Անիտա Նյուքոմ Մաքգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Նյուքոմ Մաքգի
անգլ.՝ Anita Rosalie Newcomb McGee
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1864(1864-11-04)[1][2]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան
Մասնագիտությունռազմական բժիշկ և բժիշկ
ԱմուսինWilliam John McGee?
Ծնողներհայր՝ Սայմոն Նյուքոմ, մայր՝ Mary Caroline Newcomb?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Թանկարժեք թագի շքանշան
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
Ստորագրություն
Изображение автографа
 Anita Newcomb McGee Վիքիպահեստում

Անիտա Ռոզալի Նյուքոմ Մաքգի (անգլ.՝ Anita Rosalie Newcomb McGee, նոյեմբերի 4, 1864(1864-11-04)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, բուժքույրերի կորպուսի հիմնադիր, 1898 թվականի օգոստոսի 29-ից մինչև 1900 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ԱՄՆ բանակի գլխավոր վիրաբույժի օգնական։ Աշխարհում միակ կինն է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը և կրել սպայական համազգեստ՝ առաջին լեյտենանտի պաշտոնին և կոչմանը համապատասխան։

Ծնվել է Վաշինգտոնում՝ հայտնի աստղագետ Սայմոն Նյուքոմի ընտանիքում։ Ստանալով տնային կրթություն՝ 1884 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, ապա՝ Ժնևի համալսարանը։ Վարել է գիտական աշխատանք, զբաղվել է ծագումնաբանության, մարդաբանության և պատմության հարցերով, մասնավորապես, ուսումնասիրել շեյքերների համայնքները։ 1888 թվականին ամուսնացել է և ունեցել երեք երեխա։ Ամուսնու առաջարկությամբ շարունակել է կրթություն ստանալ՝ 1892 թվականին ավարտելով Կոլումբիայի համալսարանը։ Զբաղվել է գինեկոլոգիայի ոլորտում մասնավոր բժշկական աշխատանքով, եղել է մի շարք գիտական կազմակերպությունների անդամ, այդ թվում՝ «Ամերիկյան հեղափոխության դուստրերի» (ԱՀԴ) ընկերության։ Ռազմական բուժքույրերի բացակայության պայմաններում իսպանա-ամերիկյան պատերազմի սկսվելուց հետո նա հանդես է եկել «ԱՀԴ» հոսպիտալային կորպուսի ստեղծման գաղափարով՝ դառնալով նրա տնօրենը։ 1898 թվականին նշանակվել է Միացյալ Նահանգների բանակի գլխավոր վիրաբույժի օգնական, պարգևատրվել է առաջին լեյտենանտի կոչումով և ստացել սպայական ուսադիրներ ու համազգեստ կրելու իրավունք՝ Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում դառնալով առաջին կինն այդ պաշտոնում։ Անձամբ մասնակցել է բուժքույրերի ընտրությանը և պատրաստմանը, համապատասխան ծրագրերի մշակմանը, քանի դեռ այդ գործառույթները չեն փոխանցվել ռազմական նախարարության տնօրինությանը։ Դրանից հետո ջանքեր է գործադրել առկա աշխատանքները պահպանելու համար, ինչը վերածվել է 1901 թվականին ԱՄՆ նախագահի հրամանագրով բուժքույրերի բանակային կորպուսի հիմնադրմանը։ Ավելի ուշ զբաղվել է զինվորական բուժքույրերի սոցիալական պաշտպանության հարցերով։ Ռուս-ճապոնական պատերազմի սկսվելուց հետո սեփական նախաձեռնությամբ 9 բուժքույրերից բաղկացած թիմ է հավաքել և մեկնել Ճապոնիա, այնուհետև՝ Մանջուրիա և Կորեա, որտեղ օգնություն է ցուցաբերել հակամարտության երկու կողմերի վիրավորներին։ Ճապոնացիներին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Թանկարժեք թագի» շքանշանով, Ճապոնական «Կարմիր Խաչ»-ի մեդալով և «Պատվո» ռազմական մեդալներով, ինչպես նաև ստացել է «բուժքույրերի պետ» կոչումը, որը հավասարազոր է ճապոնական բանակի սպայի կոչմանը։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ վերսկսել է գիտական աշխատանքները։ Հոր և ամուսնու մահից հետո կենտրոնացել է որդու կրթության վրա, որը 1930 թվականին դժբախտ պատահարի հետևանքով մահացել է։ Այդպես էլ ուշքի չգալով կորստից՝ բժիշկը մահացել է Վաշինգտոնում 75 տարեկան հասակում և զինվորական պատիվներով թաղվել Արլինգտոնի ազգային գերեզմանատանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ, կրթություն, գիտական աշխատանքի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Ռոզալի Նյուքոմը ծնվել է 1864 թվականի նոյեմբերի 4-ին Վաշինգտոնում[4][5][6]։ Ունեցել է անգլիական, շոտլանդական, իռլանդական, ֆրանսիական և գերմանական խառը ծագում[7]։ Հայրը՝ հայտնի աստղագետ և մաթեմատիկոս Սայմոն Նյուքոմը (ծնված 1835 թվականին), Նոր Շոտլանդիայի դպրոցներից մեկի ուսուցչի որդին էր[8][9][6]։ Մայրը՝ Մերի Քերոլայնը (ծնված 1840 թվականին, օրիորդական ազգանունը՝ Հասլեր), մեծացել է մտավորական միջավայրում՝ լինելով ԱՄՆ ազգային տեղագրագիտական ծառայության հիմնադիրը և առաջին սուպերինտենդանտ Ֆերդինանդ Ռուդոլֆ Հասսլերի թոռնուհին[8][9][6]։ Նրանք ամուսնացել են 1863 թվականի օգոստոսի 4-ին Վաշինգտոնում, իսկ հաջորդ տարի Սայմոնը ստացել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն[8][10][11]։ Զույգն ունեցել է երեք դուստր[6]՝ Անիտան (ծնված 1864 թվականին, ավագ դուստր), Էմիլի Քեյթը (ծնված 1869 թվականին, միջնեկ դուստր) և Աննա Ժոզեֆան (ծնված 1871 թվականին, կրտսեր դուստր)[12][11][13]։ Միակ որդին՝ Ուիլյամ Բարթլեթ Նյուքոմը, մահացել է 1867 թվականին՝ ծնվելուց անմիջապես հետո[14][15]։

