Անիծված են և մոռացված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիծված են և մոռացված
Երկիր Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գովորուխին
ՊրոդյուսերՍերգեյ Գովորուխին
Սցենարի հեղինակՍերգեյ Գովորուխին
Տևողություն83 րոպե

«Անիծված են և մոռացված» (ռուս.՝ «Прокляты и забыты»), Սերգեյ Գովորուխինի գեղարվեստական-հրապարակախոսական ֆիլմը Առաջին չեչենական պատերազմի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն կառուցվում է հակադրության վրա։ Մի կողմից ցուցադրվում են փաստավավերագրական մարտական տեսարաններ, վիրավորների և քաղաքացիական անձանց տառապանքներ, տեխնիկա և խեղված դիակներ, իսկ մյուս կողմից՝ գիշերային ակումբներում և դիսկոտեկներում զվարճացող մարդկանց կադրեր[1]։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Չեչնիայի մարտական գործողությունների գոտում, որի արդյունքում 1995 թվականի փետրվարին Սերգեյ Գովորուխինը կորցրել է ոտքը և, իր իսկ պնդմամբ, «հավատը մարդկության հանդեպ»[2]։

ՌԴ-ում ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է «ТВ Центр»[3], «Կուլտուրա», ТВ-6[4] և «ТВ Столица»[5] հեռուստաալիքներով։ Երկրի ավելի խոշոր կենտրոնական ալիքները հրաժարվել են այն ցուցադրել[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրի Բելյաև — հեղինակի տեքստ
  • Միխայիլ Սիմակով
  • Յուրի Ռոմանով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Գովորուխին
  • Ռեժիսորներ՝ Սերգեյ Գովորուխին, Իննա Վանեևա
  • Պրոդյուսերներ՝ Սերգեյ Գովորուխին, Դմիտրի Ուրսուլյակ, Ալեքսանդր Կիմ
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Գեորգի Սիմոնով, Զուրաբ Նացվլիշվիլի
  • Օպերատոր՝ Վիտալի Վիխ, Միխայիլ Սիմակով, Յուրի Ռոմանով, Վադիմ Անդրեև
  • Մոնտաժող՝ Նատալյա Սիլաևա, Լեոնտի Կրուտով, Գենադի Բաշկիրով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 — «Նիկա» մրցանակ լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար (Սերգեյ Գովորուխին)
  • 1998 — «Ռոսիա» ոչ խաղարկային կինոյի IX բաց փառատոնի գլխավոր մրցանակ (Եկատերինբուրգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ну что с того, что ты там был?». Известия. 1999 թ․ օգոստոսի 20.
  2. Сто сорок лет одиночества. Сергей Говорухин. «Знамя». 2003, № 5.
  3. «Ура лыжницам!». Независимая газета. 1998 թ․ փետրվարի 28.
  4. 4,0 4,1 «Общество не хочет знать правду. «Прокляты и забыты», режиссер Сергей Говорухин». Искусство кино. 2000 թ․ հուլիսի 1.
  5. «ТВ ПРОГРАММА». РБК. 2009 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]