Անիծվածների անկումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անիծվածների անկումը
Peter Paul Rubens 063.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս[1]
տարիմոտ 1621[1]
բարձրություն286 սանտիմետր[2][1]
լայնություն224 սանտիմետր[2][1]
ուղղությունբարոկկո[3]
ժանրհոգևոր արվեստ[4]
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էՀին պինակոտեկ[1]
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1], Հովհան Վիլհելմ[5] և Electoral Gallery Dusseldorf?[5]
հիմնական թեմաDay of Judgment?
https://twitter.com/DarkNetflixDE/status/1288913624027869190/photo/1, https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/7yxYmWNxYm կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg The Fall of the Damned by Peter Paul Rubens Վիքիպահեստում

Անիծվածների անկումը, հայտնի նաև՝ Ապստամբ հրեշտակների անկումը[6] (գերմ.՝ Der Höllensturz der Verdammten), Ռուբենսի՝ կրոնական նկարչության հրաշակերտ գեղանկարներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված են անիծվածների միախառնված մարմինները, որոնց՝ մեղք գործելու և Աստծուն չենթարկվելու պատճառով Միքայել Հրեշտակապետն՝ իրեն ուղեկցող հրեշտակներով, նետում է անդունդը։ Ռուբենսի մյուս կտավների նման այստեղ ևս կերպարները պատկերված են խոշոր մարմնով ու գրեթե մերկ։ Նկարի վերևի մասն ավելի լուսավոր է՝ խորհրդանշելով դրախտը, մինչդեռ նկարի ներքևի մասում գույներն ավելի մուգ են։ Դեյվիդ Ֆիդբերգը նկարչության այս ձևը գնահատել է որպես «արևմտյան արվեստում հյութալի մերկ մարմինների ամենափայլուն հավաքույթը»[7]։

Հրեշտակները, որոնք այս տանջանքի ու դատաստանի պատճառով ավելի չար ու դաժան են դարձել, փորձում են կառչել իրենց հետ միասին ընկնող ցանկացած մեկից։ Միքայելը, որին վահանը ձեռքին կարելի է տեսնել կտավի ամենավերևում, չի խնայում ոչ մի մեղավոր հրեշտակի՝ զրկելով նրանց թևերից ու նետելով նրանց տարատեսակ սարսափ առաջացնող ու աներևակայելի արարածներով լի դժոխք։ Ռուբենսի հանճարեղությունը երևում է կտավի ցանկացած մասում՝ թե երբևէ չտեսնված արարածների, թե հրեշտակների՝ կարեկցանք առաջացնող դեմքերի վրա։

Նկարն ունի 286 սանտիմետր բարձրություն և 224 սանտիմետր լայնություն։

1959 թվականին արվեստի վանդալը նկարի վրա քիմիական թթու է լցնում։ Նրա խոսքերով՝ նա աշխատանքը ուղղակիորեն չի ոչնչացրել, բայց թթուն «ազատում է մարդուն ոչնչացնող աշխատանքից»[8]։ Որոշակի աշխատանքի արդյունքում հաջողվում է «փրկել» արվեստի այս յուրահատուկ նմուշը։ Այնուամենայնիվ, եթե պատկերն ուշադիր զննել մոտիկից, ապա որոշ մասերում երևում են գույների աղավաղումներ։

Էսքիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապստամբ հրեշտակների անկում» նկարի ուրվանկար, 1614-1618 թվականներ

«Ապստամբ հրեշտակների անկումը» նկարի ուրվանկարը պատկերված է մոխրագույն ներկափոշիով և սև ու կարմիր կավիճով և պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Ենթադրվում է, որ այն արհեստանոցի օգնականի աշխատանքն է, իսկ Ռուբենսն, այնուհետև, խոզանակով և յուղաներկով ամբողջացրել է այն[9]։ Մարդկային ձևերի և ամպերի դրամատիկական լուսաստվերը ընդգծում է խավարը, որի մեջ ընկնում են այդ կերպարները՝ հեռու վերևի դրախտի լույսից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/7yxYmWNxYm
  2. 2,0 2,1 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/peter-paul-rubens/der-hoellensturz-der-verdammten
  3. https://hnanews.org/peter-paul-rubens-and-the-baroque-in-the-north/
  4. https://rkd.nl/explore/artists/68737
  5. 5,0 5,1 https://rkd.nl/explore/images/261465
  6. «Fall Of The Rebel Angels»։ Peterpaulrubens.org։ Վերցված է 2010-11-17 
  7. Sophie Perryer, 10 years 100 artists, Struik, 2004
  8. «Destructivism»։ Heyoka Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-06-ին։ Վերցված է 2010-11-17 
  9. «Peter Paul Rubens, drawing for The Fall of the Damned»։ British Museum։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-16-ին։ Վերցված է 2010-11-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]