Անիտան մեծացել է մտավորական շրջապատում, ոգեշնչվել է տարբեր ակադեմիական առարկաներով զբաղվելով[16]։ Սովորել է ծնողների և հարազատների ղեկավարությամբ, ինչպես նաև կրթություն է ստացել Վաշինգտոնի մասնավոր դպրոցներում[6][16][17]։ 1882 թվականին Անիտան քույրերի և մոր հետ մեկնել է Եվրոպա և հաջորդ երեք տարին անցկացրել ճանապարհորդություններում[6][17]։ Զբաղվելով ֆիզիկական աշխարհագրությամբ՝ 1884 թվականին նա ավարտել է Քեմբրիջի (Անգլիա) Նյուեմ քոլեջը, իսկ հետո՝ Ժնևի համալսարանը (Շվեյցարիա), որտեղ սովորել է գերմանական գրականություն, Եվրոպայի պատմություն, գերմաներեն և ֆրանսերեն[6][17]։ Ունենալով խորը հետաքրքրություն գիտական առարկաների և ձգտում ինտելեկտուալ մարտահրավերի հանդեպ, որոնք հետզհետե աճել են Եվրոպայից վերադառնալուց հետո, հիմնականում կենտրոնացել է ծագումնաբանության, մարդաբանության և պատմության վրա, շատ է գրել այդ թեմաներով, հրատարակվել է «Appletons' Cyclopædia of American Biography»-ում[6][18]։ Որոշ ժամանակ նա խնամքով զբաղվել է ամերիկյան հեղափոխության մասնակից և մայրական գծով իր հեռավոր նախնի Ջոն Բուլի ժառանգների և ծագումնաբանությանք ուսումնասիրությամբ[19][6]։

Անիտային այդ ժամանակ շրջապատող «կին մտավորականների» խումբը 1885 թվականին կազմավորել է «Ամերիկայի կանանց մարդաբանական հասարակություն» կազմակերպությունը[6]։ 1889 թվականին նա դարձել է այդ ընկերության անդամ, իսկ հետո՝ նրա քարտուղարը[20][6]։ Նույն թվականին «Նյուքոմ» ընկերության համագումարում զեկույց է ներկայացրել, որում նկարագրել է շեյքերների համայնքի էվոլյուցիան և իր խոսքով՝ «հետևել է կրոնական կազմակերպության զարգացմանը Գերմանիայում նրա ծագումից հետո տարբեր փուլերը մինչև նրա ներկա վիճակը՝ որպես Ամերիկայի ամենահաջողված կոմունիստական կազմակերպություն»[21]։ Այս հետազոտության հրապարակումը նրան մեծ ճանաչում է բերել[6]։ Բացի այդ, Նյուքոմը զբաղվել է Օնայդի, Համանի, Բեթելի, Ավրորայի, Տոպոլոբամպոյի, կորեշանների և իկարիանի համայնքների նման «կոմունիստական» գաղութների ուսումնասիրությամբ[22][23][9]։

Ամուսնություն, կրթության շարունակություն, բժշկական զբաղմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ջոն Մաքգի
Անիտա Նյուքոմ Մաքգի

