Անիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիկ Ստեփանյան
Ծնվել է1912
ԾննդավայրԹեհրան, Իրան
ԿրթությունՀայկազյան դպրոց և Թեհրանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հասարակական գործիչ

Անիկ Ստեփանյան-Ավետյան (1912, Թեհրան, Իրան), իրանահայ ատամնաբույժ։ Իրանի առաջին կին ատամնաբույժը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիկ Ստեփանյանը ծնվել է Թեհրանում։ Տարրական կրթությունը ստացել է Թեհրանի հայկական Հայկազյան և Ժաննա դ'Արկ դպրոցներում։ 1941 թվականին Ավարտել է Թեհրանի համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Նա առաջաին կին ուսնողն էր, ով սովորել է ատամնաբուժություն[2]։

Բժշկական գործունեություն է ծավալել 1945-1970 թվականներին հոր` Հարություն Ստեփանյանի և եղբոր մոտ[2]։

Անիկ Ստեփանյանը եղել է կաթոլիկ հոգևոր քույրերի դպրոցի և Սահակյան իգական դպրոցի տնօրենն ու արտոնատերը[2]։ Կապող օղակ է հանդիսացել Իրանի կանանց կազմակերպության և Թեհրանի կանանց բարեգործական միության միջև։ 1965 թվականին Թեհրանի բարեգործական միության կողմից մասնակցել է Իրանում տեղի ունեցած կանանց իրավունքների կոնֆերանսին։ 1965 թվականին այդ կազմակերպության կողմից մասնակցել է Իրանում տեղի ունեցած կանանց իրավունքների կոնֆերանսին։

2000 թվականին գովասանքի է արժանացել Կիլիկիայի հայկական Թեմի առաջնորդ Արամ Առաջինի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։