Անժելկա Մարտիչ
Անժելկա Մարտիչ խորվ.՝ Anđelka Martić | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 1, 1924 |
| Ծննդավայր | Զագրեբ, Croatia and Slavonia, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 11, 2020 (96 տարեկան) |
| Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիա |
| Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[1] |
| Մասնագիտություն | գրող և թարգմանչուհի |
| Լեզու | խորվաթերեն |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Անժելկա Մարտիչ (խորվաթերեն՝ Anđelka Martić. մայիսի 1, 1924, Զագրեբ, Croatia and Slavonia, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - նոյեմբերի 11, 2020, Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ կին գրող, գրական ստեղծագործությունների թարգմանիչ[2][3][4]: Լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես պատերազմի մասին մանուկների համար գրած գրքերով, որոնց մեջ աչքի է ընկնում մանավանդ Pirgo վեպը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի տղայի և եղնիկի որբացած ձագի ընկերության մասին:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Զագրեբում։ Հայրը մահացել է երիտասարդ տարիքում՝ 1933 թվականին, և քանի որ երեք երեխաների հետ անօգնական մնացած, հիվանդ մայրը դժվարությամբ էր ծայրը ծայրին հասցնում, հաճախ Անժելկային ուղարկում էր գյուղ՝ պապի ու տատի մոտ: Այդ այցելությունները հետագայում զգալի նյութ տվեցին աղջկա գրական ստեղծագործությունների համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին Անժելկան ավարտեց ավագ դպրոցը։ 1941 թվականին նրա եղբայրը, որ Դիմադրության մարտիկներից էր, բացահայտվեց ու կալանավորվեց խորվաթական խամաճիկ միլիցիայի կողմից և 1942 թվականի փետրվարին մահապատժի ենթարկվեց Յասենովացի համակենտրոնացման ճամբարում: Աղջիկը միացավ պարտիզաններին, ծառայեց որպես ռազմական թղթակից[5]։ Պատերազմի ավարտին նա մասնակցեց Բելգրադի ազատագրմանը, արժանացավ հարավսլավական Խիզախության շքանշանի՝ վիրավոր ընկերոջը փրկելու համար։
Անժելկայի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են «Kulturni prilozi» («Մշակութային հավելված») ամսագրում։[3] Պատերազմից հետո նա աշխատել է որպես լրագրող «Vjesnik» և «Omladinski borac» թերթերում, ինչպես նաև «Պիոնիր» մանկական ամսագրում։ Հետագայում դարձել է «Radost» մանկական ամսագրի, այնուհետև՝ «Naša djeca» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ 1954 թվականից Մարտիչն անդամագրվել էր Խորվաթիայի գրողների միությանը[6][7]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիչը գրել է բանաստեղծություններ, մանկական գրքեր և նկարազարդ գրքերի տեքստեր: Նա խորվաթական պատերազմական արձակի ամենահայտնի հեղինակն է մանկական գրականության ասպարեզում: Հիշատակության են արժանի նաև ինքնակենսագրական գրքերն ու ֆանտաստիկ արձակը՝ գրված խորվաթ կին գրող Իվանա Բռլիչ-Մաժուրանիչի լավագույն ավանդույթներով: Նրա գրական ժառանգության մեջ առանձնանում է առաջին դեմքով գրված «Պիրգո» վեպը. դա քնարական պատմություն է մի պատերազմի մասին, որում տառապում են անխտիր բոլոր էակները:
Մարտիչի ստեղծագործությունները թարգմանվել են լեհերեն, չեխերեն, ռուսերեն, իտալերեն, չինարեն, պարսկերեն և այլ լեզուներով[3]: Նա ինքը մի շարք գրքեր է թարգմանել սլովեներենից:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mali konjovodac i druge priče – Zagreb, 1951
- Bjelkan – Zagreb, 1951
- Pirgo – Zagreb, 1953
- Jezero u planini – Zagreb, 1956
- Vuk na Voćinskoj cesti – Zagreb, 1956
- U vihoru – Zagreb, 1958
- Dječak i šuma – Zagreb, 1960
- Kurir Dragan i njegovo konjče – Sarajevo, 1961
- Neugasivi životi – Zagreb, 1961
- Mali borac – Zagreb, 1964
- Proljeće, mama i ja – Zagreb, 1968
- Baba Kata – Zagreb, 1971
- Djedica Pričalo i čarobni vrutak – Zagreb, 1977
- Šašavi dani – Zagreb, 1978
- Mali konjovodac – Zagreb, 1985
- Izabrana djela in Pet stoljeća hrvatske književnost – Zagreb, 1991
- Zarobljenik šumske kuće – Zagreb, 1999
- Tri lisice i šumski car – Zagreb, 2002
- Dječak div i druge bajke – Zagreb, 2002
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրական աշխատանքի համար Անժելկա Մարտիչը պարգևատրվել է Հարավսլավիայի Աշխատանքի ոսկեպսակ շքանշանով: 1973 թվականին նրան Լեհաստանի երեխաների անունից շնորհվել է եզակի պարգև՝ Ժպիտի շքանշան[8]: 1977 թվականին Մարտիչն արժանացել է Իվանա Բռլիչ Մաժուրանիչի անվան մրցանակի՝ «Djedica Pričalo i čarobni vrutak» գրքի համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gradska groblja Zagreb - Tražilica pokojnika
- ↑ «Anđelka Martić» (խորվաթերեն). Društvo hrvatskih književnika. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- 1 2 «Umrla je književnica Anđelka Martić, poznata je po romanu Pirgo i prozi za djecu» (խորվաթերեն). Jutarnji list. 2020 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Mustapić, Anđelka (2018 թ․ հունվարի 14). «Ne uskraćujte djeci bajke!» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Jovanović, Nenad (2019 թ․ հուլիսի 8). «Anđelka Martić: Zagreb je bio izvan sebe od sreće zbog ulaska partizana». www.portalnovosti.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Arbutina, Paulina. «Pirga su zabranili isti oni koji su ga hvalili». www.portalnovosti.com (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Olujić, Kristina (2018 թ․ մայիսի 4). «Voljela bih doživjeti da se moj Pirgo vrati u obveznu lektiru». www.nacional.hr (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Martić Adelika» (Polish). Order Uśmiechu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anđelka Martić w Katalogu Biblioteki Narodowej
- Veronika Mesić, Anđelka Martić i herojska priča o Pirgu (Anđelka Martić i bohaterska historia Pirgo); voxfeminae.net
| ||||||||