1888 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Անիտա Նյուքոմն ամուսնացել է դոկտոր Ուիլյամ Ջոն Մաքգիի հետ[4][5][6]։ Նա 11 տարով մեծ էր Անիտայից[13]։ Ունեցել են 3 երեխա՝ Կլոտոն (ծնված 1889 թվականին), Դոնալդ (ծնված 1895 թվականին, մահացել մենինգիտից) և Էրիկ (ծնված 1902 թվականին)[14][15][6][13]։ Ուիլյամը երկրաբան էր և ղեկավարել է ԱՄՆ երկրաբանական ծառայության Ատլանտյան ցածրավայրի ստորաբաժանումը, հետո հետաքրքրել և ներգրավվել է Անիտայի երկրաբանական հետազոտություններին, իսկ հետո աջակցել է նրան ուսումը շարունակելու մտադրության մեջ[6][16]։ 1892 թվականին Նյուքոմ Մաքգին ավարտել է Վաշինգտոնում գտնվող Կոլումբիայի համալսարանը (այժմ՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարան)՝ բժշկության ոլորտում դոկտորի աստիճանով[6][13][16][24]։ Նույն թվականին դպրոցում դադարեցվել է համակրթությունը և որոշվել է ուսման համար այլևս չընդունել կանանց, ինչը նրան խորապես ցնցել է[18]։ Հետագայում Նյուքոմ Մաքգին գինեկոլոգիայի ոլորտում հետդիպլոմային ուսուցում է անցել Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում գտնվող Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկության ֆակուլտետում[6][13][16][25]։

Հաջորդ չորս տարիների ընթացքում Նյուքոմ Մաքգին Վաշինգտոնում զբաղվել է բժշկական մասնավոր պրակտիկայով[6], եղել է այդ պաշտոնում եղող մի քանի կանանցից մեկը[26]։ 1896 թվականին որդու մահից հետո հեռացել է մասնավոր պրակտիկայից և աշխատանքի ընդունվել Վաշինգտոնի կանանց դիսպանսերում։ Դա հաստատություն էր, որը կանանց և երեխաների համար անվճար բժշկական ծառայություններ է մատուցել[6][13][16]։ Հետագայում Նյուքոմ Մաքգին վերադարձել է իր նախնական հետազոտություններին[6][25]։ Նա մտել է գիտության զարգացման աջակցության ամերիկյան միություն, իսկ 1894 թվականին դարձել է նրա քարտուղարներից մեկը[6][25]։ Նյուքոմ Մաքգին նաև Ազգային աշխարհագրական կազմակերպության, Վաշինգտոնի մարդաբանական ընկերության, Կոլումբիայի շրջանի բժշկական ասոցիացիայի և հասարակությունների անդամ էր[4][16]։ Նա նաև ընդգրկվել է «ամերիկյան հեղափոխության դուստրերի» միավորման մեջ, որտեղ 1894-1898 թվականներին զբաղեցրել է գլխավոր վիրաբույժի, գլխավոր գրադարանավարի, փոխնախագահի և ավելի ուշ գլխավոր պատմաբանի պաշտոնները[6][16]։ Ունենալով բարձր սոցիալական կարգավիճակ և կազմակերպչական տաղանդ[16]՝ Նյուքոմ Մաքգին սկսել է բժշկության մեջ պայքարել գենդերային խտրականության դեմ[18]։ Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների և Իսպանիայի միջև աստիճանաբար պատերազմ էր հասունանում, նա որոշել էր զբաղվել մասնագիտական քույրական գործով, ինչը դարձել էր Նյուք Մաքգիի վաղեմի և անփոփոխ համոզմունքի պտուղն այն մասին, որ կանայք ունեն չճանաչված և հաճախ չիրականացված մտավոր ներուժ[6]։

