Անիտա Մալֆատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիտա Մալֆատի
Anita Malfatti, c. 1930 (Anita Malfatti no Tempo e no Espaço).jpg
Ծնվել էդեկտեմբերի 2, 1889(1889-12-02)[1][2]
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Վախճանվել էնոյեմբերի 6, 1964(1964-11-06)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil (1960–1968).svg Բրազիլիա
ԿրթությունUniversidade Presbiteriana Mackenzie?
Մասնագիտություննկարչուհի
ՈճԱվանգարդիզմ
Ներշնչվել էէքսպրեսիոնիզմ
Anita Malfatti Վիքիպահեստում

Անիտա Կատարինա Մալֆատի (անգլ.՝ Anita Catarina Malfatti, դեկտեմբերի 2, 1889(1889-12-02)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա - նոյեմբերի 6, 1964(1964-11-06)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլիացի նկարչուհի, որն առաջինն է Բրազիլիա ներմուծել մոդեռնիզմի եվրոպական ու ամերիկյան ձևերը։ 1917–1918 թվականներին Սան Պաուլոյում անցկացված նրա անհատական ցուցահանդեսն իր ժամանակի համար հակասական էր, իսկ նրա էքսպրեսիոնիստական ոճն ու թեմատիկան հեղափոխական էին արվեստի մեջ ազգային ինքնություն փնտրող հնաոճ բրազիլացիների համար, որոնք պատրաստ չէին Մալֆատիի՝ երկիր ներմուծած նորամուծություններն ընդունել։ Մալֆատիի ազդեցությունն էապես զգացվել է նաև 1922 թվականին անցկացված «Ժամանակակից արվեստի շաբաթ» փառատոնում, որտեղ նա և «Հինգի խումբ» կոչվող ազդեցիկ նկարիչներից և գրողներից բաղկացած խումբը հեղափոխական հսկայական փոփոխություններ է կատարել Բրազիլիայում ժամանակակից արվեստի կառուցվածքի և վերաբերմունքի մեջ։

Պատմական նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ Բրազիլիայում մշակութային պատմությունը համապատասխանում է արվեստի նպատակի փոփոխվող տեսություններին և մոդեռնիստ նկարիչների խաղացած հետևողական դերին։ Բրազիլիայում արվեստի շատ հաստատություններ չկային, և երկրում բացակայում էր արվեստի տեխնիկայի վերաբերյալ երկար տեսությունը, որն ինստիտուցիոնալ էր այլ երկրներում, ինչպիսին Ֆրանսիայում Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիան էր։ Տասնիններորդ դարի վերջին Ռիոյի Գեղարվեստի ազգային դպրոցում այլախոհություն կար և հանրապետականներն սպառնում էին այն փակել, որովհետև ցանկանում էին, որ նկարիչ դառնալու ցանկություն ունեցող բոլոր մարդիկ դա անելու հնարավորություն ունենան։ Սա բխում էր հեղափոխությունից, որտեղ հասարակությունը մինչ 1890 թվականն ավելի ընկալունակ էր դարձել նոր գաղափարների նկատմամբ։ Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր չափազանց կապված էին կայսեր հետ, դուրս են մնացել գեղարվեստական և մշակութային սպեկտրից։ Մինչև 1920-ական թվականները ցանկություն կար ավելի ճշգրիտ և պաշտոնապես վերանայել արվեստը և Սան Պաուլոն հատկապես աչքի է ընկել այս ոլորտում։ Սակայն վերանայման ցանկության հետ մեկտեղ առաջացել է նույնքան ուժեղ հավատարմությունը բրազիլական կյանքի և մշակույթի իրատեսական պատկերման հանդեպ։

