Անիբալ Գոդոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիբալ Գոդոյ
Անձնական տվյալներ
Ազգությունը պանամացի
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1990(1990-02-10)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 181 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սան-Խոսե Էրտկվեյկս
Համար 30
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2013 Պանամա Չեպո 113 (10)
2012  Արգենտինա Գոդոյ-Կրուս 0 (0)
2013—2015 Հունգարիա Հոնվեդ 24 (0)
2015 — մ․հ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-Խոսե Էրտկվեյկս 71 (5)
Ազգային հավաքական
2007—2008 Պանամա Պանամա (մինչև 20] 14 (1)
2010 — մ․հ․ Պանամա Պանամա 87 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անիբալ Սեսիս Գոդոյ (իսպ.՝ Aníbal Cesis Godoy, փետրվարի 10, 1990(1990-02-10)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Սան-Խոսե Էրտկվեյկս» ակումբի և Պանամայի հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդոյը «Սան-Խոսե Էրտկվեյկս» ակումբի կազմում
Գոդոյը Պանամայի հավաքականի կազմում

Գոդոյը «Չեպո» ակումբի սան է։ 2007 թվականին նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում։ 2012 թվականին Անիբալը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Գոդոյ-Կրուս» ակումբ, բայց այդպես էլ ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում։ Գոդոյը «Չեպո» ակումբի կազմում անցկացրել է 6 մրցաշրջան և մասնակցել ավելի քան 100 խաղի։ 2013 թվականին նա տեղափոխվել է հունգարական «Հոնվեդ» ակումբ։ Սեպտեմբերի 1-ին՝ «Կապոշվար Ռակոցի» ակումբի դեմ խաղում Գոդոյը կատարել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում[2]։

2015 թվականի ամռանը Գոդոյը տեղափոխվել է ամերիկյան «Սան-Խոսե Էրտկվեյկս» ակումբ[3]։ Օգոստոսի 15-ին՝ «Կոլորադո Ռեպիդզ» ակումբի դեմ խաղում նա նշել է իր նորամուտը MLS-ում[4]։ Օգոստոսի 20-ին՝ «Սպորտինգ Կանզաս-Սիթի» ակումբի դեմ խաղում Անիբալը խփել է իր առաջին գոլը «Սան-Խոսե Էրտկվեյկս» ակումբի կազմում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Գոդոյը մասնակցել է Կանադայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությըանը։

2010 թվականի մարտի 4-ին՝ Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում[6]։ 2014 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սալվադորի հավաքականի դեմ խաղում Գոդոյը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[7]։

2011 թվականին Գոդոյը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի[8], Կանադայի[9] և ԱՄՆ-ի[10] հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականին Գոդոյը թիմին օգնել է հասնել մինչև ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարում նա մասնակցել է Մարտինիկայի[11], ԱՄՆ-ի[12], Կուբայի[13] և երկու անգամ էլ Մեքսիկայի[14][15] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Գոդոյը երկրորդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱֆ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հայիթիի[16], Հոնդուրասի[17], Մեքսիկայի[18] և երկու անգամ էլ ԱՄՆ-ի[19][20] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականին Անիբալը հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բոլիվիայի[21] և Արգենտինայի[22] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Գոդոյը չորրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին։ Մրցաշրջանում նա մասնակցել է ԱՄՆ-ի[23], Մարտինիկայի[24], Նիկարագուայի[25] և Կոստա-Ռիկայի[26] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Գոդոյը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի[27], Անգլիայի[28] և Թունիսի[29] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Պանամայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 15 նոյեմբերի, 2014 Կուսկատլան, Սան-Սալվադոր, Սալվադոր Սալվադոր Սալվադոր 0:2 1:3 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Капошвар Ракоци VS. Гонвед 0:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 1.
  3. «San Jose Earthquakes sign 25-year-old Panamanian international Anibal Godoy from Hungarian club» (անգլերեն). MLSsoccer.com. 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  4. «Сан-Хосе Эртквейкс VS. Колорадо Рэпидз 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15.
  5. «Сан-Хосе Эртквейкс VS. Колорадо Рэпидз 0:5» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 20.
  6. «Վենեսուելա VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մարտի 4.
  7. «Սալվադոր VS. Պանամա 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 15.
  8. «Պանամա VS. Սալվադոր 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
  9. «Канада VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 15.
  10. «США VS. Панама 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
  11. «Панама VS. Мартиника 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 12.
  12. «США VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 28.
  13. «Панама VS. Куба 6:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
  14. «Мексика VS. Панама 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 8.
  15. «Панама VS. Мексика 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 25.
  16. «Панама VS. Гаити 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 8.
  17. «Гондурас VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  18. «Панама VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  19. «Панама VS. США 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  20. «США VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  21. «Панама VS. Боливия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  22. «Аргентина VS. Панама 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 11.
  23. «США VS. Панама 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  24. «Панама VS. Мартиника 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  25. «США VS. Никарагуа 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
  26. «Коста-Рика VS. Панама 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
  27. «Бельгия VS. Панама 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  28. «Англия VS. Панама 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  29. «Панама VS. Тунис 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիբալ Գոդոյ» հոդվածին։