Իսպանա-ամերիկյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հետ պատերազմից շատ առաջ՝ 1885 թվականին, ԱՄՆ բանակի գլխավոր վիրաբույժ, բրիգադի գեներալ Ռոբերտ Մյուրեյը նկատել է վարձու բուժքույրերի աճող անհրաժեշտությունը և առաջարկել է բարեփոխել բանակային բժշկական ծառայությունը։ Դրա արդյունքը դարձել է զինվորական բժիշկներից հոսպիտալային կորպուսի հիմնումը Կոնգրեսի 1887 թվականի մարտի 1 որոշմամբ[27][28]։ 1898 թվականի ապրիլին՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո, բանակում շարունակում էին կարծել, որ այդ հոսպիտալային կորպուսը կբավարարի բոլոր կարիքները[6]։ Ընդ որում` նախքան պատերազմի պաշտոնական հայտարարումը բանակ և նավատորմ սկսել են նամակներ գալ հարյուրավոր կանանցից, որոնք ցանկացել են գրանցվել որպես բուժքույր[6][18]։ Կուբայում տեղի ունեցած ճակատամարտից անմիջապես հետո բժիշկ Անիտան առաջարկել է ստեղծել իր սեփական հոսպիտալային կորպուսը՝ «ԱՀԴ»` որպես որակյալ բուժքույրերի կազմակերպություն, որի անդամները պատրաստ են եղել հայրենասիրական զգացումներից ելնելով պատասխանել իրենց երկրի կոչին քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ` Դորոթեա Դիքիի և Քեյթ Քամինգի ժամանակներից ի վեր[29][6][18]։ Ապրիլի 28-ին՝ «ԱՀԴ»-ի տնօրենների կողմից խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, Նյուք Մաքգին կապվել է գլխավոր վիրաբույժ, բրիգադի գեներալ Ջորջ Շտերնբերգի հետ, որի կինը նույնպես «ԱՀԴ»-ի անդամ էր[30][6][18]։ Լինելով երկրի առաջատար բակտերիաբան՝ Շտերնբերգը կանխատեսել է հոսպիտալներում մեծ թվով անձնակազմի ապագա անհրաժեշտությունը և դիմել Կոնգրեսին, որտեղ բուժքույրերի լրացուցիչ հավաքագրման լիազորություն է ստացել[18]։ Մինչդեռ բժշկական ծառայությունների պահանջարկը արագ կառուցված վարժական ճամբարներում և զինծառայողների բազավորման վայրերում կտրուկ աճել է դեղին տենդի և որովայնային տիֆի համաճարակների սկսվելուց անմիջապես հետո[6][18]։ Նյուքոմ Մաքգին դարձել է «ԱՀԴ» հոսպիտալային կորպուսի տնօրեն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, և որի գործունեության ոլորտ են մտնում հայտերի վերլուծությունը, հավակնորդների ընտրությունը, վերապատրաստված բուժքույրերի խմբերի պատրաստումը և ձևավորումը[6][18]։ 1898 թվականի օգոստոսի 29-ին Շտերնբերգը նրան նշանակել է ԱՄՆ բանակի գլխավոր վիրաբույժի օգնական՝ պատասխանատու դարձնելով բուժքույրերի կորպուսի ձևավորման համար[31][32][9][6][33]։ Նյուք Մաքգիի պաշտոնի հետ բարձրացվել է ավագ լեյտենանտի կոչում[34][35]։ Այդ ժամանակ նա Միացյալ Նահանգների ողջ ռազմական պատմության ընթացքում դարձել է միակ կինը, որը բանակում նման պաշտոն է զբաղեցրել և կոչմանը համապատասխան սպայական համազգեստ կրել[6][16][18]։

Բուժքույրերը իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ

Այն բանից հետո, երբ գլխավոր վիրաբույժը հանձնարարել է պատրաստել 30 բուժքույրերից կազմված առաջին խումբը, քսաներեք կին, որոնք ճանաչվել են որակավորված և պատրաստ են ծառայության, անմիջապես ուղարկվել է Պուերտո Ռիկո[6]։ Ընտրության չափանիշները բարձր էին և բավականին խիստ[29][18]։ Նյուքոմ Մաքգին պնդել է, որ պետք է ծառայեն 30-50 տարեկան այն թեկնածուները, որոնք ավարտել են հատուկ բուժքույրական դպրոցներ, ունեն լավ գիտելիքներ և հոսպիտալներում աշխատանքային փորձ` դրանով իսկ սահմանելով բուժքույրական գործի անվտանգ և որակյալ տեսակը[29][9][6][18]։ Երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 15-ին, բանակային ստորաբաժանումներում արդեն եղել է 1200 բուժքույր, սակայն դրանց պահանջարկը մնացել է հսկայական շարունակվող համաճարակների պատճառով[6][18][33]։ Մինչդեռ բժիշկ Նյուքոմ Մաքգին և «ԱՀԴ»-ն միակ աղբյուրները չեն եղել բանակին բուժքույրերով ապահովելու համար[6]։ Իրենց օգնությունն են առաջարկել ընդհանուր առմամբ 18 կազմակերպություններ, այդ թվում՝ քույրական և բարեգործական ընկերություններ և նույնիսկ կրոնական միաբանություններ, ինչպիսիք են «Գթության քույրերը» և «Սուրբ Խաչի Քույրերը»[29][36]։ Նրանց թվում էր նաև Միացյալ Նահանգների և Կանադայի շրջանավարտների և վերապատրաստված բուժքույրերի ասոցիացիան, բուժքույրական գործի մասնագիտական կազմակերպությունը[6]։ Գլխավոր վիրաբույժն ասոցիացիայի առաջարկն ստացել է արդեն «ԱՀԴ»-ի առաջարկն ընդունելուց հետո, իսկ քանի որ ամերիկյան «Կարմիր Խաչ»-ը կազմակերպչական խնդիրներ ուներ, նա նույնպես չէր համարձակվել ընդունել նաև նրա օգնությունը, բայց, ի վերջո, այդ երկու կազմակերպությունն էլ ներգրավված էին բուժքույրերի պատրաստման գործընթացում[29][6]։ Միևնույն ժամանակ Նյուք Մաքգին ակնկալել է, որ բոլոր բուժքույրերը կհամապատասխանեն իր սահմանած չափանիշներին, սակայն արդյունքում նա հրաժարվել է վարձել նրանց՝ դրանով իսկ կոնֆլիկտի մեջ մտնելով շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Իզաբել Հեմփթոն Ռոբի հետ, որն ավարտվել է միայն մի քանի տասնամյակ անց՝ իր մահով[37][36]։

