Անծանոթուհու նամակը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անծանոթուհու նամակը
անգլ.՝ Letter from an Unknown Woman
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԱնծանոթուհու նամակը
Թվական1948
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄաքս Օֆյուլս
ՊրոդյուսերՋոն Հաուսմեն
Սցենարի հեղինակՄաքս Օֆյուլս և Հովարդ Քոչ
ԴերակատարներՋոան Ֆոնտեյն, Լուի Ժուրդան, Էրսքին Սենֆորդ, Բեթի Բլայթ, Մադի Քրիստիանս, Օտտո Վալդիս, Willy Trenk-Trebitsch?, Արթ Սմիթ, Սելիա Լովսկի, Հովարդ Ֆրիման, Մարսել Ժուռնե և Ռոլանդ Վառնո
ՕպերատորՖրանց Պլաներ
ԵրաժշտությունԴանիիլ Ամֆիտեատրով
ՄոնտաժԹեդ Ջեյ Քենթ
Պատմվածքի վայրՎիեննա
Տևողություն86 րոպե

Անծանոթուհու նամակը, ռոմանտիկ մելոդրամա, բեմադրվել է գերմանացի ռեժիսոր Մաքս Օֆյուլսի կողմից Ամերիկայի «Ռամպարտ» կինոստուդիայում 1948 թվականին։ Սա երրորդ ֆիլմն է 5 ֆիլմերից, որը ռեժիսորը նկարահանել է Ամերիկայում։ Ֆիլմը նկարահանվել է երկու տարի առաջ, երբ որոշել էր ռեժիսորը արտագաղթել հարազատ երկիր Գերմանիա։ Ֆիլմի պրեմիերան կայացավ ԱՄՆ-ում 1948 թվականի ապրիլի 28-ին «Անծանոթուհու նամակը» ֆիլմը բարձր մշակութային-պատմական և էսթետիկ նշանակության աշխատանք է[1]։ 1992 թվականի գարնանը գրանցեցին ազգային ֆիլմերի շարքում, որը պահպանվում էր ԱՄՆ-ի Կոնգրես գրադարանի արխիվներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները կատարվում են Վիեննայում 1900 թվականի սկզբներին։ Չցանկանալով մասնակցել դուելին հրամանատարի հետ, ով իրենից բավականին ուժեղ էր Ստեֆան Բրանդը պատրաստվում էր աննկատ գնալ իր իսկ սեփական բնակարանից՝ մինչ լուսաբացը։ Հավաքելով կուտակված նամակները, նա տեսավ մի նամակ Դոբրայա Նադեժդա հիվանդանոցի պետական կնիքով։ Առաջին տողերը կարդալուց հետո, նա չէր կարողանում կտրվել նամակից։ Խիտ գրված թղթերի վրա Լիզա Բերդլիի մեղքերի թողությունն էր, ով սիրել էր իրեն մի ամբողջ կյանք։ Դեռ դպրոցական, Լիզան առաջին անգամ տեսավ Ստեֆանին, ով բնակվում էր հարևան բնակարանում։ Երիտասարդ երաժիշտը ժամերով դաշնամուր էր նվագում և Լիզան պատկերացնում էր, որ նա նվագում էր միայն իր համար։ Շուտով աղջկա մայրը գատավ մի ծանոթ`ով զինվորական գործընկեր Կաստներն էր, նա առաջարկություն արեց և ընտանիքին տարավ Լինց։ Լինցում Լիզային սիրահետում էր տեղի գնդապետի զարմիկը, ում հետ փորձեցին նշանել։ Լիզան հասկացրեց, որ պատասխանատու է մեկ ուրիշի առջև և ի տխրություն բոլորին չեղյալ համարեց նշանադրությունը։ Չցանկանալով մնալ ծնողների հետ, Լիզան գնաց Վիեննա և ընդունվեց աշխատանքի որպես մոդել՝ Սպիտցեր հյուրանոցում։ Իմանալով, որտեղ կարելի է տեսնել Ստեֆանին, Լիզան կազմակերպում է «պատահական» հանդիպում, որը պատճառ հանդիսացավ սկսվող սիրավեպի համար։ Ստեֆանի համար այդ ընթացքում ստեղծագործական պիկ ժամանակաշրջան էր, իր անունը ժամանակակից լավագույն տաղանդավոր երաժիշտների կողքին էր, թերթերը նրա մասին գրում էին ինչպես երկրորդ Մոցարտի մասին։ Անընդհատ հրավիրվում էր տարբեր հյուրախաղերի։ Ստեֆանը գնում է Միլան, և նոր տպավորություների տակ գտնվելով մոռանում է Լիզային, և հետ վերադառնալով չի վերականգնում հանդիպումները։ Լիզան երեխա է ունենում, չնայած բարեգթության քրոջ պնդումներին, նա հրաժարվեց ասել թե ով է նրա հայրը։ Տղային անվանեց Ստեֆան և դաստիարակեց միայնակ։ Միայն ինը տարի անց Լիզան համաձայնվեց ամուսնանալ բարոն Իոխան Ստաուֆերի հետ, ով բարձրաստիճան մարդ էր։ Ենթադրվում էր, որ կյանքում կտիրի ներդաշնակաություն և հանգիստ։ Ամուսինը բարեհամբույր էր խորթ որդու հետ, և շատ սիրում էր իր կնոջը։ Բայց օպերայում, երբ պատահական հանդիպեց Ստեֆանին, հասկացավ, որ երբեք չի դադարել նրան սիրել; Ստեֆանը մեծ երաժիշտ այդպես էլ չդարձավ, ապրում էր նորմալ կյանքով, սիրում էր ընկերություն, և իր տաղանդը թողեց անցյալում։ Հանդիպելով Լիզային նա չճանաչեց նրան, ինչպես չէր ճանաչել այն աղջնակին ով ապրում էր հարևան բնակարանում։ Բոցավառված նոր զգացմունքներով, Լիզան շփոթված չգիտեր իրեն ինչպես պահեր։ Դժբախտաբար փոքրիկ Ստեֆանը վարակվեց տիֆով, և ոչ երկար պարկելուց հետո մահացավ։ Չհեռանալով անկողնու մոտից Լիզան իմացավ, որ նույնպես վարակվել է անբուժելի հիվանդությամբ։ Նամակի վերջը կարդալուց հատ նա նկատեց իր հակառակորդի մարտավկային։ Տնից դուրս գալով, առանց մտածելու, նստեց կառքը և գնաց մենամարտի վայրը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիշտ այնպես, ինչպես գրքում է, ֆիլմում նույնպես հերոսները գտնվում են անընդհատ լարված և շփոթված վիճակում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. From an Unknown Woman | BFI | British Film Institute(չաշխատող հղում)
  2. Time Out Film Guide. 13th edition. ISBN 9781904978213. Page 741.