Անիտա Ռաչվելիշվիլի
| Անիտա Ռաչվելիշվիլի | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 28, 1984[1] (41 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի և երգչուհի |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Sony Classical |
| Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Սկալա թատերական ակադեմիա |
| Կայք | anitarachvelishvili.com |
Անիտա Ռաչվելիշվիլի (վրաց.՝ ანიტა რაჭველიშვილი, հունիսի 28, 1984[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Ռաչվելիշվիլին ծնվել է 1984 թվականին, Թբիլիսիում։ Նախ սովորել է դաշնամուր նվագել, ապա ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիա, սովորել երգեցողության բաժնում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել ուսանողական տարիներին՝ հանդես գալով Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում, որտեղ Ռիգոլետտո օպերայում կատարել է Մադալենայի դերը։ Հետագայում ուսումը շարունակել է Լա Սկալա թատրոնի ակադեմիայում և թատրոնի երաժշտական ղեկավար Դանիել Բարենբոյմը նրան ընտրել է թատրոնում հանդես գալու Կարմենի նոր արտադրությունում գլխավոր դերերգով[2]։ 2009 թվականին Կարմենի նոր արտադրությունը տենոր Յոնաս Կաուֆմանի հետ հեռարձակվել է ամբողջ աշխարհում և Անիտա Ռաչվելիշվիլիին միջազգային ճանաչում բերել[3]։ Կարմենի դերերգով հանդես է եկել[4] առաջատար օպերային թատրոններում՝ Լոնդոնի թագավորական օպերային թատրոնում, Կանադական օպերային ընկերությունում, Մետրոպոլիտեն օպերայում։ Առաջատար օպերային թատրոնների դերերգերից են Օրփեոս՝ Օրփեոս և Էվրիդիկե, Դալիլա՝ Սամսոն և Դալիլա, Դուլսինե՝ Դոն Կիխոտ, Կոնժակովնա՝ Իշխան Իգոր[2]։ 2016 թվականին Փարիզի օպերային թատրոնում Աիդա օպերայում կատարել է Ամներիսի դերերգը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 «Anita Rachvelishvili». Anita Rachvelishvili, official website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Zaconni, Daniela (2009 թ․ նոյեմբերի 27). «Carmen: 'Una che s'innamora'». Corriere della Sera. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Vincent, Michael (2016 թ․ ապրիլի 13). «Love spits fire in COC's Carmen». The Star. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Guillemin, Vincent. «Deux reines pour Verdi». Les concerts d'Altamusica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||