Իսպանա-ամերիկյան ռազմական բուժքույրերի միության անդամների համագումարը

«ԱՀԴ» կամավորական կազմակերպությունը մեծ և հիմնական օգնություն է ցուցաբերել հազարավոր բուժքույրերի թեկնածությունների ուսումնասիրման գործում մինչև 1898 թվականի սեպտեմբերին գլխավոր վիրաբույժը այդ գործառույթները չի փոխանցել ռազմական նախարարությանը[6][38]։ 1898 թվականի նոյեմբերի 7-ին գլխավոր վիրաբույժը հրապարակել է բուժքույրերի կորպուսին վերաբերող առաջին կանոնները, սակայն դրանց իրականացումը դանդաղել է ռազմական գերատեսչություններում հետպատերազմյան դժվարությունների պատճառով[6]։ Բանակում որոշել են ինստիտուցիոնալացնել կորպուսը և այն դարձնել զինվորական միավոր՝ մշտական հիմունքներով, ինչը պահանջել է Կոնգրեսի միջամտությունը[6][18]։ Համապատասխան օրինագիծը պատրաստվել է բուժքույրական մասնագիտական կազմակերպությունների կողմից և աչքի է ընկել լավ մտածողությամբ, բայց որոշ ոլորտներում բավական վիճելի է եղել. այսպես, նրա դրույթներում սահմանված չէին կորպուսի ծառայողների քանակի նվազագույն սահմանափակումները խաղաղ ժամանակ, իսկ համաձայնեցված ֆինանսավորումը վարչական մեծ խնդիրներ կառաջացներ, քանի որ պայմանագրի բուժքույրերի մեծ մասը կլիներ բանակի պատասխանատվության տակ, իսկ մյուսների աշխատավարձը պետք է վճարվեր այլ աղբյուրներից՝ անհատներից և կամավոր կազմակերպություններից, ինչպիսիք են «ԱՀԴ»-ը և Կարմիր խաչը[32][6][18]։ Բժիշկ Նյուքոմ Մաքգին նման օրենքն անվանել է «դիվերսիա» և առարկել դրա ընդունմանը, այդ թվում՝ նրանում պարունակվող ցուցումների պատճառով, որ կորպուսը չի գտնվի բժշկական դեպարտամենտի տնօրինության տակ, այլ կլինի ինքնուրույն բուժքույրական կազմակերպություն՝ գերտերություն գլխավորությամբ, որը պետք է ընտրվեր վերապատրաստված բուժքույրերի թվից[6]։ Գլխավոր վիրաբույժ Շտերնբերգի խնդրանքից հետո նա անձամբ պատրաստել է բանակի վերակազմավորման մասին օրինագծի 19-րդ բաժինը՝ դրանում փոփոխություններ մտցնելով, որոնք նախատեսել են, որ սուպերինտենդանտը պետք է նշանակվի քույրական դպրոցների շրջանավարտների թվից[32][6][18][25]։ Իր տեղակալ Դիտա Հոփքինս Քիննին, ընտրելով իրեն իրավահաջորդ բժիշկ Նյուքոմ Մաքգին, 1900 թվականի դեկտեմբերի 31-ին հրաժարական է տվել, երբ օրինագծի ընդունումը Կոնգրեսի միջոցով վճռված գործ է դարձել[39][6][13][25]։ 1901 թվականի փետրվարի 2-ին բանակի վերակազմավորման մասին օրինագիծը հավանության է արժանացել Կոնգրեսի կողմից և նույն օրը ստորագրվել է նախագահ Ուիլիամ Մաք-Քինլիի կողմից, որը, այդպիսով, հաստատել է Միացյալ Նահանգների բանակի կազմում բուժքույրերի կորպուսը[9][6][40]։ Նյուքոմ Մաքգին հայտնի է դարձել որպես բուժքույրերի կորպուսի հիմնադիր[32][26]։ Դրանից հետո կին բուժքույրերը տեղափոխվել են Կուբայում, Պուերտո Ռիկոյում, Հավայան կղզիներում և Ֆիլիպիններում գտնվող հիվանդանոցներ, իսկ 1900-1901 թվականներին բժշկական օգնություն են ցուցաբերել Չինաստանում «բռնցքամարտի ապստամբության» ժամանակ[9][18]։

