թանգարան, որը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Հիմնադրվել է 1990 թվականին և գրանցված է Լեհաստանի պետական թանգարանների գրանցամատյանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի անկախության թանգարանը հիմնադրվել է 1990 թվականի հունվարի 30-ին Լեհաստանում։ Թանգարանը նվիրված է լեհ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությանը Muzeum Historii Polskich Ruchów Niepodległościowych i Społecznych), ինչպես նաև Լեհաստանի հեղափոխությանը (Muzeum Historii Polskiego Ruchu Rewolucyjnego)։

Վարշավայի անկախության և հեղափոխությունների թանգարանում ներկայացված թանգարանային նմուշները այստեղ են տեղափոխվել հիմնականում Լենինի անվան թանգարանից[2]։ Ներկայիս անվանումը թանգարանը կրում է 1991 թվականից սկսած։

1992 թվականից սկսած թանգարանը ստացել է ազատ գործունեություն ծավալելու իրավունք։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թանգարանի տնօրեն է նշանակվում ազգությամբ լեհ Դադեուշ Սկոչեկը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անկախության թանգարանի պաշտոնական կայքը
  2. Լեհաստանի անկախության թանգարանը Վարշավայում
  3. «Լեհաստանի անկախության թանգարանի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության թանգարան (Վարշավա)» հոդվածին։