Անիտտա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտտա
Ի ծնե անունբրազ.-պորտ.՝ Larissa de Macedo Machado
Նաև հայտնի է որպեսAnitta
Ծնվել էմարտի 30, 1993(1993-03-30)[1][2] (31 տարեկան)
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
Ժանրերfunk carioca?[3], ռեգետոն[4], լատինական փոփ[5], փոփ և funk melody?
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Brazil?, Warner Records Inc.?[6], Republic Records[7][8] և Universal Music Latino?[9][8]
ԱմուսինThiago Magalhães?
Կայքanitta.com.br
anitta.com.br/en/
anitta.com.br/es/
 Anitta (vocalist) Վիքիպահեստում

Լարիսա դե Մասեդո Մաչադո (պորտ.՝ Larissa de Macedo Machado, մարտի 30, 1993(1993-03-30)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)[10], առավել հայտնի է որպես Անիտտա (պորտ.՝ Anitta), բրազիլացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, պարուհի և գործարար։ Միջազգային հարթակում նրա պրոդյուսերը Shots Studios ստուդիայի հիմնադիր պրոդյուսեր Ջոն Շահիդին է։

Լարիսան սկսել է երգել 8 տարեկան հասակում՝ Օնորիո Գուրգելի կաթոլիկ եկեղեցու երգչախմբում (Ռիո դե Ժանեյրոյի շրջան)։ 16 տարեկան հասակում ավարտել է տեխնիկական դպրոցը և սկսել աշխատել «Vale» ընկերությունում։ 2010 թվականին, Youtube-ում նրա տեսանյութը տեղադրելուց հետո, Ռենատո Ազեվեդոն, որը Furacão 2000 անկախ ձայնագրման ընկերության այն ժամանակվա պրոդյուսերն էր, նրան զանգահարել է՝ լեյբլի համար պայմանագիր կնքելու առաջարկով։ 2012 թվականին «Meiga e Abusada» երգի հաջողության շնորհիվ Անիտտան հաջորդ տարի պայմանագիր է կնքել Warner Music Group-ի հետ։

Անիտտան համաշխարհային համբավ է ձեռք բերել 2013 թվականին՝ «Show das Poderosas» սինգլի թողարկումից հետո, որը հասել է Brasil Hot 100 Airplay հիթ-շքերթի վերին հորիզոնականին[11][12][13]։ Այս երգի տեսահոլովակը դիտվել է ավելի քան 130 միլիոն անգամ YouTube-ում[14]։ Նույն թվականի հուլիսին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը ստացել է եռակի ոսկե, ինչպես նաև պլատինե հավաստագիր Բրազիլական երաժշտական պրոդյուսերների ասոցիացիայի կողմից (ABPD)[11]։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 170 000 օրինակով, որոնք թողարկվել են նաև Պորտուգալիայում։ Նրա երկրորդ «Ritmo Perfeito» (2014) ստուդիական ալբոմը, թողարկվելուց մեկ ամիս անց, վաճառվել է 45 000 օրինակով[15]։ Նույն օրը նա թողարկել է իր առաջին «Meu Lugar» համերգային ալբոմը[15][16]։ 2014 թվականի նոյեմբերին նա ելույթ է ունեցել Լատինական Գրեմմի մրցանակի հանձնման արարողությանը՝ դառնալով ամենաերիտասարդ բրազիլացի երգչուհին, որը երբևէ ելույթ է ունեցել այդ միջոցառմանը[17]։ 2015 թվականին նա թողարկել է իր երրորդ «Bang» ստուդիական ալբոմը, որը դարձել է պլատինե, ինչպես նաև «Deixa Ele Sofrer», «Bang», «Essa Mina é Louca» և «Cravo e Canela» սինգլները։

Անիտտան եղել է 2013 թվականին iTunes Brazil-ի առաջին հորիզոնականում ամենաշատը մնացած երգչուհին, որն ընտրվել է Տարվա արտիստ[11]։ Նա նաև Associação Paulista de Críticos de Arte-ի (APCA) կողմից ճանաչվել է 2013 թվականին երաժշտության տարվա հայտնություն։ Անիտտան «Լավագույն բրազիլացի արտիստ» անվանակարգում MTV Europe Music Awards մրցանակի հնգակի հաղթող է, դարձել է առաջին բրազիլացի արտիստը, որը հաղթել է նույն մրցանակի «Լավագույն լատինաամերիկյան արտիստ» անվանակարգում[18]։