Հեռանալով պետական պաշտոնից՝ Նյուքոմ Մաքգին շարունակել է պայքարել իսպանա-ամերիկյան պատերազմի պայմանագրով աշխատող և դրա հետևանքով առանց վետերանների արտոնությունների, այդ թվում՝ թոշակների, հաշմանդամության վճարումների, արտոնյալ բուժսպասարկման մնացած բուժքույրերի իրավունքների համար[6]։ Լրատվամիջոցները հայտարարել են, որ այդ նպատակներին հասնելու համար նա 1898 թվականին հիմնել է «իսպանա-ամերիկյան ռազմական բուժքույրերի միություն», որտեղ վեց տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը[7][6][18][26]։ Այս գործունեությունը հաջողությամբ է պսակվել միայն 1924 թվականին, երբ համաշխարհային պատերազմի վետերանների գործողության ուղղումը բուժքույրերին տվել է արտոնությունների իրավունք ունեցող վետերանների կարգավիճակ[39][36]։

Ռուս-ճապոնական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժքույրական խումբ, որը ղեկավարում է Նյուք Մաքգին, Ճապոնիա
Ամերիկյան բուժքույրերը հիվանդների հետ Հիրոսիմայի հոսպիտալի մոտ, Ճապոնիա
Անիտա Նյուքոմ Մաքգին վիրահատության ժամանակ, Ճապոնիա

1903 թվականի հոկտեմբերին՝ ռուս-ճապոնական պատերազմից քիչ առաջ, Նյուքոմ Մաքգին իր կազմակերպության օգնությունն է առաջարկել Միացյալ Նահանգներում Ճապոնիայի դեսպան Կոհորո Տակահիրային, սակայն քաղաքավարի մերժում է ստացել այն խոսքերով, որ Ճապոնիան ձգտում է խաղաղության[41][42][43]։ Ճապոնիայի կողմից պատերազմ հայտարարելուց հետո՝ 1904 թվականի փետրվարին, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ձյուտարո Կոմուրան պաշտոնապես Անիտային իր 9 բուժքույր գործընկերոջ հետ հրավիրել են Ճապոնիա՝ Ճապոնական «Կարմիր Խաչի» անդամների ոգին բարձրացնելու համար[18][43]։ Նրա թիմում ընդգրկվել են իսպանական պատերազմի վետերաններ՝ Միննի Քուկը, Մերի Գլեդվինը, Էլիս Քեմերը, Էլլա Քինգը, Էլիզաբեթ Կրատցը, Ադելաիդա Մաքքարեթը, Ադել Նիբը, Սոֆիա Նյուելը և Ժնև Ռասելը[18][44]։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ մարտի 24-ին նրանք «Shawmut» շոգենավով մեկնել են Տակոմայից Վաշինգտոն նահանգ և երեք շաբաթ անց՝ ապրիլի 21-ին, ժամանել են Յոկոհամա, իսկ հետո գնացքով հասել Տոկիո[18][43][44]։

Բուժքույրերին` որպես կամավորներ, ընդունել են պատվով և հարգանքով՝ իբրև ճապոնական ազգի հյուր[45]։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ հաջորդ վեց ամիսների ընթացքում՝ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, նրանք աշխատել են Հիրոսիմայի զինվորական հոսպիտալում, Մացույամայի ռուս ռազմագերիների հոսպիտալում, Կուրայի ռազմածովային հոսպիտալում, ինչպես նաև Կորեայի և Մանչժուրիայի որոշ շրջանների դաշտային հոսպիտալներում, ստուգել են «Խակուաի-Մարու» և «Կոսաի-Մարու» հոսպիտալային նավերը, որոնք վիրավորներին տեղափոխում էին Ճապոնիա[46][7][6][43][44]։ Անիտայի ղեկավարությամբ Քույրական թիմը մարտերից հետո երկու կողմի վիրավորներին էլ ընդունել է Յալու գետի ափին` Պորտ Արթուրում` Լյայոյանի մոտ[43]։

Հոկտեմբերի 21-ին Նյուքոմ Մաքգին Նագասակիից «Thomas» ռազմական տրանսպորտով մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ ամերիկյան առաքելության ժամանակ նշանակվել էր ռազմաբժշկական կցորդ Տոկիոյում, և դեկտեմբերի 7-ին վերադարձել է Ճապոնիա՝ կցված լինելով գեներալ Յասուկատա Օքուի հրամանատարությամբ 2-րդ բանակի շտաբին[6][43]։ Նա ականատես է եղել Շահե գետի և Մուկդենի ճակատամարտին[43]։ Ճապոնացի ռազմական նախարարը բժիշկին շնորհել է «բուժքույրերի պետ» տիտղոսը՝ նրան տալով կոչում, որը հավասար է ճապոնական բանակի սպայի աստիճանին[6][16]։ 1905 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում այն շարունակվել է մինչև պատերազմի ավարտը[43]։

