Անժելիկա Ակբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելիկա Ակբար
Ծնվել է1969
Կարագանդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Թուրքիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՀաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա
Կայքanjelikaakbar.com
 Anjelika Akbar Վիքիպահեստում

Անժելիկա Ակբար (1969, Կարագանդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկական ծագմամբ թուրք կոմպոզիտոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է դաշնամուր նվագել դեռևս 2.5 տարեկանից։ 4 տարենակում հայրը, հայտնաբերելով նրա բացարձակ լսողությունը, նրան ուղարկում է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների դպրոցը։ Ուսումը շարանակում է Տաշքենդի Վ. Ուսպենսկու անվան երաժշտական դպրոցում, որն ավարտել են այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Ալեքսեյ Սուլթանովը և Ստանիսլավ Յուդենիչը։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Տաշքենդի պետական կոնսերվատորիան, որտեղ հինգ տարվա ընթացքում սովորել է կոմպոզիցիա, գործիքավորման տեսություն և դաշնամուր։

ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունը նրան ճանաչել է «լավագույն երիտասարդ կոմպոզիտոր»։ 2006 թվականից Ուկրաինայի կոմպոզիտորների միության անդամ է։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ է։

Ակբարը կոմպոզիցիայի և խմբավարության թեմայով մագիստրոսական թեզ է պաշտպանել Թուրքիայում, ուր նա ժամանել էր որպես ՅՈՒՆԵՍԿՕ-յի անդամ, և մնացել է այնտեղ` ընդունելով Թուրքիայի քաղաքացիություն[2]։ Այնտեղ դարձել է դոցենտ` պաշտպանելով թեկնածուական դիսերտացիան։

2003 թվականից աշխատել է կոմպոզիտոր Ալի Դարմարի մոտ։ Նրա առաջին` «Ջրեր» ալբոմը ձայնագրվել է 1999 թվականին։ Ալի Դարմարը մեծ ջերմությամբ է արտահայտվել Ակբարի երաժշտության մասին։ «Նրա երաժշտությունը շատ բանաստեղծական է, առեղծվածային և մելոդիկ, հետևում է տիեզերքում ծնված երաժշտական կառուցվածքի փիլիսոփայությանը, որն այդ բոլոր տարրերը չափազանց իրական է փոխանցում»։

Անժելիկան ամուսնացած է և ունի երկու որդի։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сув (Ջրեր) - 1999
  • Bir`den bir`e - 02002
  • Վիվալդի, «Տարվա եղանակներ» - 2002
  • Bach A L’orientale - 2003
  • Bir Yudum Су - 2005
  • Raindrops By Anjelika - 2009
  • İçimdeki Türkiyem - 2010
  • Likafoni - 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Ակբար» հոդվածին։