2017 թվականին Անիտտան Billboard հանդեսի կողմից ներառվել է սոցիալական ցանցերում աշխարհի 15 ամենաազդեցիկ արտիստների ցուցակում՝ առաջ անցնելով Լեդի Գագայից, Շակիրայից և Ռիհաննայից[19][20]։

Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա դե Մասեդո Մաչադոն ծնվել է 1993 թվականի մարտի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում[13][14]։ Նա Միրիամ Մասեդոյի և Մաուրո Մաչադոյի կրտսեր դուստրն է[21], նրա եղբայրը՝ Ռենան Մաչադոն, իր գեղարվեստական ղեկավարն է։ Անիտտայի մայրը միայնակ է մեծացրել երեխաներին[22][23]։ Նրա հայրն աֆրիկյան ծագում ունի, իսկ մայրը՝ պորտուգալական արմատներ[24]։

Նա սկսել է երգել ութ տարեկան հասակում Ռիո դե Ժանեյրոյի Սանտա Լուզիա եկեղեցու երգչախմբում։ Երգելու ունակությունը նրան փոխանցվել է մայրական գծով տատիկից ու պապիկից[13]։ 11 տարեկանում Անիտտան որոշել է անցնել անգլերենի դասեր։ Ավելի ուշ նա հաճախել է պարի դասերի, որոնք անցկացրել է իր մոր ուսուցիչը։ 16 տարեկանում նա ավարտել է վարչարարության դասընթացը Ռիո դե Ժանեյրոյի տեխնիկական դպրոցում[14][25]։ Մեկ տարի անց որոշել է զբաղվել արտիստական կարիերայով։

«Անիտտա» բեմական կեղծանունը վերցրել է Ռեդե Գլոբոյի «Անիտտայի ներկայությունը» մինի-սերիալի հերոսուհու անունից[13]։ Նա այդ կերպարին «ապշեցուցիչ» է համարել, քանի որ այդ հերոսուհին «կարող էր սեքսուալ լինել՝ միևնույն ժամանակ գռեհիկ տեսք չունենալով, կարող էր լիներ աղջիկ և կին միևնույն ժամանակ»[13][18]։

Դեբյուտային ալբոմ և առաջին հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MC Anitta-ն 2013 թվականի հունիսին

2010 թվականին Անիտտան հրավիրվել է կարիոկա ֆանկ ոճով պրոդյուսեր Ռենատո Ազևեդոյի (հայտնի՝ որպես Բատատինա) կողմից, այն բանից հետո, երբ նա տեսել է իր երաժշտական տեսահոլովակներից մեկը։ Հաջողությամբ լսելուց հետո նա պայմանագիր է կնքել Furacão 2000 անկախ ձայնագրման լեյբլի հետ։ Նույն թվականին Ռիո դե Ժանեյրոյի ռադիոկայանների ռոտացիայում հայտնվել է նրա առաջին «Eu Vou Ficar» սինգլը, որը ներառվել է Furacão 2000-ի թողարկած «Armagedom» DVD-ում։ Պրոդյուսերի խորհրդով նա որոշել է ևս մեկ «տ» տառ ավելացնել իր բեմական կեղծանվան մեջ[14][26]։ Մեկ տարի անց նրա «Fica Só Olhando» երգը հայտնվել է «Armagedon II» DVD-ում[27]։

2012 թվականի մայիսի 16-ին Անիտտան առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ SBT հեռուստաալիքի «Cante se Puder» ծրագրում, որտեղ կատարել է Կլաուդիա Լեյթտեի «Exttravasa» երգը գարեջրի բաժակի ներսում։ Կամիլա Ֆիալյոն 2012 թվականի հունիսին՝ Անիտտայի ելույթը դիտելուց հետո, նրան առաջարկել է դառնալ նրա մենեջերը՝ վճարելով 256 000 ռեալի չափով տուգանք, որն անհրաժեշտ էր երգչուհու պայմանագիրը Furacão 2000-ի հետ խզելու համար։ Ավելի ուշ Անիտտան պայմանագիր է կնքել Կամիլա Ֆիալյոյի K2L ընկերության հետ[28]։

2013 թվականի սկզբին նա ստեղծել է «քվադրադինյո» պարարվեստը, որը շատ հաջող է եղել ֆանկ խմբերի շրջանում։ Նույն թվականի հունվարին, Ռիո դե Ժանեյրոյում «Meiga e Abusada» երգի հաջողության շնորհիվ, Անիտտան ձայնագրելու պայմանագիր է կնքել Warner Music Group-ի հետ[14][26]։ «Meiga e Abusada»-ն բրազիլական ռադիոկայաններում ամենապահանջված երգերից մեկն է դարձել 2013 թվականի սկզբին։ Երգի տեսահոլովակը նկարահանվել է Լաս Վեգասում՝ ամերիկացի ռեժիսոր Բլեյք Ֆարբերի կողմից, որը նախկինում աշխատել է Բեյոնսեի հետ[26]։ Երգչուհու «Anitta» դեբյուտային ալբոմը թողարկվել է 2013 թվականի հունիսին[29]։