Հաջորդ աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո Անիտան հետաքրքրվել է եվգենիկայով, Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսություններ է կարդացել տարբեր թեմաների, այդ թվում՝ կանանց կարգավիճակի և հիգիենայի հարցերի վերաբերյալ[6][16]։ Նա նաև հանդես է եկել ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ստացած փորձի մասին պատմություններով[41]։ Միևնույն ժամանակ աշխատել է ամերիկյան ազբաբանական բյուրոյում, որտեղ ղեկավարել է մարդաբանության բաժինը, այնուհետև եղել է Սենթ Լուիսի հանրային թանգարանի տնօրեն, իսկ 1907 թվականին դարձել է Վաշինգտոնի ներքին ջրային ուղիների հանձնաժողովի փոխնախագահ և քարտուղար[6]։ Ժամանակի մեծ մասը Նյուք Մաքգին դստեր հետ ապրել է Վուդս Հոլում, Մասաչուսեթսում, Սաութերն Փայնսում, Հյուսիսային Կարոլինաում, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգում[7][6]։

Անիտա Նյուքոմ Մակգիի գերեզմանի տապանաքարը

Նյուքոմ Մաքգիի հայրը մահացել է 1909 թվականին, իսկ 1912 թվականին շագանակագեղձի քաղցկեղից մահացել է նաև ամուսինը[7][6]։ 1915 թվականին ամուսնացել է Դևիդ Մեդիսոն Ուիլիսի հետ, նրանից ունեցել է երկու երեխա և ընտանիքի հետ բնակություն հաստատել Սան Ֆրանցիսկոյում[6]։ Դրանից հետո Նյուքոմ Մաքգին ամբողջությամբ կենտրոնացել է իր 10-ամյա որդու՝ Էրիկի կրթության վրա, որը սովորել է մասնավոր դպրոցներում[7][36][6]։ Նա թղթակցել է դպրոցների տնօրենների և պրոֆեսորների հետ որդու` ոչ այնքան հաջող ուսման վերաբերյալ, որն անկեղծորեն սիրում էր նրան և փորձում էր ավելի ջանասիրաբար և ավելի լավ սովորել[6]։ Սակայն 1930 թվականին Էրիկը 28 տարեկանում մահացել է դժբախտ պատահարի հետևանքով[7][6]։ Նրա մահից Նյուքոմ Մաքգին այդպես էլ չի ապաքինվել[47]։

