Անժելիկ Կաբրալ
![]() անգլ.՝ Angelique Cabral | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1979[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
angeliquecabral.com | |
Անժելիկ Կաբրալ (Angelique Cabral. հունվարի 28, 1979[1], Հոնոլուլու, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասանուհի[3]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին CBS հեռուստաընկերության«Կյանքը կտորներով » սիթքոմում (2015–2019) Քոլին Բրանդոն-Օրտեգայի և Ֆոքս ընկերության Զորակոչված / «Enlisted» կատակերգական հեռուստասերիալում անձնակազմի սերժանտ Ջիլիան Պերեսի (2014) դերերի տպավորիչ կատարման շնորհիվ[4]։ Հիշարժան են նաև նրա դերակատարումները Կատարյալ ընտանիքը / The Perfect Family (2011), Արտոնություններով ընկերներ / Friends with Benefits (2011) և Օգնության ջոկատ / Band Aid (2017) ֆիլմերում[5][6][7][8][9][10][11][12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաբրալն իր առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը կատարել է 6 ամսականում United Airlines-ի գովազդում[13]։ Նա նկարահանվել է գովազդային այլ հոլովակներում ևս, այդ թվում՝ Citibank-ի, The Home Depot-ի, Captain Morgan-ի, New York Lotto-ի, Blue Cross-ի և Toyota-ի գովազդներում[14]։ Նրա գովազդային արշավները ներառում են Verizon, Western Union, Olympus, Redbook, Fed Ex, Loestrin ընկերությունները[14]։
2004 թվականին Կաբրալն առաջին անգամ հայտնվեց էկրանին որպես տիկին Մենդես CBS- ի Guiding Light սերիալում՝ «Episode #1.14503» դրվագում։ 2005-2007 թվականներին՝ որպես հրավիրված դերասանուհի, նա հյուրընկալվել է Մի կյանք՝ ապրելու համար / One Life to Live և Իմ բոլոր երեխաները / All My Children սերիալների մի քանի դրվագներում։ Կաբրալը մարմնավորել է Փեմ Նիբորսկուն «Արտոնություններով ընկերներ» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում (2011) և Անժելա Ռեյեսին՝ «Կատարյալ ընտանիքը» (2011) կատակերգական դրամա ֆիլմում։ Թատրոնում նրա հիշարժան դերասանական աշխատանքները ներառում են «Tape», «Jesse Garon Lives» և «Rubirosa» շոուներին մասնակցությունը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաբրալի հայրն ունի մեքսիկական և բնիկ ամերիկյան՝ հնդկացիական արմատներ, իսկ մայրը՝ անգլիական և ֆրանսիական ծագում։ Կաբրալը մեծացել է Կալիֆոռնիայի Կարմել Վելլիում, հաճախել է Բոլոր Սրբերի ցերեկային դպրոցը և Սանտա Կատալինայի դպրոցը[15]։
2013 թվականի հուլիսի 20-ին Կաբրալն ամուսնացել է մարքեթինգի տնօրեն Ջեյսոն Օսբորնի հետ[16][17]։ Զույգը երկու երեխա ունի. դուստր՝ Ադելաիդան և որդի՝ Ալդենը[18][19]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Together / Միասին | մատուցողուհի | |
2009 | The Lifeboat / Կյանքի մակույկը | Միմի | Կարճամետրաժ կինոնկար |
2009 | Clubophobia / Ակումբաֆոբիա | Միմի | Կարճամետրաժ կինոնկար |
2009 | American Way | Ամերիքա | Կարճամետրաժ կինոնկար |
2010 | Vaikoont | Էստելլա | |
2010 | Sails Men | Դարլա | Կարճամետրաժ կինոնկար |
2011 | The Perfect Family / Կատարյալ ընտանիքը | Անջելա Ռեյես | |
2011 | Friends with Benefits / Շահույթով ընկերներ (ֆիլմ) | Փամ Նիբորսկի | |
2011 | dated. | Maid | Կարճամետրաժ կինոնկար |
2012 | Jennifer | բուժքույր | Կարճամետրաժ կինոնկար |
2013 | Isolated / Մեկուսացված | խաղաղության դեսպան | |
2017 | Band Aid / Օգնության ջոկատ | Լորեն | |
2018 | All About Nina / Ամեն ինչ Նինայի մասին | Քերրի | |
2021 | How It Ends / Ինչպես է դա ավարտվում | Դիաս | |
2023 | Wish / Ցանկություն | Ամայա | հնչյունավորում |
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2004, 2006 | Guiding Light / Ուղղորդող լույս | միսիս Մենդես | 2 դրվագ |
2005–2007 | All My Children / Իմ բոլոր երեխաները | մատուցողուհի / բուժքույր | 4 դրվագ |
2006–2007 | One Life to Live / Մի կյանք՝ ապրելու համար | Մատուցողուհի / Ուսուցչուհի | 5 դրվագ |
2010 | Melrose Place | դերասանուհի #1 | դրվագը՝ "Sepulveda" |
2011 | Mad Love / Խելացնոր սեր | Էրիկա | 2 դրվագ |
2011 | Happy Endings / Երջանիկ ավարտ | մատուցողուհի | դրվագը՝ "Pilot" |
2011 | Two and a Half Men / Երկուսուկես մարդր | Շենոն | դրվագը՝ "Nice to Meet You, Walden Schmidt" |
2011 | Happy Endings / Երջանիկ ավարտ | Վանեսա | դրվագը՝ "The Code War" |
2012 | Free Agents / Ազատ գործակալներ | Գվեն | դրվագը՝ "Nice Guys Finish... at Some Point" |
2012 | The Glades / Բացատները | դ-ր Թարա Վալդես | դրվագը՝ "Fountain of Youth" |
2013 | Don't Trust the B---- in Apartment 23 / Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին | Ֆոքս Փերիս | 2 դրվագ |
2013 | Devious Maids | Քսավիերա | դրվագը՝ "Pilot" |