«Show das Poderosas» երգի տեսահոլովակը ԶԼՄ-ների զգալի ուշադրությունն է ստացել 2013 թվականի մայիսին՝ դառնալով YouTube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը Բրազիլիայում՝ գերազանցելով 130 միլիոն դիտում նշագիծը։ Երգչուհու նկատմամբ հետաքրքրության աճին նպաստել է նաև այն, որ երգը շաբաթներով մնացել է iTunes Brazil-ում ամենաշատ վաճառվող թոփում, որը նաև 2013 թվականին դարձել է երկրում ռադիոյով ժողովրդականություն վայելող երրորդ երգը։ Երգը հայտնվել է նաև Իսպանիայի, Պորտուգալիայի և Արգենտինայի երաժշտական հիթ-շքերթների առաջին տասնյակում[23]։ Այդ ժամանակ երգչուհու հոնորարը մեկ ելույթի համար գնահատվել է 150 000 ռեալ՝ հանդիսանալով ամենաբարձրերից մեկը Բրազիլիայում[29]։

«Meu Lugar» և «Ritmo Perfeito»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտտայի համերգը 2015 թվականի փետրվարին

Նրա առաջին համերգային ալբոմի ձայնագրման տոմսերի վաճառքը սկսվել է 2013 թվականի նոյեմբերին[30]։ Ելույթը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 15-ին Ռիո դե Ժանեյրոյում HSBC արենայում, որը հավաքել էր շուրջ 10 000 հանդիսատես[31]։ Ալբոմը սկզբնապես կոչվել է «Fantástico Mundo de Anitta»[32], սակայն iTunes-ում «Quem Sabe» երգի թողարկմամբ վերանվանվել է «Meu Lugar»[33]։ Blá Blá Blá Blá ալբոմի երգը, որպես առանձին սինգլ, թողարկվել է 2014 թվականի մարտի 23-ին[34]։ Meu Lugar-ը հաջող է դարձել՝ հասնելով երկրորդ հորիզոնականին Բրազիլական Hot 100 Airplay հիթ-շքերթում[35]։ Ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունիսի 4-ին՝ նրա երկրորդ ստուդիական «Ritmo Perfeito» ալբոմի թողարկումից ընդամենը մեկ օր անց։

Ալբոմի երկրորդ սինգլը դարձել է Projota-ի ռեփերի հետ համատեղ «Cobertor» երգը, որը բրազիլական հիթ-շքերթներում հասել է 43-րդ հորիզոնական[36]։ Հաջորդ «Na Batida» սինգլի թողարկումը կայացել է 2014 թվականի հուլիսին։ Տեսահոլովակը YouTube-ում հավաքել է մեկ միլիոն դիտում՝ թողարկումից ընդամենն առաջին 24 ժամվա ընթացքում[37]։ Սինգլը հաջողություն է ունեցել նաև հիթ-շքերթներում, որի ամենաբարձր դիրքը դարձել է Hot 100 Airplay հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականը[38]։ Ալբոմից թողարկված մյուս սինգլներն են «Ritmo Perfeito» և «No Meu Talento» (MC Guimê-ի մասնակցությամբ)[39]։ 2014 թվականի ապրիլին նա նորամուտը նշել է կինոյում՝ «էլիտար գավաթ» կատակերգությունում կատարելով Էլենա Բոկատոյի դերը[40]։ Նույն թվականի օգոստոսին նա հիմնել է սեփական «Rodamoinho Produções Artísticas» պրոդյուսերական ընկերությունը։ Դեկտեմբերին Անիտտան նկարահանվել է «Դիդին և Հրեշտակների գաղտնիքը» հեռուստատեսային ֆիլմում[41]։

Ալբոմ «Bang» և կոլաբորացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտտան Կաետանու Վելոզուի և Ժիլբերտ Ժիլի հետ միասին ելույթ է ունենում 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։

