Անիես Սուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիես Սուրե
Ծնվել էհունվարի 21, 1902(1902-01-21)[1][2]
ԾննդավայրԲայոնա[2]
Մահացել էսեպտեմբերի 30, 1928(1928-09-30) (26 տարեկան)
Մահվան վայրԱրգենտինա
ԳերեզմանEspelette
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից

Անիես Սուրե (ֆր.՝ Agnès Souret, հունվարի 21, 1902(1902-01-21)[1][2], Բայոնա[2] - սեպտեմբերի 30, 1928(1928-09-30), Արգենտինա), ֆրանսիացի դերասանուհի և պարուհի, պատմության մեջ առաջին անգամ Միսս Ֆրանսիա 1920 ազգային գեղեցկության մրցույթի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անես Սուրեն ծնվել է 1902 թվականի հունվարի 1-ին բալերինայի ընտանիքում[3]։

17 տարեկանում ճանաչվել Է Ֆրանսիայի ամենագեղեցիկ կին (La plus Belle Femme de France)՝ նվաճելով պատմության մեջ առաջին մրցույթի տիտղոսը, որը հետագայում դարձել Է Միսս Ֆրանսիա` մրցույթում առաջ անցնելով 2000-ից ավելի մրցակիցներից և հավաքելով 115 000 ձայն։ Ֆրանսիական «Le Figaro» թերթում նրան անվանել են «շլացուցիչ գեղեցկուհի»։ «The New York Times»-ում Անես Սուրեին անվանում էին «ամենագեղեցիկ ֆրանսուհի»։

Ազգային մրցույթում հաղթանակը Անեսին դարձրել է ժամանակի ամենահանրաճանաչ կանանցից մեկը։ Նրա լուսանկարները զանգվածորեն հայտնվել են ամսագրերում և թերթերում։ Նրա կյանքի մանրամասները սովորական երևույթ էին 1920-ական թվականների սկզբի դեղին մամուլի սյունակներում։

Նա պարուհի է դարձել Փարիզի հանրահայտ Ֆոլի Բերժերի մյուզիք հոլում, ելույթ է ունեցել Մոնտե Կարլոի օպերայում։ Նկարահանվել է երեք ֆիլմերում («La Maison des pendus», «Le Lys du Mont Saint-Michel» և «La tournée Farigoule»)։

Նրա համբավը նաև դուրս է եկել Ֆրանսիայի սահմաններից։ 1922 թվականին նա հայտնվել է «Pins and Needles»-ի ռևյում՝ Լոնդոնի Վեստ-Էնդ Գեյթի թատրոնում։ Գտնվելով Լոնդոնում՝ Անեսը հրավիրվել է Հոլիվուդի կինոփորձերի։ Նրա գեղեցկությունը նկատվել է ԱՄՆ-ում։ Նույն թվականին տպագրությունից դուրս է եկել նրա «Գեղեցկության գաղտնիքների հայտնի գիրքը»։

Մահացել է պերիտոնիտից Արգենտինայում 1928 թվականի սեպտեմբերին, 26 տարեկան հասակում։ Թաղվել է հայրենիքում՝ Էսպելետում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ծննդական
  3. «André Darraïdou : Sur la route...». web.archive.org. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիես Սուրե» հոդվածին։