Անխելա Բալյեստեր Մունյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անխելա Բալյեստեր Մունյոս
Ángela Ballester Muñoz
(Àngela Ballester) Turismo sostenible y equitativo. Àngela Ballester.jpg
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հուլիսի 12, 2016
 
Կուսակցություն՝ Podemos?
Կրթություն՝ Բարսելոնայի ինքնավար համալսարան և Վալենսիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 15, 1980(1980-06-15) (42 տարեկան)
Ծննդավայր Գանդիա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Ángela Ballester Muñoz

Անխելա Բալյեստեր Մունյոս (իսպ.՝ Ángela Ballester Muñoz, հունիսի 15, 1980(1980-06-15), Գանդիա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարյան պատգամավորական ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխելա Բալյեստեր Մունյոսը ծնվել է 1980 թվականի հունիսի 15-ին Իսպանիայի արևելքում գտնվող Գանդիա քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանի պատմության, ինչպես նաև Բարսելոնայի ինքնավար համալսարանի միջազգային հարաբերությունների և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետները[1]։

Դրանից հետո ստացել է միջազգային հարաբերությունների մասնագիտական որակավորման մագիստրոսի կոչում։

Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո «մենք մեր պետության քաղաքացիներն ենք» քաղաքացիական խորհրդի անդամ։ 2014 թվականին անդամակցել է նորաստեղծ «Մենք կարո՛ղ ենք» ձախակողմյան կուսակցությանը, որի հետ մեկտեղ դարձել է Վալենսիայի ինքնավար համայնքի քաղաքացիական խորհրդի անդամ՝ քարտուղարի պաշտոնով[2]։

2015 և 2016 թվականների համընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվել է Իսպանիայի Թագավորության կորտեսի պատգամավոր՝ Վալենսիայի ինքնավար համայնքի ընտրատարածքից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PODEMOS - Ángela Ballester Muñoz»։ transparencia.podemos.info (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-11-ին։ Վերցված է 2017-07-07 
  2. «Quién es quién en la cantera de políticos valencianos procedentes de CEPS»։ abc (es-ES)։ 2016-04-07։ Վերցված է 2017-07-07 
  3. «Ballester Muñoz, Ángela»։ 07․07․2017