Անիծյալ օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիծյալ օրեր
Окаянные дни
ՀեղինակԻվան Բունին
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրօրագիր
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1918
ՆախորդMitya's Love?
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1926

«Անիծյալ օրեր», ռուս գրող Իվան Ալեքսեևիչ Բունինի գիրքը, որը բովանդակում է հուշատետրի գրառումներ, որոնք հեղինակը կատարել է 1919-1920 թվականներին՝ Մոսկվայում և Օդեսսայում:

Հրատարակության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվածներն առաջին անգամ տպագրվել են 1925-1927 թվականներին՝ Փարիզի ռուս ներգաղթյալների «Վերածնունդ» («Возрождение») թերթում:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անիծյալ օրերը» գեղարվեստական և փիլիսոփայական-հրապարակախոսական ստեղծագործություն է, որն արտացոլում է հեղափոխական դարաշրջանը և նրան հաջորդած քաղաքացիական պատերազմը: Ճշգրտության շնորհիվ, որով Բունինին հաջողվել է նկարագրել այն ժամանակվա Ռուսաստանում տիրող ապրումները, մտորումները և աշխարհընկալումը, գիրքը պատմական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: «Անիծյալ օրերն» օժտված է նաև Բունինի ողջ արվեստն ընկալելու կարևորությամբ, քանի որ արտացոլում է անցումային շրջան ինչպես կյանքում, այնպես էլ գրողի ստեղծագործական կյանքում: Ստեղծագործության հիմքը կազմում է 1918 թվականին Մոսկվայում և 1919 թվականին Օդեսսայում ծավալված հեղափոխական դեպքերի փաստագրումը և իմաստավորումը Բունինի կողմից, որին ինքը ականատես է եղել: Հեղափոխությունն ընդունելով որպես ազգային աղետ՝ Բունինը ծանր էր տանում Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ինչով բացատրվում է ստեղծագործության մռայլ, ճնշված հնչերանգը: Գալինա Անդրեևնան, որը մտերիմ հարաբերություններ ուներ Բունինի հետ, իր օրագրում գրել է.

Մթնշաղին Իվան Ալեքսեևիչը եկավ ինձ մոտ և տվեց իր «Անիծյալ օրերը»: Ի՜նչ ծանր է այս օրագիրը: Ինչ-որ առումով նա ճշմարիտ է. երբեմն ծանր է այդ զայրույթի, ցասման, կատաղության կուտակումը: Կարճ արտահայտվեցի այդ ամենի մասին՝ բարկացավ: Իհարկե, մեղավոր եմ: Նա այդ ամենին տառապանքով է հասել, եղել է գիտակից հասակում, երբ գրել է այդ…

«Անիծյալ օրերի» էջերում Բունինը եռանդով, կատաղությամբ արտահայտում է իր ծայրահեղ մերժողական վերաբերմունքը բոլշևիկների և նրանց պարագլուխների՝ «Տրոցկու, Ձերժինսկու նկատմամբ… Ո՞վ է ավելի ստոր, արյունարբու[1]»,-հռետորական հարց է բարձրացնում Բունինը: Սակայն, չի կարելի «Անիծյալ օրերը» դիտարկել բացառապես բովանդակության, պրոբլեմատիկության տեսակետից՝ որպես սոսկ հռետորական բնույթի ստեղծագործություն: Բունինի ստեղծագործությունն իր մեջ ներառում է ինչպես փաստագրական ժանրին բնորոշ գծեր, այնպես էլ վառ արտահայտված գեղարվեստական տարրեր:

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бунин И. Окаянные дни. — С. 125.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Шленская Г. М. Виктор Астафьев и Иван Бунин // Сибирские огни. — № 6. — 2008.
Литвинова В. И. Окаянные дни в жизни И. А. Бунина. — Абакан, 1995.