Նրա երրորդ ստուդիական ալբոմը՝ «Bang»-ը, թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին։ «Billboard Brasil»-ն այն բնութագրել է որպես տարվա ամենասպասված ալբոմներից մեկը[42]։ Ալբոմի շապիկի դիզայնի հեղինակն է Ջովանի Բյանկոն, ով աշխատել է նաև ամերիկացի երգչուհի Մադոննայի համար[43]։ «Bang» ալբոմը դեբյուտ է ունեցել բրազիլական ալբոմային աղյուսակում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը և առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 40 000 օրինակ[44]։ 2016 թվականի մայիսի դրությամբ ալբոմը վաճառվել է 300 000 օրինակով՝ գերազանցելով Անիտտայի դեբյուտային ալբոմի վաճառքը, որը վաճառվել է 170 000 օրինակով[45]։ Այն նաև հավաստագրվել է պլատինե «Բրազիլական սկավառակակիր արտադրողների ասոցիացիայի» կողմից (ABPD)[46]: Այս ալբոմից թողարկված առաջին սինգլը դարձել է «Deixa Ele Sofrer» երգը։ Նրա թողարկումը կայացել է 2015 թվականի հուլիսի 16-ին, և այն հասել է iTunes Brazil-ի հիթ-շքերթին[47]։ «Deixa Ele Sofrer»-ը նույնպես Անիտտային դարձրել է առաջին բրազիլացի արտիստը, որը զբաղեցրեց Spotify Brazil-ի գագաթնակետը[48]։

Նրա հաջորդ «Bang» սինգլը նույնպես հաջող էր, մի քանի օրվա ընթացքում առաջին տեղում մնալով iTunes-ում և Spotify-ում, իսկ նրա տեսահոլովակը դարձել է միջազգային վիրուսային տեսանյութ և YouTube-ում հավաքել է ավելի քան 320 միլիոն դիտում[11][49]։ «Bang» ալբոմից թողարկված այլ սինգլներ, դարձել են` «Essa Mina É Louca»-ն և «Cravo e Canela»-ն[14]։ 2015 թվականի հոկտեմբերին Անիտտան հաղթել է MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության լատինաամերիկյան լավագույն արտիստ անվանակարգում՝ դառնալով այդ մրցանակին արժանացած առաջին բրազիլացի կատարողը[18]։ Նույն թվականի նոյեմբերին թողարկվեց «Blecaute» երգը՝ Անիտտայի, Jota Quest-ի և Նայլ Ռոջերսի համագործակցությամբ[50][51]։

2016 թվականին Անիտտան երրորդ անգամ է հանդես եկել որպես հեռուստահաղորդավար Multishow հեռուստաալիքի «Música Boa Ao Vivo» հաղորդման երրորդ եթերաշրջանում[52]։ Երգչուհին հայտնվել է նաև Ջեյ Բալվինի «Ginza» երգի ռեմիքսում[11]։ 2016 թվականի օգոստոսին Անիտտան թողարկել է«Sim ou Não» անվանումով սինգլը՝ կոլումբիացի կատարող Մալումայի մասնակցությամբ, և նաև ելույթ է ունեցել 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը՝ երգիչներ Կետանու Վելոսի և Գիլբերտ Գիլսի հետ պատվիրակությունների շքերթից հետո[53]։ Հաջորդ ամիս նա պայմանագիր է կնքել տաղանդավոր գործակալության`William Morris Endeavor-ի հետ[54]։ 2016 թվականի նոյեմբերին Անիտտան MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է Lավագույն բրազիլացի արտիստ անվանակարգում[55]։

«Checkmate» նախագիծ և միջազգային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Անիտտան հայտնվել է Simone & Simaria կանացի դուետի «Loka» և «Você Partiu Meu Coração» Nego do Borel սինգլներում[56][57]։ 2017 թվականի մայիսին նա մասնակցել է ավստրալիացի ռեպ-կատարող Իգի Ազալիայի «Switch» երգի ձայնագրմանը, որը դարձել է Անիտտայի անգլերեն լեզվով առաջին սինգլը[58]։ Միևնույն ամսում նա թողարկել է «Paradinha» պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով սինգլը[59]։ Միևնույն թվականի հունիսին «Major Lazer» ամերիկյան խումբը թողարկել է «Sua Cara» երգը՝ համագործակցելով նրա և դրեգ-քվին Պաբլո Վիթատի հետ։ Երգը «Know No Better» խմբի չորրորդ մինի-ալբոմի մասն է։ Մի քանի ժամերի ընթացքում ձայնագրությունը հավաքել է 5 միլիոն դիտում YouTube-ում[60]։ Իր թողարկումից հետո երգը դարձել է համաշխարհային հիթ՝ հայտնվելով Global Spotify-ի ամենահայտնի հարյուրյակում[61], և գրեթե 5 շաբաթ մանցել է Billboard Dance/Electronic Songs հիթ-շքերթում[62]։ Տեսահոլովակը նույնպես հաջողված է եղել՝ տեղադրվելուց մեկ օր հետո դիտվելով ավելի քան 17 միլիոն անգամ[63]։