2014–2015 | Talking Marriage with Ryan Bailey / Քննարկելով Ռայան Բեյլիի հետ ամուսնությունը | Ինքն իր կերպարն է մարմնավորել։ | 2 դրվագ |
2014 | Enlisted / Զորակոչված | Ժիլ Պերես | հիմնական դեր, 13 դրվագ |
2014 | The Mentalist / Մենթալիստը | Ջինա Պետրոչելլի | դրվագը՝ "Silver Wings of Time" |
2014 | Criminal Minds / Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ) | Սառա Ռայան | դրվագը՝ "Fate" |
2015 | NCIS: Los Angeles | գործակալ Պաոլա Ֆուենտես | դրվագը՝ "Black Wind" |
2015 | Chicago P.D. | Ջինա Գավրոնսկի | դրվագը՝ "Erin's Mom" |
2015 | The Odd Couple / Ծեր զույգը | Էմի | դրվագը՝ "The Unger Games" |
2015 | Transparent / Թափանցիկ | Մելանի | դրվագը՝ "Cherry Blossoms" |
2015–2019 | Life in Pieces / Կյանք՝ կտորներով | Քոլին Բրանդոն Օրտեգա Շորթ | հիմնական դեր |
2016 | Fresh Off the Boat / Նավախցիկից՝ մաքուր օդի | Թոնի | դրվագը՝ "Keep 'Em Separated" |
2016 | Grey's Anatomy / Գրեյի անատոմիա | Լորա | դրվագը՝ "At Last" |
2019–2022 | Undone | Բեկա Վինոգրադ Դիաս | հիմնական դեր |
2019-2020 | Grace and Frankie / Գրեյս և Ֆրենկի | Լիզ | 5-6-րդ եթերաշրջաններ (կրկնվող դեր) |
2021-2023 | With Love / Սիրով | Դաֆնե | 2 դրվագ |
2021–ցայսօր | DreamWorks Dragons: The Nine Realms | Հեյզել Գոնսալես | |
2022 | Maggie | Էմի | հիմնական դեր |
2022–2023 | Big Sky / Մեծ երկինք | Կառլա | 3-րդ եթերաշրջան (կրկնվող դեր) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Almanac: Today's Birthdays». Telegraph Herald. 2023 թ․ հունվարի 28. էջ A3. ProQuest.
{{cite news}}
: Text "2770805232" ignored (օգնություն) |quote=Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 46. Rapper Rick Ross is 46. Actor Rosamund Pike is 44. Actor Angelique Cabral is 44. Singer Nick Carter (Backstreet Boys) is 43. Actor Vinny Chhibber is 43. Actor Elijah Wood is 42. See also: - ↑ Lopez, Natalina (2017 թ․ նոյեմբերի 1). «Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere». Town & Country (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Fox Sets Female Lead for Geoff Stults Comedy 'Enlisted'». The Hollywood Reporter. 2013 թ․ փետրվարի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ MaximoTV (2013 թ․ հոկտեմբերի 11). «Angelique Cabral 2013 Alma Awards – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Adam Arndt. «Devious Maids: Universal Channel zeigt die Serie als Deutschlandpremiere». Serienjunkies. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ «Fox Sets Female Lead for Geoff Stults Comedy 'Enlisted'». The Hollywood Reporter. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ Natalie Abrams (4 de agosto de 2013). «Enlisted's Angelique Cabral Weds Longtime Boyfriend». TVGuide.com. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ «Angelique Cabral Reveals Exciting Post-Wedding Plans, Inspiration From Friend Emily Deschanel — Exclusive». Wetpaint, Inc. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ Megan Masters. «Don't Trust the B—- In Apartment 23 Casts Angelique Cabral Season 2 – TVLine». TVLine. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ MaximoTV. «Angelique Cabral 2013 Alma Awards – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ Miranda Noland. «Latinos in Television Pilots for 2013: Angelique Cabral». latina.com. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
- ↑ Life In Pieces Cast: Angelique Cabral (անգլերեն), Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին
- ↑ 14,0 14,1 «Angelique Cabral». IMDb. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Carmel Valley s Angelique Cabral shines in Life in Pieces». The Mercury News (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Angelique Cabral Marries Jason Osborn». People. 2013 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Natalie Abrams (2013 թ․ օգոստոսի 4). «Enlisted's Angelique Cabral Weds Longtime Boyfriend». TVGuide.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Angelique Cabral Welcomes Daughter Adelaide Grace». People. 2017 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Lopez, Natalina (2017 թ․ նոյեմբերի 1). «Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere». Town & Country (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.Lopez, Natalina (2017-11-01). "Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere". Town & Country. Archived from the original on March 23, 2022. Retrieved 2019-11-24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկ Կաբրալ» հոդվածին։ |
|