Անիտա Դարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Դարյան
Անիտա Դարյանը 1962 թվականին
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 26, 1927(1927-04-26)[1][2]
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 1, 2015(2015-02-01)[1][2] (87 տարեկան)
Օշենսայդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Ջուլիարդ դպրոց և Քուլի ավագ դպրոց

Անիտա Դարյան (անգլ.՝ Anita Darian, ի ծնե՝ Անիտա Մարգարեթ Իսկենդերյան, ապրիլի 26, 1927(1927-04-26)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 1, 2015(2015-02-01)[1][2], Օշենսայդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ)[3], ամերիկահայ երգչուհի և դերասանուհի, որի կարիերան տևել է 1950-ականներից մինչև 2010-ական թվականները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ծագում ունեցող Անիտա Մարգարեթ Իսկենդերյանը ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նա 1945 թվականին ավարտել է Քուլի ավագ դպրոցը։ Երաժշտական կրթությունն ստացել է Ֆիլադելֆիայի Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտում և Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցում, բայց ուշադրություն է գրավել որպես 1950-ականների կեսերի կարճ կյանք ունեցած «Sauter-Finegan» ջազ-բենդի երգչուհի, որի հետ ձայնագրվել է «RCA Victor»-ի համար[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպրանո Դարյանը եղել է Նյու Յորքի օպերայի և Նյու Յորքի ֆիլհարմոնիայի հայտնի մենակատար։ Նա կատարել և ձայնագրել է նաև տարբեր մյուզիքլներից մի քանի դերեր, ներառյալ Ջուլին՝ 1962 թվականին «Columbia Masterworks»-ի համար «Show Boat»-ի ստուդիական ձայնագրման տարբերակում՝ Ջոն Ռեյթի, Բարբարա Կուկի և Ուիլյամ Ուորֆիլդի հետ համատեղ։ Դարյանը պատկերել է Լեդի Թիանգին 1960 թվականին Նյու Յորքի կենտրոնում «Արքան և ես» մյուզիքլը վերաներկայացնելու ժամանակ` Բարբարա Կուկի (Աննայի դերում) և Ֆառլի Գրեյնջերի (Արքայի դերում) հետ համատեղ։ Նա կատարել է մի շարք դասական ձայնագրություններ տարբեր ժամանակակից կոմպոզիտորների հետ, ինչպես նաև ձայնագրել է անհատական ալբոմներ «Fidelio Records»-ի և «Kapp Records»-ի համար։ Անիտա Դարյանը ելույթներ է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ժակ Օֆենբախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի, Ժորժ Բիզեի, Ջակոմո Պուչչինիի, Անտոնին Դվորժակի, Էկտոր Բեռլիոզի և ուրիշների ստեղծագործությունների կատարումներով[4]։

Անիտա Դարյանը բնակություն է հաստատել Նյու Յորք քաղաքում և աշխատել է գրեթե բոլոր ասպարեզներում՝ օպերային և դասական համերգներից սկսած, մինչև հեռուստատեսային ջինգլներ և մուլտֆիլմերի հնչյունավորումներ։ 1950-1970-ական թվականներին նկարահանվել է մյուզիքլների և օպերաների մի քանի հեռուստատեսային բեմադրություններում[5]։

Դարյանը կատարել է նաև կին սոպրանոյի դերերգը «The Tokens» խմբի 1961 թվականի թիվ 1 հիթում՝ «The Lion Sleeps Tonight»-ում[6]։ Առաջատար և բեք-վոկալիստներին նա մեծապես հակադրվում էր օպերային պատրաստվածության և փոփ ժանրի ապշեցուցիչ միաձուլումով։

Նույնիսկ 2012 թվականին նա մասնակցել է ամերիկյան «Great Song Songbook»-ի մեծարման համերգներում[7]։

Դարյանին անվանում էին «Հայկական Ումա Սումակ»[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Դարյանը հետվիրահատական բարդությունների պատճառով մահացել է 2015 թվականի փետրվարի 1-ին, 87 տարեկան հասակում, Սաութ Նասսո համայնքային հիվանդանոցում (Օուշենսայդ, Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ)[5][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Daniel E. Slotnik. «Anita Darian, a Singer With an Eclectic Range, Dies at 87». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  4. «AV Production - Անիտա Դարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  5. 5,0 5,1 «Anita Darian Dies at Age 87». Broadwayworld.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  6. Siegel, Robert; Wells, Lynda (2015 թ․ փետրվարի 12). «Singer Anita Darian Remembered For Genre-Spanning Career» (Interview). NPR.org.
  7. «Events - The City of Long Beach, New York». Longbeachny.gov. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  8. 8,0 8,1 Daily, A. Z. G. «ԱՆԻՏԱ ԴԱՐՅԱՆ (1927-2015)». AZG Daily. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]