Պաշտոնական ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալֆատիի ուսումնառությունն սկսվել է Սան Պաուլոյի Մաքքենզի Պրեսբիտերյան համալսարանում, սակայն արվեստի սահմանափակ աշխարհը Բրազիլիայում բավարար չէր նրա հետաքրքրասեր միտքը հագեցնելու համար, ուստի 1912 թվականին նա Բեռլին է մեկնել։ Եվրոպան այս դարաշրջանում շարունակում էր չափազանց կարևոր դեր ունենալ գեղարվեստական հակումները որոշելու հարցում։ Հետևաբար, երբ Անիտա Մալֆատին գնացել է Գերմանիա և սովորել կարևոր նկարիչներ Ֆրից Բուրգեր-Մուհլֆելդի (1867–1927), Լովիս Կորինտի (1858–1925) և Էռնստ Բիշոֆ-Կուլմի հետ, բացահայտվել են նրա ստեղծագործական կարողությունները։ Այս ժամանակահատվածում նա ուսումնասիրել է գերմանական էքսպրեսիոնիզմ։ Գերմանական էքսպրեսիոնիզմը շեշտը դնում էր գույների ներկապնակի վրա, և արվեստագետներից ակնկալվում էր, որ նրանք նկարեն արտահայտիչ հույզերով, որոնք ընդգծվում էին, և որտեղ աշխատանքի թեմաները հաճախ էին փոփոխվում կամ խառնվում։ Նրա գեղարվեստական ոճի վրա հսկայական ազդեցություն է ունեցել 1912 թվականի մայիսից սեպտեմբեր Քյոլնում անցկացված «Armory Show» ցուցահանդեսը, որին մասնակցում էր նկարիչների մի մեծ համաստեղություն։ Չնայած ցուցադրվել էին հետիմպրեսիոնիստական շատ նկարիչներ, կուբիզմը գլխավոր տեղ էր զբաղեցնում։ Ամերիկացի նկարիչ Հոմեր Բոսսն ընդգրկված էր ցուցահանդեսում, և 1915 թվականին Մալֆատին գնացել է նրա մոտ Նյու Յորքում ուսանելու։ Սովորել է նաև նկարիչներ Ջորջ Բրիջմենի, Դմիտրի Ռոմանովսկու մոտ, սակայն արվեստի անկախ դպրոցում Բոսսի մոտ ուսումանառությունն ամենաազդեցիկն էր․ վերջինս հսկայական ազդեցություն է ունեցել Մալֆատիի ոճի վրա՝ մարդու անատոմիայի վերաբերյալ իր համապարփակ ուսումնասիրությունների շնորհիվ։ Նա շեշտում էր մկանային մարմինը հասկանալու գաղափարը, որն օգնել է Մալֆատիին կատարելագործել իր տեխնիկան։ Նյու Յորքը կարևոր էր կուբիզմը նշելու հարցում, իսկ Մալֆատին բացառիկ ուսանող էր Արվեստի անկախ դպրոցում։ Այսպիսով, նա ենթարկվել է եվրոպական ոճին, որը քսաներորդ դարի սկզբին նույնիսկ կեղծվում էր այլ ոճերի կողմից։ Եվրոպայի հայացքները մոդեռնիզմի վերաբերյալ ներառում էին սուբյեկտիվ վերաբերմունք թեմաների հանդեպ, ինչպես նաև խիստ վանող վերաբերմունք մոդեռնիզմը զարգացնող գեղարվեստական շարժումների, հատկապես ռեալիզմի ու ռոմանտիզմի հանդեպ։ Մալֆատիի՝ եվրոպական արվեստի աշխարհից կրած ազդեցությունը թույլ է տվել նրան հայացք գցել գեղարվեստական աշխարհ, որը նա երբեք չէր կարող անել Սան Պաուլոյում և նրան տվել է ավելի գլոբալ տեսակետ, որը նա փոխանցելու էր նաև այլ նկարիչների։

Հակասական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալֆատին կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսը՝ Exposição de Pintura Moderna Սան Պաուլոյում 1917 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1918 թվականի հունվարի 11-ը։ Թեև նա խնամքով է ընտրել իր ստեղծագործությունները և ցուցահանդեսում չի ընդգրկել մերկություն պատկերող կտավները, այն դարձյալ մեծ քննադատության է արժանացել։ Նյու Յորքում նրան համարել են ավանգարդ նկարիչներից մեկը, սակայն Բրազիլիայում նրա արվեստը որպես դրական ներդրում չի ճանաչվել արվեստի մեջ ազգայնականության և ավանդույթների կարևոր որոնման մեջ։ Մալֆատիի՝ նման սկանդալ դառնալու պատճառներից մեկն այն էր, որ նրա արվեստը ցուցադրվում էր որպես մեկ անձի շոու[3]։ Նա դիտվել է որպես անհատ, որը սկանդալ էր հարուցում բավականին պահպանողական մտածողությամբ բրազիլացիների համար, որոնց միակ ցանկությունն էր շարունակել դարավերջյան ռոմանտիկ ոճը։ Բրազիլիայում նրան պարզապես դիտում էին որպես այլախոհ նկարիչ, որը կապ չունի բրազիլական մշակույթի հետ։