Սեպտեմբերի 3-ին Անիտտան թողարկել է իր առաջին անգլերեն «Will I See You» սինգլը՝ համագործակցելով հեղինակ և պրոդյուսեր Պու Բեարի հետ[64]։ Դա երգչուհու «CheckMate» նախագծի առաջին երգն էր, որի շրջանակներում նա ամիսը մեկ անգամ նոր երգ է թողարկել։ Հոկտեմբերի 13-ին շվեդ դիջեյ Ալեսսոյի հետ համագործակցելով Անիտտան թողարկել է «CheckMate»-ի երկրորդ երգը՝ «Is That For Me»[65]։ Այս նախագծի շրջանակներում հաջորդն է դարձել «Downtown» երգը՝ Ջեյ Բալվինի համագործակցությամբ, որը թողարկվել է նոյեմբերի 19-ին։ Ստեղծագործությունն ունեցել է միջազգային հաջողություն՝ ներառվելով «Top 50 Global» աշխարհում ամենաշատ կատարվող 50-երգերի ցուցակում, ինչն Անիտտային դարձրել է առաջին բրազիլուհին, ով հայտնվել է այս ցուցանիշում[66]։ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Անիտտան MC Zaac, Maejor, Tropkillaz և DJ Yuri Martins համագործակցությամբ թողարկել է «Vai Malandra» նոր սինգլը։ Դա եղել է «CheckMate» նախագծի չորրորդ և վերջին երգը[67]։

2018 թվականի հունվարին Ջեմ Բալվինի համագործակցությամբ թողարկվել է «Machika» սինգլը[68]։ Երկու ամիս անց թողարկվել է Անիտտայի իսպաներեն լեզվով ևս մեկ սինգլ՝ «Indecente»[69]։ Ապրիլին նա առաջնաելույթ է ունեցել իր նոր «Anitta Entrou no Grupo» հեռուստաշոուում։ Հունիսին երգչուհին ելույթ է ունեցել Լիսաբոնի «Rock in Rio» փառատոնի ժամանակ, 80 000 հանդիսատեսի առաջ և նշվել է բրիտանական «New Musical Express» ամսագրի կողմից[68]։ Անիտտան նաև համերգներ է տվել Փարիզում և Լոնդոնում` «Made in Brazil» շրջագայության շրջանակներում[70][71]։ Նույն ամսում նա թողարկել է «Medicina» անվամբ սինգլը[72]։ Սեպտեմբերին նա ներկայացվել է «Seakret» պրոդյուսերական դուետի «Perdendo A Mão» սինգլը Ժոժո Մարոնտինի մասնակցությամբ[73]։ Ավելի ուշ նույն ամսում դեբյուտ է ունեցել որպես «La Voz… México» շոուի ժյուրիի անդամ[74]։ Հաջորդ ամիս Անիտտան հայտնվել է կոլումբիացի երգչուհի Գիրիս Ռենդոնի «Jacuzzi» սինգլում[75]։ Նոյեմբերին երգչուհին թողարկել է «Solo» բազմալեզու մինի-ալբոմը և դարձել է «Vai Anitta» վավերագրական մինի-սերիալի հերոսուհին, որը հեռարձակվում է Netflix-ի կողմից[76][77]։ 2019 թվականի հունվարին, համագործակցելով բրազիլացի երգիչ Կեվինոյի հետ, թողարկել է «Terremoto» սինգլը, որի տեսանյութը հիմնված է Շոն Փոլի «I’m Still in Love with You» ստեղծագործության վրա[78]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտտան հանդիպել է Mr. Thug-ի հետ, որը 2011-2012 թվականներին եղել է բրազիլական «Bonde da Stronda» հիփ-հոփ խմբի մասնակիցներից մեկը[79][80][81]։ Երգչուհին նաև հարաբերություններ է ունեցել դերասան և մոդել Պաբլո Մորաիսի հետ[82]։ 2017 թվականի նոյեմբերի 17-ին Անիտտան ամուսնացել է գործարար Տիագո Մագալյայնսի հետ, որի հետ նա հարաբերություններ է ունեցել նույն տարվա մայիսից։ Զույգը պաշտոնապես ձևկերպել է միությունը՝ եկամտի և ունեցվածքի ամբողջական բաժանմամբ[83][84][85][86][87]։ Նրանք իրենց բաժանման մասին հայտարարել են 2018 թվականի սեպտեմբերին[88]։ Նույն ամսին Անիտտան Թվիթթերի իր էջում ակնարկել է, որ նա երկսեռական է՝ հայտարարելով, որ «ԼԳԲՏ համայնքի մի մասն է»[89]։ 2019 թվականի հունվարին՝ 2014 թվականի «Cowspiracy» վավերագրական ֆիլմը դիտելուց հետո, նա դարձել է վեգան[90]։

