Անժել (երգչուհի)
Անժել | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | ֆր.՝ Angèle Joséphine Aimée van Laeken[1] |
Նաև հայտնի է որպես | Angèle |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1995[1] (27 տարեկան) Ուկել, Բրյուսել, Բելգիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | շանսոն և փոփ |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, ձայնային դերասանուհի, հեղինակ-կատարող, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, մոդել և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ[2] և երաժշտական ստեղնաշար[2] |
Պարգևներ | |
Կայք | angelevl.be |
![]() |
Անժելա Վան Լակեն[3] (ֆր.՝ Angèle Van Laeken, դեկտեմբերի 3, 1995[1], Ուկել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի երգչուհի, առավել հայտնի է որպես Անժելա (կամ Անժել, ֆր.՝ Angèle)։
2018 թվականից ապրում է Փարիզում[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է երաժշտա-արտիստիկ ընտանիքում։ Անժելայի հայրը հայտնի բելգիացի երգիչ Մարկան է (ֆր.՝ Marka), մայրը՝ կատակերգական դերասանուհի Լորանս Բիբոն[5][6]։ 2000-ական թվականներին ծնողները ստեղծել են հայտնի Monsieur et Madame փոփ ռոք դուետը[6]։
Անժելան իր կարիերան սկսել է յություբում և ինստագրամում քավերներ անելով[5][7]։ Նրան նկատել են, մասնավորապես, Դիք Անեգարնի «Bruxelles» երգի քավերի շնորհիվ[5]։
2017 թվականին ռեփեր Դամսոն (ֆր.՝ Damso) Անժելային առաջարկել է ելույթ ունենալ իր համերգներում[5]։
Առավել հայտնի է դարձել 2017 թվականին՝ «La Loi de Murphy» (Մերֆիի օրենք) երգի տեսահոլովակով[8][9]։ Տեսահոլովակը թողարկվել է տարվա վերջին և հռչակ է ձեռք բերել[5]։
Հաջորդ սինգլը եղել է «Je veux tes yeuх» («Ես ուզում եմ քո աչքերը»)[5]։
2018 թվականի հոկտեմբերին Անժելան թողարկել է իր առաջին ալբոմը, որը կոչվել է Brol, ինչը բելգիական ժարգոնում նշանակում է «Հասարակաց տուն»[4][5][10]։
2019 թվականի դրությամբ Անժելայի ամենահայտնի ստեղծագործությունը մնում է «Tout oublier» («Ամեն ինչ մոռանալ») երգը, որը ձայնագրվել է ավագ եղբոր՝ բելգիացի հայտնի ռեփեր Ռոմեո Էլվիսի (ֆր.՝ Roméo Elvis) մասնակցությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nrj.fr/artistes/angele/biographie
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Церемония открытия 72-го Каннского международного кинофестиваля»։ Библиотека изображений "РИА Новости"։ 2019-05-15։ Վերցված է 2019-11-28(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «Лучшие альбомы месяца: Октябрь 2018»։ Radio Why Not։ 2018-11-01։ Վերցված է 2019-11-27
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Angèle: les secrets de son album "Brol" - Actu Angèle»։ NRJ.fr։ 2019-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-28-ին։ Վերցված է 2019-11-27
- ↑ 6,0 6,1 «Хиты-2019: лучшие французские песни о каждом из нас»։ RFI։ 2019-06-17։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Qui est Angèle, LA révélation belge de l'année 2018 ?»։ programme-tv.net։ 2018-12-03։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Cinq choses à découvrir sur Angèle, la révélation pop venue de Belgique»։ Le Figaro։ 2019-03-12։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Лучшие кадры с церемонии открытия 72-го Каннского кинофестиваля»։ Lenta.ru։ 2019-05-15։ Վերցված է 2019-11-27
- ↑ «Angèle: de révélation sur Internet à l'icône de la chanson»։ NRJ.fr։ 2019-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-28-ին։ Վերցված է 2019-11-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անժելի կենսագրությունը TV5 Monde կայքում (ֆր.)
|