Մալֆատիի արվեստը ոչ մի կերպ ռոմանտիկ չէր։ «Նրա պաշտոնական նորամուծությունները, ներառյալ կուբիստական պլանային անհամաչափությունները, աշխույժ գույների ներկապնակը և համոզիչ նկարչությունը, անհասկանալի համարվեցին»[4]։ Այնուամենայնիվ, Մալֆատիի արվեստը բարձր են գնահատել Օսվալդ դե Անդրադեի նման քննադատները, ովքեր ծանոթ էին նրա ֆուտուրիստական մանիֆեստին Եվրոպայում։

Եվս մեկ պատճառ, որ Մալֆատիի ցուցահանդեսը համարվել է այդքան անճաշակ, կայացել է նրանում, որ նա կին էր։ Նրա արվեստը դիտվել է դարաշրջանի պատշաճ կանացի վարվելակարգից դուրս։ Մոնտեյրու Լոբատուն նրան քննադատել է բրազիլական անպատշաճ ոգի ունենալու համար։ Լյուսի-Սմիթն ի թիվս այլ արվեստաբանների, պնդել է, որ «Հետագա շրջանի նրա նկարները հետադիմական են, միամիտ և զվարթ բանահյուսական»[5]։

Սան Պաուլոյում անցկացված «Ժամանակակից արվեստի շաբաթ» փառատոնը կազմակերպվել էր Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին համահունչ, որը հակված էր նշանավորել ֆուտուրիզմը և առաջադեմ միտքը։ Այդ փառատոնի ընթացքում Անիտա Մալֆատին ու Անդրադեն դասընթացներ են կազմակերպել երեխաների համար՝ ակնկալիքով, որ արվեստի ինքնաբուխության և ստեղծագործության հանդեպ երեխաների հետաքրքրությունը խթանելը կարող է օգնել մոդեռնիստական շարժումն առաջ տանելուն[6]։

Մալֆատիի կարևորությունը կայանում է նրանում, որ նա բրազիլացի շրջադարձային նկարիչ էր և ավելին՝ բարձրաշխարհիկ կին, ով ենթարկվել է համաշխարհային արվեստի ազդեցություններին ու կարողացել այդ նորամուծությունները վերադարձնել իր բրազիլական արմատներին։ Իր արտիստական ինքնության փնտրտուքի մեջ ու Եվրոպայի ու Ամերիկայի մոդեռնիստներից կրած ազդեցությունների ներքո նրա նկարները ճշգրտորեն արտացոլել են քսաներորդ դարի փոխակերպիչ կատարելությունները։ Չնայած նրան, որ նրա արվեստը երբեք չի կարող գերազանցել իր նախնական առաջընթացը, այդ առաջին ազդեցությունը բավական էր, որպեսզի մնայուն ժառանգություն հաղորդի բրազիլացի այլ մոդեռնիստ նկարիչներին։

Գեղանկարչության էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Մալֆատիի նկարչական ոճը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ այն գեղարվեստորեն չի զարգացել Բրազիլիայի գեղարվեստական ասպարեզ նկարչուհու ցնցող վերադարձից հետո։ Նրա փոփոխվող ոճը կարելի է լավ բացատրել իր կարիերայի ընթացքում նկարների համեմատության միջոցով։ The Idiot կտավը նրա ամենաազդեցիկ գործն է և կարող է համեմատվել 1940-ական թվականներին ստեղծված մեկ այլ կտավի՝ O Canal e a Ponta հետ։

The Idiot կտավը կատարյալ է ու նրա ամենահայտնին։ Գույների ներկապնակը չափազանց վառ և տպավորիչ է։ Մալֆատին մեծապես օգտագործել է հիմնական գույները, նա իր հերոսին առանձնացրել է սևով, որը հստակ սահմանել է աթոռի և կնոջ կերպարանքը, բայց նաև աննկատելի է թողել ֆոնը։ Վրձնահարվածները խոշոր են ու անկատար։

Ինչքան ազդեցիկ էլ լիներ Մալֆատիի դեբյուտը բրազիլիական մոդեռնիստական արվեստի ասպարեզում, նրա հետագա աշխատանքները կարծես վերադարձել են ավելի հին և հանդարտ ոճի։ Նրա աշխատանքներն այլևս ցնցող չեն, ոչ էլ կուբիզմի և իմպրեսիոնիզմի խառնուրդի ինտենսիվություն ունեն։ Նրա O Canal e a Ponta կտավն այնքան ցնցող չէ, որքան The Idiot ստեղծագործությունը։ Վրձնահարվածները շատ ավելի փոքր են ու նման մեկը մյուսին։ Նրանք բոլորն ուղղված են նույն ուղղությամբ։ Գունապնակը ևս շշմեցուցիչ չէ։ Թեև գույներն իսկապես սքանչելի են, դրանք չունեն այն վառ հակադրությունը, որը The Idiot կտավին այդքան հիշարժան է դարձնում։ Նկարը գեղեցիկ է, այն պարզապես շատ ավելի ավանդական է։ Այն պատկերում է հանդարտ միջավայր՝ կամուրջ գետի վրայով, գետափին երկու ծառ, մի քանի տներ ու խաղաղ երկինք։