1938 թվականին Անիտային տեղափոխել են Վաշինգտոնի բուժքույրական խնամքի տուն, որտեղ նրան ախտորոշել են «աթերոսկլերոզ»[7][20]։ Այնտեղ էլ նա մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 5-ին` 75 տարեկան հասակում՝ 12 օր առաջ Ներուղեղային արյունազեղումներից հետո[7][6][24]։ Թաղվել է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը՝ հարազատների կողքին՝ զինվորական պատիվներով[13][24][48][49]։ Իր արխիվը նա հասցրել է նվիրել Կոնգրեսի գրադարանին[50]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանա-ամերիկյան պատերազմի (1898) ժամանակ ծառայության համար Նյուք Մաքգին պարգևատրել են «իսպանական պատերազմում ծառայության համար» մեդալով[6]։ 1904 թվականին նա Ճապոնիայի Մեյձի կայսեր կողմից արժանացել է «Թանկարժեք թագի» շքանշանի[6][43]։ Նյուքոմ Մաքգին նաև պարգևատրվել է Ճապոնական «Կարմիր Խաչ»-ի մեդալով և Ճապոնիայի կառավարության կողմից ռուս-ճապոնական պատերազմի երկու մեդալով[36][6]։ Լրատվամիջոցները հայտարարել են, որ 1939 թվականին ռազմական նախարար Հարի Վուդրինգի առաջարկով նա ԱՄՆ Կոնգրեսից հատուկ ոսկե մեդալի է արժանացել[51][52][36]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի փետրվարի 2-ին՝ բուժքույրերի կորպուսի կազմավորման օրը, բժիշկ Անիտա Նյուք Մակգիի անունով կոչվել է մրցանակ, որը շնորհվել է ԱՄՆ բանակի լավագույն բուժքույրերին[53][36]։ Առաջին մրցանակի դափնեկիր է դարձել կապիտան Լինդա Էնն Բոումենը[53]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Nourse Lyle, 1897, էջ 120
  5. 5,0 5,1 Stewart, 1907, էջ 429
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 6,27 6,28 6,29 6,30 6,31 6,32 6,33 6,34 6,35 6,36 6,37 6,38 6,39 6,40 6,41 6,42 6,43 6,44 6,45 6,46 6,47 6,48 6,49 6,50 6,51 6,52 6,53 6,54 6,55 6,56 6,57 6,58 6,59 6,60 6,61 Cindy Gurney. «Dr. Anita Newcomb McGee: Founder of the Army Nurse Corps». Медицинский департамент Армии США. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 26 января 2018-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 James et al., 1971, էջ 464
  8. 8,0 8,1 8,2 Nourse Lyle, 1897, էջ 119
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Frank, 2013, էջ 381
  10. Moyer, 1992, էջ 141
  11. 11,0 11,1 Dick, 2003, էջ 280
  12. Moyer, 1992, էջ 142
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Mercedes Graf. Women Physicians in the Spanish-American War. — Army History: The Professional Bulletin of Army History, 2002. — № 56. — P. 4—16. — 39 p.
  14. 14,0 14,1 Nourse Lyle, 1897, էջ 121
  15. 15,0 15,1 Stewart, 1907, էջ 430
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 «Dr. Anita Newcomb McGee». Национальная библиотека медицины США. Վերցված է 26 января 2018-ին.
  17. 17,0 17,1 17,2 Connie L. Reeves. «McGee, Anita Newcomb». American National Biography. Վերցված է 26 января 2018-ին.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 18,18 18,19 18,20 Yoshiya Makita. Professional Angels at War: The United States Army Nursing Service and Changing Ideals of Nursing at the Turn of the Twentieth Century. — The Japanese Journal of American Studies. — Японская ассоциация американских исследований, 2013. — № 24. — P. 67—86. — 225 p.
  19. Johnston, 1893, էջ 6
  20. 20,0 20,1 Creese, 2000, էջ 168
  21. The Women's Anthropological Society of America // Contents. — Science. — The American Association for the Advancement of Science, 29 марта 1889. — Т. XIII, вып. 321. — P. 240—242. — 248 p.
  22. Putnam, 1929, էջ 62
  23. Dutton, 2013, էջ 136
  24. 24,0 24,1 24,2 First Superintendent of the Army Nurse Corps Passes // Contents. — American Journal of Nursing. — 1940. — Vol. 40, № 11. — P. 1308—1309. — 1312 p.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Lynn Young (9 ноября 2015). «Celebrate 125! Monday: Dr. Anita Newcomb McGee». Дочери американской революции. Վերցված է 26 января 2018-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Dr. Anita Newcomb McGee». Национальный музей здоровья и медицины. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 26 января 2018-ին.
  27. McChristian, 2007, էջ 254
  28. Ginn, 2008, էջ 19
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Feller, Moore, 1995, էջ 5
  30. Sarnecky, 1999, էջ 30
  31. Dock, 1922, էջ 42
  32. 32,0 32,1 32,2 32,3 Feller, Moore, 1995, էջ 6
  33. 33,0 33,1 Хопкинс Кинни, Дита. Dr. Anita Newcomb McGee And What She Has Done For The Nursing Profession // History and Manual of the Army Nurse Corps / Julia C. Stimson. — Медицинский департамент Армии США. — 1 октября 1937. — № 41 (Special issue). — P. 54—63. — 115 p.
  34. Morgan, 2006, էջ 61
  35. Female Army Medical Officers // Contents. — British Medical Journal. — 1901, 12 января. — P. 108—109. — 130 p.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 Baier, 2007, էջ 576
  37. Sarnecky, 1999, էջ 30—31
  38. Beede, 2013, էջ 384
  39. 39,0 39,1 Sarnecky, 1999, էջ 51
  40. Lisa R. Rhodes, Soundoff (13 февраля 2013). «Celebrating 112 years of service». Армия США. Վերցված է 26 января 2018-ին.
  41. 41,0 41,1 Kowner, 2009, էջ 227
  42. Nursing Echoes // Contents. — The British Journal of Nursing. — 2 января 1904. — Vol. 32. — P. 14. — 524 p.
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 43,6 43,7 43,8 «Dr. Anita Newcomb McGee and the Russo-Japanese War (1904-1905)». Медицинский департамент Армии США. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 26 января 2018-ին.
  44. 44,0 44,1 44,2 «Welcome, American Angels of Mercy». Национальный музей здоровья и медицины. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 26 января 2018-ին.
  45. «American Angels of Mercy: Dr. Anita Newcomb McGee's Pictorial Record of the Russo-Japanese War, 1904». Национальный музей здоровья и медицины. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 26 января 2018-ին.
  46. Red Cross Japan, 1919, էջ 287—288
  47. Alexandra Aimee Smith Breaking Through the Camouflage Ceiling: The Untold Story. — Университет штата Калифорния в Нортридже, 2013. — С. 16—17. — 48 с.
  48. «Spanish-American War Nurses Monument». Арлингтонское национальное кладбище. Վերցված է 26 января 2018-ին.
  49. «Anita Newcomb McGee». Арлингтонское национальное кладбище. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 26 января 2018-ին.
  50. «Anita Newcomb McGee papers». Библиотека Конгресса. Վերցված է 26 января 2018-ին.
  51. «Dr. Anita Newcomb McGee». Конгресс США. 27 июня 1939. Վերցված է 26 января 2018-ին.
  52. «Joint resolution authorizing the President of the United States to award a gold medal of appropriate design to Dr. Anita Newcomb McGee» (PDF). Конгресс США. 6 июля 1939. Վերցված է 26 января 2018-ին.
  53. 53,0 53,1 Feller, Moore, 1995, էջ 40

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Նյուքոմ Մաքգի» հոդվածին։