Անթեղ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթեղ
Երկիր Թուրքիա
 Գերմանիա
Ժանրդրամա
Թվական2016
Լեզութուրքերեն
ՌեժիսորԶեքի Դեմիրքուբուզ
Սցենարի հեղինակԶեքի Դեմիրքուբուզ
ԴերակատարներԹաներ Բիրսել, Ասլըհան Գյուրբյուզ և Ջաներ Ջինդորուք
ԿինոընկերությունMavi Film
Տևողություն145 րոպե

«Անթեղ» (թուրքերեն՝ Kor), թուրք ռեժիսոր Զեքի Դեմիրքուբուզի 11-րդ ֆիլմը, որը ցուցադրվել է Գոլդեն Թյուլիփ միջազգային մրցույթում, 2016 թվականին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի Ժամանակակից համաշխարհային կինոյի բաժնում[1], 2017 թվականին՝ Ոսկե ծիրան կինոփառատոնում։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի փետրվարին Ստամբուլի տարբեր թաղամասերում, մասնավորապես Էյուփում և Գյուզելտեպում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ռումինիայում ձերբակալում են Էմինեի ամուսնուն՝ Ջեմալին, նա վիրահատության կարիք ունեցող իրենց երեխայի հետ միայնակ է մնում։ Էմինեն որպես ասեղնագործուհի աշխատանքի է անցնում կարի արհեստանոցում, որտեղ հանդիպում է ամուսնու նախկին տնօրեն Զիյային։ Զիյան չի կարողանում անտարբեր մնալ՝ իմանալով, թե ինչ զրկանքների մեջ է այն կինը, որին ժամանակին համակրում էր։ Երբ Ջեմալն ամիսներ անց վերադառնում է, տեսնում է, որ կինն աշխատանքի է անցել կարի արհեստանոցում, իսկ երեխան առողջ է։ Նա պատահաբար տեսնում է հիվանդանոցի վճարման հաշիվը և տեղեկանում, որ Զիյան է վճարել վիրահատության համար, ինչը Էմինեն թաքցրել էր[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասլըհան Գյուրբյուզ
  • Ջաներ Ջինդորուք
  • Թաներ Բիրսել
  • Իշթար Գյոքսևեն
  • Չաղլար Չորումլու
  • Դոլունայ Սոյսերթ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր (ներ)՝ Բաշաք Էմրե, Ահմեթ Բոյաջիօղլու
  • Ռեժիսոր՝ Զեքի Դեմիրքուբուզ
  • Սցենարի հեղինակ (ներ)՝ Զեքի Դեմիրքուբուզ
  • Օպերատոր՝ Սերջան Սերթ
  • Հնչյունային ձևավորող՝ Գյուրքան Օզքայա
  • Մոնտաժող՝ Զեքի Դեմիրքուբուզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Toronto unveils City To City, World Cinema, Masters line-ups». ScreenDaily. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «Անթեղ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.