Ենթադրվում է, որ Մալֆատին բավականին հուսալքվել է իր խիստ ընդունելության արժանացած ցուցահանդեսի պատճառով և բնական կլիներ, որ նա փորձեր սիրաշահել իր ակնդիրներին։ Միևնույն ժամանակ Տարսիլա դու Ամարալի նման նկարչուհիները խիստ ծավալվում էին բրազիլական ինքնության և մշակույթի որոնման մեջ։ Չնայած Մալֆատիի համարձակությունն ու պաշտոնապես հղկված ոճը նոր զարգացում են մտցրել բրազիլացիների շրջապատ, նա համարյա զոհաբերել է իր գեղարվեստական կարիերան՝ պարզապես այլ արվեստագետների համար ճանապարհ ստեղծելու համար։ Այդուհանդերձ նա միշտ հիշվելու է որպես մոդեռնիզմը Բրազիլիա ներմուծած նկարիչ, և քանի որ դա փոքր սխրանք չէ, նրա ազդեցությունը լեգենդար է։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Esposição de Pintura Moderna Anita Malfatti դեկտեմբերի 12, 1917 – հունվարի 11, 1918

Semana de Arte Moderna, Սան Պաուլո, 1922

Արվեստի թանգարան Սան Պաուլո Ասիս, 1949

Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի սրահ, 1951

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Treseburg Forest, Մասնավոր հավաքածու, Տրեզեբուրգ (Գերմանիա), 1913 թվական
  • Study for the Silly One, Բրազիլական արվեստի թանգարան, Սան Պաուլու, 1915–1916 թվական
  • O Barco, Ժամանակակից արվեստի թանգարան, Ռիո դե Ժանեյրո, 1915 թվական
  • The Silly One, Ժամանակակից արվեստի թանգարան, Սան Պաուլոյի համալսարան, 1916 թվական
  • Picture of Man, Բրազիլական արվեստի թանգարան, Սան Պաուլու
  • Man of the Seven Colors, Սան Պաուլու, 1916 թվական
  • The Russian Student, Սան Պաուլոյի արվեստի թանգարան, Սան Պաուլո, 1916 թվական
  • Mildred, Private Collection, Նյու Յորք, 1915 կամ 1916 թվական
  • Ritmo, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածու, Սան Պաուլոյի համալսարան, Սան Պաուլու, 1915–1916 թվական
  • Tropical, Սան Պաուլու նահանգի պատկերասրահ, Սան Պաուլու, 1916 թվական
  • The Yellow Man, Մարիո դե Անդրադեի հավաքածու, ԱՄՆ-ի Բրազիլիայի ուսումնասիրությունների ինստիտուտ, Սան Պաուլո, 1915–1916 թվական
  • Dora Rainha do Frevo Սան Պաուլոյի Ժամանակակից արվեստի թանգարան, 1934 թվական
  • Maria Antonia, Մասնավոր հավաքածու, 1937 թվական
  • O Canal e a Ponte, Պատկերասրահ 22, բրազիլական արվեստ, 1940-ական թվականներ
  • Vaso de Flores, Պատկերասրահ 22, բրազիլական արվեստ, 1922 թվական
  • Nu, Galeria 22, Արվեստ և արհեստ, 1925 թվական

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amaral, Aracy; Kim Mrazek Hastings. Stages in the Formation of Brazil's Cultural Profile. The Journal of Decorative and Propaganda Arts. 1995.
  • Barbosa, Ana Marie. Brazilian Art Education at the Crossroads.Art Education, 1978.
  • Michael Rosenthal: "Gainsborough, Thomas" Grove Art Online. Oxford University Press, July 30, 2007, http://www.groveart.com/Grove Art Online. Anita Malfatti[1]
  • Harrison, Marguerite Itamar. Anita Malfatti: The Shifting Grounds of Modernism.[2]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-21-ին։ Վերցված է 2007-07-30 
  4. Grove Art Online
  5. Lucie-Smith, Edward. Latin American Art in the 20th Century. Thames&Hudson World of Art. New York, NY. 2004.
  6. Barbosa, Ana Marie. Brazilian Art Education at the Crossroads.Art Education, 1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]