Անխռովություն (լուսանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անխռովություն
տեսակcomputer wallpaper? և Լուսանկար
նկարիչCharles O'Rear?
տարի1996
ժանրբնանկար
կայք
Ծանոթագրություններ
 Bliss Վիքիպահեստում
«After Microsoft» լուսանկար։ Նույն վայրը 2006 թվականի նոյեմբերին

«Անխռովություն», «Երանություն» (անգլ.՝ Bliss), BMP ձևաչափով պատկերի անվանումը, որը ներառվել է Microsoft Windows XP-ում և արվել է 1996 թվականին Կալիֆոռնիա նահանգի Սոնոմա շրջանում՝ Սոնոմական հովտից հարավ-արևելք՝ հին Clover Stornetta կաթնամթերքի ֆերմայի գտնվելու վայրից ոչ հեռու[2]։ Պատկերում արտացոլված են կանաչ բլուրները և կապույտ երկինքը՝ փետրավոր և շերտակույտային ամպերով։ Պատկերը կիրառվել է որպես Windows XP-ում Luna-ի ձևավորման ստանդարտ պաստառ։ 21-րդ դարի առաջին տասնամյակում այս լուսանկարը համարվել է աշխարհում ամենաշատ դիտվածը[3]։

Լուսանկարը արել է պրոֆեսիոնալ նկարիչ Չարլզ Օ՚Ռիերը[2][4]՝ Սեյնթ Հելենի բնակիչը (Կալիֆոռնիա նահանգ), HighTurn թվային դիզայն-ընկերության համար։ Օ՚Ռիերը նաև լուսանկարներ է արել Corbis մասնավոր ընկերության համար, որը պատկանում էր Բիլ Գեյթսին և Սիեթլում զբաղվում էր սթոք լուսանկարչությամբ և Նապա հովտի լուսանկարներով National Geographic ամսագրի՝ հովտի մասին մայիսյան թողարկման համար։ Չնայած Օ՚Ռիերը հիմնականում լուսանկարում էր Նապա հովտում գինեգործությունը, «Երանության» բլրի վրա խաղող չկար․ 90-ական թվականների սկզբին այդ խաղողի այգիները վարակվել էին խաղողի որդնալվիճով, ինչը դրանք դարձրել էր ոչ պիտանի և դրանք վերացվել են մի քանի տարով․ այն պահին, երբ Չարլզը արել է լուսանկարը (1996 թվականի հունվարին), բլուրները պատված էին խիտ կանաչ խոտով[5]։ «Դա այն է, ինչ պետք է։ Օ Աստված իմ, այս խոտը հիանալի է։ Այն կանաչ է։ Փայլում է արևը, միայն մի քիչ ամպեր»,- այսպես է հիշում իր մտքերի ընթացքը լուսանկարիչը։ Նա կանգ է առել Նապա-Սոնոմա տեղանքից ոչ հեռու և հեռացել է ճանապարհից, որպեսզի Mamiya RZ67-ի միջին ֆորմատի տեսախցիկը տեղադրի եռոտանու վրա և այն լիցքավորի Fujifilm ' s Velvia ժապավենով, որը հաճախ օգտագործվում է վայրի բնության լուսանկարիչների կողմից և հայտնի է գույների որոշակի սպեկտրի հագեցվածությամբ[6]։

Օ՚Ռիերը կարծում է, որ տեսախցիկի կոմբինացիան և ժապավենները ինչ-որ չափով նպաստել են լուսանկարի հաջողությանը. «Դա ստեղծում է բավականին մեծ տարբերություն, և ես կարծում եմ, որ դա օգնել է «Երանությանը» էլ ավելի շատ առանձնանալ, վստահ չեմ, որ այսպիսի արդյունք կստացվեր, եթե լուսանկարն արված լիներ 35-միլիմետրանոց ժապավենի վրա[7]»։ Նա ասել է, որ մինչ ինքը տեղադրում էր իր տեսախցիկը, կար հնարավորություն, որ երկինքը կպատվի ամպերով․ «Այդ ժամանակ ամեն ինչ փոխվում էր շատ արագ», նա արել է չորս նկար և վերադարձել մեքենայի մոտ։ Օ՚Ռիերի խոսքերով՝ լուսանկարը չի բարելավվել կամ թվային ճանապարհով ինչ-որ կերպ տեսափոխվել[7][8]։ Նկարը արվել է 12/121 մայրուղուց այն կողմ։ Մոտավոր տեղանքը՝ 3050 Ֆրեմոնտ Դրայվ, Սոնոմա, Կալիֆոռնիա։

Արտաքին պատկերներ
То же место в мае 2010 года


Օ՚Ռիերի լուսանկարը ոգեշնչել է 200 մլն դոլար արժողությամբ «Այո, դու կարող ես» անվանումով գովազդային արշավին, որը կազմակերպել է Նյու Յորքի McCann Erickson գովազդային ընկերության Սան Ֆրանցիսկոյի ստորաբաժանումը։ Արշավը հեռարձակվել է ABC հեռուստաընկերությամբ 2001 թվականի НФЛ-ի խաղերից մեկի ժամանակ։ Հեռուստագովազդում օգտագործվել է Մադոննայի «Ray of Light» երգը, որի հեռուստատեսային իրավունքները Microsoftին արժեցել են 14 մլն դոլար[9][10][11][12]։

2006 թվականի նոյեմբերին Goldin+Senneby նկարչական նախագիծը այցելել է Սոնոմայի հովտի այն վայրը, որտեղ արվել է լուսանկարը՝ անելով «After Microsoft» լուսանկարը գրեթե նույն դիրքից 10 տարի անց[13]։

2006 թվականին շվեցյարացի լուսանկարիչ Սեբաստեն Մետրոն հանրությանն է ներկայացրել «Կանաչող բլուրներ՝ Բիլ Գեյթսի մոտիվներով» լուսանկարը։ Չնայած բնապատկերների հայտնի նմանությանը, Մետրոյի լուսանկարը արվել էր Շվեյցարիայում, ոչ թե Կալիֆոռնիայում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.youtube.com/watch?v=JqLY8FdQfVc
  2. 2,0 2,1 Turner, Paul (2004 թ․ փետրվարի 22). «No view of Palouse from Windows». The Slice. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  3. «Say goodbye to 'Bliss' : St. Helena Star». Napa Valley Register. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Younger, Carolyn (2010 թ․ հունվարի 18). «Windows XP desktop screen is a Napa image». Napa Valley Register. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  5. «Goldin+Senneby » Blog Archive » After Microsoft». goldinsenneby.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «'Bliss' photog shares story of famous Windows XP image». NY Daily News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 «The story behind the wallpaper we'll never forget» (անգլերեն). YouTube. 2014 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Wayne Freedman. «Iconic Windows XP background is photo of Sonoma County hillside». ABC7 San Francisco. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Saunders, Christopher (2001 թ․ հոկտեմբերի 16). «Microsoft Hopes "Ray of Light" Makes XP Shine». ClickZ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  10. «Windows XP takes to the air; Microsoft pushes new operating system with ads targeting both business and consumer markets». Goliath. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին.
  11. Thurrott, Paul (2001 թ․ հոկտեմբերի 11). «Windows XP Marketing: Yes You Can». Windows IT Pro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  12. The Complete Windows XP
  13. «After Microsoft». Goldin+Senneby. 2007 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  14. Sébastien Mettraux (2014 թ․ դեկտեմբերի 19). «Безмятежность» (անգլերեն). sebastien-mettraux.ch. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]