2017 թվականին «Trip» ամսագրին տված հարցազրույցում Անիտտան հայտարարել է, որ զբաղվում է հոգեթերապիայով և որ եթե նա չշարունակեր արտիստի իր կարիերան, նա «երջանիկ հոգեբան կլիներ»[91]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին նա նվիրատվություններ է արել այն մանկատանը, որն ընդունել է Վիլա Վելիա քաղաքում ամպրոպային փոթորկից տուժած անօթևաններին, ինչպես նաև ելույթ է ունեցել Կուրիտիբայի Դաունի համախտանիշով մարդկանց համար նախատեսված պետական դպրոցում[92][93]։

2016 թվականին Անիտտան նվիրատվություններ է կատարել հայրենի Ռիո դե Ժանեյրոյում տեղակայված Սիդադե դե Դեուշ քաղաքի բնակիչների օգտին[94]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anitta (ալբոմ)' (2013)
  • Ritmo Perfeito (2014)
  • Bang (2015)
  • Kisses (2019)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Show das Poderosas Tour (2013-14)
  • Meu Lugar Tour (2014-16)
  • Bang Tour (2016-)
  • Downtown Tour (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://portalpopline.com.br/anitta-da-sermao-e-afirma-vou-fazer-o-funk-carioca-ser-respeitado-em-nosso-pais/
  4. https://www.bonde.com.br/entretenimento/celebridades/anitta-e-a-cantora-mais-rica-do-mundo-do-genero-reggaeton-diz-jornal
  5. https://radiomixuberlandia.com.br/novidades/anitta-alcanca-novo-pico-na-parada-latin-pop-songs-da-billboard/
  6. https://elpais.com/cultura/2023-04-05/anitta-rompe-con-warner-tras-una-tortuosa-relacion-y-con-el-apoyo-de-sus-fans.html
  7. Aswad S. H. J. Anitta Signs With Republic Records (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2023. — ISSN 0042-2738
  8. 8,0 8,1 https://www.universalmusic.com/global-superstar-anitta-signs-to-republic-records-in-partnership-with-universal-music-latin-entertainment/
  9. https://variety.com/2023/music/news/anitta-signs-republic-records-1235590261/
  10. «Perfil: Anitta» (պորտուգալերեն). Dicionário Cravo Albin da Música Popular Brasileira. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Marti, Diana (2016 թ․ օգոստոսի 6). «5 Things To Know About Anitta, Olympic Opening Ceremony Performer». E!. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  12. «What to Expect at the Rio 2016 Opening Ceremony». Paste Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Vencedores do Prêmio Jovem Brasileiro 2016 e 2015». BreakTudo. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Torres, Leonardo (2014 թ․ մայիսի 6). «Anitta lançará álbum de inéditas em duas versões: de estúdio e ao vivo». Portal POPLine. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  15. 15,0 15,1 «ANITTA FESTEJA DISCO DE OURO POR RITMO PERFEITO». EGO. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  16. «Anitta alcança topo do iTunes com seu primeiro álbum de vídeo "Meu Lugar"». Portal Pop Line. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  17. «2016 Rio Olympics daily viewer's guide - The Opening Ceremony (Aug. 5)». Yahoo News. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  18. 18,0 18,1 18,2 «EMA 2015: Anitta se consagra e ganha prêmio "Worldwide Act: Latin America"». Portal Pop Line. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  19. Pernambuco, Diario de Anitta supera Rihanna e Shakira em lista de artistas mais influentes da Billboard (und) // Diario de Pernambuco. — 2017.
  20. «Billboard elege Anitta como 15ª artista mais influente do mundo». exame.abril.com.br. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  21. «Com casa cheia, Anitta lança o DVD 'Meu lugar' em show no Rio» (պորտուգալերեն). Globo. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  22. «Mães lindas de Anitta e Arthur Aguiar roubam a cena; veja quem está no 'Tamanho Família' de 24/7» (պորտուգալերեն). Globo. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  23. 23,0 23,1 «Anitta comemora os 10 milhões de visualizações de 'Show das poderosas': 'Amo muito'» (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  24. «'No Brasil, ninguém é branco': A resposta de Anitta para as críticas ao seu novo visual» (պորտուգալերեն). HuffPost Brasil. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  25. «Anitta: O primeiro beijo, a emoção com o telefonema de Ivete e outras histórias contadas no bairro onde ela cresceu». Globo.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Anitta, a preparada da vez» (պորտուգալերեն). Globo.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  27. «Armagedon II (Ao Vivo)». iMúsica. 2017 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  28. Essinger, Silvio (2013 թ․ հուլիսի 21). «Anitta, a preparada da vez». O Globo. Globo.