Անի (անձնանուն)
Արտաքին տեսք
| Անի
Ani | |
|---|---|
| Տեսակ | իգական անձնանուն |
| Սեռ | իգական |
| Ծագում | |
| Ծագման լեզու | հայերեն |
| Գիր | լատինական այբուբեն |
| Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Any?, Anni?, Ami? և An? |
| Նույն գրվող ազգանուն | Ani? |
| Չշփոթացնել | Անի |
| Կապված հոդվածներ | «Անի» սկսվող էջեր |
Անի, հայկական ծագումով հայկական իգական անձնանուն։ Համարվում է նորահայտ անձնանուն։ Առաջացել է Միջնադարյան Հայաստանի Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի անվանումից։ Անի քաղաքն էլ իր անվանունը ստացել է Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից (Կամախ), որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր[1]։ Պատմիչ Վարդան Բարձրբերդցին նշում է, որ Անի քաղաքը կոչվել է նաև «Խնամք»[2], թեև պատմաբանները չգիտեն, թե ինչու է այդպես կոչվել, և ինչ է նշանակում այս բառը։ Բանասեր և հայագետ Հայնրիխ Հյուբշմանը հաստատում է, որ այս անվանումը ոչ մի կապ չունի հայերենի «խնամել» բայի հետ[1]։ Հրաչյա Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարան» աշխատությունում նշում է մեկ այլ անձնանուն՝ Անի անվամբ, համարելով արական անձնանուն՝ անստույգ ծագմամբ[3]։
Հայտնի անվանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անի Կասեր-Ղազարյան (ծն 1942), հայ դաշնակահարուհի, Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր (1972-1974)։
- Անի Քավաֆյան (ծն․ մայիսի 10, 1948), ամերիկահայ ջութակահարուհի, Եյլի երաժշտական դպրոցի պրոֆեսոր։
- Անի Ապրահամյան (ծն․ օգոստոսի 15, 1958), լիբանանահայ ամերիկյան միջուկային ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (2018-2023), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2008)[4]։
- Անի Դավթյան (ծն․ հունվարի 20, 1967), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։
- Անի Փաշայան (ծն․ հոկտեմբերի 18, 1970), հայ գրականագետ, այվազյանագետ, խմբագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու (2007), դոցենտ (2023), ԱՄՆ հայ գրողների միության անդամ (2017)։
- Անի Պետրոսյան (ծն․ սեպտեմբերի 29, 1981), հայ դերասանուհի։
- Անի Բայաթյան (ծն․ հոկտեմբերի 14, 1981), հայ դերասանուհի, հաղորդավարուհի[5]։
- Անի Բատիկյան (ծն․ նոյեմբերի 22, 1982), բրիտանահայ ջութակահարուհի։
- Անի Լուպե (ծն հունիսի 15, 1984), հայ դերասանուհի[6]։
- Անի Ամիրյան (ծն․ սեպտեմբերի 19, 1984), հայ լրագրողուհի, երգչուհի։
- Անի Յորենց (ծն․ հոկտեմբերի 4, 1984), հայ օպերային երգչուհի, սոպրանո[7]։
- Անի Եղիազարյան (ծն․ մայիսի 14, 1985), հայ գրականագետ, թումանյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն (2019-2023)։
- Անի Քոչար (ծն․ հունվարի 20, 1986), հայ գրող, լրագրող, մոդել։
- Անի Մաղաքյան (ծն․ հունիսի 3, 1988), հայ սցենարիստ, մանկավարժ, գրող, արձակագիր, լրագրող։
- Անի Դաշյան (ծն․ հուլիսի 18, 1988), հայ լրագրող, հաղորդավարուհի։
- Անի Շահվերդյան (ծն․ հունվարի 29, 1989), հունահայկական ծագմամբ անգլիագիր բանաստեղծուհի, գրող, գրքերի նկարազարդող։
- Անի-Մաթիլդա Սերեբրակյան (ծն․ փետրվարի 7, 1989), ամերիկահայ լեռնադահուկորդուհի, Օլիմպիական խաղերի մասնակից (20210)[8]։
- Անի Սամսոնյան (ծն․ փետրվարի 10, 1990), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր (2019-2021), «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ«Անի Սամսոնյան».։
- Անի Ղուկասյան (ծն․ օգոստոսի 12, 1990), հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի նախկին անդամ[9]։
- Անի Պալյան (ծն․ օգոստոսի 21, 1990), հայկական ծագմամաբ ուկրաինա-ռուսական լողորդ-պարալիմպիկ, պարաօլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012), աշխարհի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ և Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ լողի հենաշարժական խնդիրներ ունեցող մարզիկների շրջանում։
- Անի Երանյան (ծն․ փետրվարի 4, 1991), հայ դերասանուհի, հաղորդավարուհի և երգչուհի։
- Անի Վարդանյան (ծն․ մայիսի 15, 1991), հայ գեղասահորդուհի, Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2005)։
- Անի Խաչիկյան (ծն․ հունիսի 4, 1993), հայ դերասանուհի։
- Անի Ամիրաղյան (ծն․ հոկտեմբերի 9, 1993), հայ թենիսիստուհի։
- Անի Սարգսյան (ծն․ մայիսի 18, 1995), ամերիկահայ ֆուտբոլիստ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ։
- Անի Կարապետյան (ծն․ մայիսի 30, 2001), հայ ֆուտբոլիստ, «Փյունիկ Աղջիկներ»-ի և Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ղաֆադարյան, Կարո (1974). «Անի». Հայկական սովետական հանրագիտարան. Vol. I. ՀԽՍՀ ԳԱ. էջ 407.
- ↑ «Պատմութիւն տիեզերական», Վարդան Բարձրբերդցի, Մոսկվա, 1861, էջ 117-118։
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 1-2 — 634 էջ։
- ↑ «Անի Ապրահամյան». sci.am. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Անի Բայաթան». zarkfoundation.com.
- ↑ «Անի Լուպե». zarkfoundation.com.
- ↑ «Անի Յորենց». zarkfoundation.com.
- ↑ «Անի-Մատիլդա Սերեբրյակյանը չհաղթահարեց հսկա ոլորավայրէջքը Վանկուվերում». panarmenian.net. 2010 թ․ փետրվարի 25. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Անի Ղուկասյան». fcpyunik.am. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Անի Կարապետյան». fcpyunik.am. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.