Անիտա Սարկիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անիտա Սարկիսյան անգլ.՝ Anita Sarkeesian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Յորքի համալսարան |
Մասնագիտություն | ԶԼՄ-ների քննադատ, բլոգեր, communicator, սոցիոլոգ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստառեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | anitasarkeesian.com |
![]() |
Անիտա Սարկիսյան (անգլ.՝ Anita Sarkeesian, օգոստոսի 15, 1983[1], Տորոնտո, Կանադա), կանադա-ամերիկյան ծայրահեղական ֆեմինիստ, մեդիա քննադատ, բլոգեր և հռետոր։ «Ֆեմինիստ հաճախականություն» կայքի հիմնադիրն է, որում ներկայացվում են զանգվածային մշակույթում կանանց կերպարի վերաբերյալ տեսանյութեր և վերլուծական մեկնաբանություններ։ Առանձնակի ուշադրության է արժանացել իր «Սարկազմ կանանց նկատմամբ վիդեոխաղերում» վիդեո շարքի համար, որում դիտարկվում է վիդեոխաղերում կանանց կերպարի ենթադրյալ բացասական ներկայացումը։
2012 թվականին Սարկիսյանը առցանց հետապնդման արշավի թիրախ էր դարձել՝ իր «Սարկազմ կանանց նկատմամբ վիդեոխաղերում» տեսաշարքի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նախաձեռնության պատճառով։ Արդյունքում նրա աջակիցները հավաքեցին $160 000 ակնկալվող $6 000-ի փոխարեն։ Պատճառն այն էր, որ Անիտան, իր իսկ խոսքերով, կյանքում չխաղալով ոչ մի խաղ, փորձում էր, օգտագործելով միայն հռետորաբանություն, փոփոխության ենթարկել խաղային ինդուստրիան։ Փաստացի, մի անձ, ով չուներ խաղային որևէ փորձ, ցանկանում էր թելադրել տասնամյակներ ունեցող խաղային հեղինակներին, թե ինչպես է պետք սարքել խաղեր։
Իրավիճակը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներում, Սարկիսյանին դնելով վիդեոխաղերի մշակույթում ենթադրյալ կնատյացության վերաբերյալ քննարկումների կենտրոնում։ Սակայն կնատյացության որչէ ապացուցված դեպք խաղերում չի հաստատվել առ այսօր։
Նա շարունակում է հրապարակավ մեկնաբանել և վերլուծել տեսախաղերում գենդերային ներկայացվածության՝ սեռի և ոտնձգությունների թեման տեսանյութերի արդյունաբերության և մշակույթի մեջ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Սարկիսյանը ծնվել է Տորոնտոյի մոտակայքում Իրաքից ներգաղթած հայ ծնողներից։ Այնուհետ նա տեղափոխվում է Կալիֆորնիա։ Ավարտել է Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանը (UCLA)՝ մեդիա վերլուծությունների բակալավրի աստիճանով, այնուհետ Յորքի համալսարանում ձեռք է բերել մագիստրոսի աստիճան՝ հասարակական և քաղաքագիտական բնագավառներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Anita_Sarkeesian
- ↑ Ambassador Award Archive
- ↑ Dickel S. Sexismus in Videospielen: Frau in Not — Süddeutsche Zeitung, 2014.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Սարկիսյան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տորոնտո քաղաքում ծնվածներ
- Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ հասարակական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի քննադատներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Կանադահայ հասարակական գործիչներ
- Ամերիկահայ բլոգերներ
- Կանադահայ բլոգերներ