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  29. 29,0 29,1 «'Mulheres estão tomando lugar dos homens no funk', diz MC Anitta» (պորտուգալերեն). 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  30. «Ingressos para gravação do DVD de Anitta custam de R$ 40 a R$ 160» [Tickets for Anitta’s DVD recording cost from R$ 40 to R$ 160] (պորտուգալերեն). G1. 2013 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  31. Costa, Mariana (2014 թ․ փետրվարի 16). «Em novo DVD, Anitta reduz presença do funk e faz novos arranjos para hits» (պորտուգալերեն). Universo Online. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  32. Costa, Mariana (2014 թ․ փետրվարի 5). «DVD ao vivo de Anitta terá referências a Tim Burton e Cirque du Soleil» (պորտուգալերեն). Universo Online. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  33. «Meu Lugar (Deluxe Version) de Anitta no Apple Music». iTunes Store. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  34. «Anitta - Blá Blá Blá». iTunes Store. 2016 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  35. «Too 100 Billboard Brasil - Semanal». Billboard Brasil. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  36. «Top semanal Billboard». Billboard Brasil. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  37. «Clipe de Anitta atinge 1 milhão de views». Portal de Notícias. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  38. «Top semanal Billboard». Billboard Brasil. 2014 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  39. Torres, Leonardo (2014 թ․ դեկտեմբերի 11). «Continuação de "Ritmo Perfeito"? Anitta também vai lançar clipe para música "No Meu Talento": veja prévia» (պորտուգալերեն). Portal POPLine.
  40. «15 músicos que já tiveram papéis no cinema» (պորտուգալերեն). Todateen. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  41. «Anitta: do palco para as telinhas, Anitta aparece poderosa em filme - Anitta Notícias». gshow.globo.com. 2014 թ․ նոյեմբերի 10.
  42. «Anitta, Sandy e Wanessa estão entre os lançamentos mais esperados para 2015 pela Billboard Brasil» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  43. «Bang: Anitta divulga novas fotos promocionais do seu novo álbum» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  44. «Anitta recebe certificado de ouro com novo álbum 'Bang'» (պորտուգալերեն). Portal POPLine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  45. SOLER, Alessandro (2016 թ․ ապրիլի 29). «Anitta: a construção de uma estrela» (պորտուգալերեն). União Brasileira de Compositores. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  46. «Poderosa! Anitta quebra recorde de vendas na carreira com 'Bang'». Globo.com. 2016 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  47. Torres, Leonardo (2014 թ․ դեկտեմբերի 11). «"Deixa Ele Sofrer": novo single da Anitta data de lançamento revelada» (պորտուգալերեն). Portal POPLine.
  48. «Anitta se torna a primeira cantora brasileira a ocupar o ranking do Spotify». Pure People. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  49. Apaza, Kevin (2016 թ․ հունիսի 6). «Brazil's Anitta Releases English Version Of "BANG" And The USA Better Get Ready For It! [Listen]». Direct Lyrics. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  50. Dia, O (2016 թ․ ապրիլի 13). «Jota Quest comemora 20 anos de carreira com show na Fundição Progresso».
  51. ‘Blecaute’, nova música de Jota Quest, terá a participação de Anitta e Nile Rodgers, extra.globo.com.
  52. «Anitta estreia como apresentadora do 'Música Boa ao Vivo', no Multishow».
  53. Flores, Griselda (2016 թ․ օգոստոսի 3). «Anitta 'Never Imagined' She'd Be Performing at Rio Olympics Opening Ceremony». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  54. «Anitta Signs With William Morris Endeavor». Billboard. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  55. «Anitta vence o Europe Music Awards 2016 como melhor artista brasileira». globo.com. 2016-11.
  56. «Saiba por que o single 'Loka' beneficia tanto Anitta como Simone & Simaria». G1 (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  57. «Nego do Borel - Você Partiu Meu Coração - Anitta - Wesley Safadão». iTunes Store. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  58. «Iggy Azalea Previews New Single 'Switch' Featuring Anitta: Watch». Idolator (website). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  59. «Iggy Azalea Previews New Single 'Switch' Featuring Anitta: Watch». Idolator (website) (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  60. «Anitta e Pabllo Vittar são super empoderadas na música 'Sua Cara'». Revista Veja (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  61. «"Sua Cara": single entra no Top 100 do Spotify mundial». portalpopline.com.br (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  62. «"Sua Cara": Major Lazer, Anitta e Pabllo Vittar seguem no Top 40 de parada da Billboard». portalpopline.com.br (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  63. https://www.billboard.com/articles/news/8039129/pabllo-vittar-interview-brazil-lgbtq-issues-coca-cola-campaign
  64. «Anitta Celebrates Poo Bear's Birthday With New Single 'Will I See You'» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  65. «Anitta divulga clipe de 'Is that for me', música em parceria com Alesso» (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  66. «Anitta é a primeira brasileira a chegar ao top 50 global do Spotify, com a música 'Downtown'» (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  67. Dia, O (2017 թ․ դեկտեմբերի 15). «"Vai Malandra' é a minha grande tacada", conta Anitta».
  68. 68,0 68,1 https://www.billboard.com/articles/columns/latin/8095054/j-balvin-anitta-jeon-machika-premiere
  69. https://www.billboard.com/articles/columns/latin/8261888/anitta-indecente-audio-premiere
  70. http://br.rfi.fr/franca/20180627-anitta-maior-artista-pop-brasileira-cantora-trianon-tremer-paris
  71. https://www.nme.com/music-interviews/meet-anitta-brazilian-pop-megastar-music-world-underestimates-powerful-women-like-2349938
  72. https://www.vulture.com/2018/07/best-new-songs-of-the-week-the-1975-anitta-ausdap-tyler.html
  73. https://www.otvfoco.com.br/nova-musica-de-anitta-perdendo-a-mao-e-uma-indireta-para-o-ex-thiago-magalhaes/
  74. https://laverdadnoticias.com/espectaculos/Ellos-son-los-nuevos-coaches-de-La-Voz-Mexico-20180520-0052.html
  75. https://www.billboard.com/articles/columns/latin/8481658/greeicy-anitta-jacuzzi-video
  76. https://www.billboard.com/articles/columns/latin/8484156/anitta-ep-solo-videos
  77. Spangler, Todd (2018 թ․ հուլիսի 12). «Netflix Orders Docu-Series on Anitta, Brazilian Music and Social Star, From Shots Studios (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  78. https://www.billboard.com/articles/columns/latin/8494691/anitta-thank-u-next-cover-spotify-singles
  79. Thiago Trindade. «MC Anitta posa com o namorado e revela: 'a gente é bem foguento'». Globo.com. Extra. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  80. «Musa do funk: Conheça as curvas da sensual Anitta». R7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  81. «Veja o charme de Diego Thug, do Bonde da Stronda». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  82. «Termina relacionamento de Anitta e Pablo Morais». Ego.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  83. Anitta se casa com empresário Thiago Magalhães (und) // F5.
  84. Anitta diz que está muito feliz com casamento com Thiago Magalhães(պորտ.) // F5.
  85. Anitta se casou com Thiago Magalhães em separação total de bens. Entenda!(պորտ.).
  86. «Veja primeira foto de Anitta com novo namorado». Correio (jornal). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  87. «Anitta casou com o empresário Thiago Magalhães, afirma colunista». Correio Braziliense. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  88. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  89. «Anitta assume sua bissexualidade: "faço parte da comunidade LGBTQ+"». Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  90. Corrêa, Mayra (2019 թ․ հունվարի 9). «Anitta afirma que virou vegana há 10 dias». Mercy for Animals. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  91. Cortêz, Natacha (2017 թ․ մայիսի 17). «Onipresença de Anitta». UOL HOST. Trip. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  92. Perim, Mariana (2014 թ․ հունվարի 7). «Cantora Anitta visita abrigo e faz doações a vítimas da chuva no ES» (պորտուգալերեն). G1. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  93. «Anitta visita escola para crianças especiais» (պորտուգալերեն). EGO. 2014 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  94. Suarte, Camila (2016 թ․ դեկտեմբերի 11). «Anitta aparece de surpresa em comunidade no Rio e distribui cestas básicas para a população» (պորտուգալերեն). Extra.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտտա (երգչուհի)» հոդվածին։