Անթառամ կղմինդրաբաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անթառամ կղմինդրաբաժակ (լատին․՝ Helichrysium plintocalix), անմահական ծաղիկ, անմեռ ծաղիկ, ապրիմ-մեռնիմ, արևոսկի, հարության ծաղիկ, ս. Կարապետի ծաղիկ։

Դեղաբույսի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղածաղկազգիների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, 15-40 սմ բարձրություն, սպիտակ, թաղիքանման ցողունով, նշտարաձև տերևներով։ Արմատը մուգ գորշավուն է։ Ծաղկում է ամռան ամիսներին, բազմանում սերմերով վեգետատիվ եղանակով։ Համարվում է եղանակի կենդանի բարոմետր շոգ ժամա նակ տերևները կուչ են գալիս, իսկ անձրևից առաջ՝ բացվում։ Հեշտ տանում է բնակլիմայական աննպաստ պայմանները։ Բնորոշ է հաճելի համով ու հոտով, ինչպես նաև հրապուռից, գեգեցիկ տեսքոց։ «Հելիխրիզիում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է արևոսկի։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկազամբյուղները պարունակում են ֆլավոնոիդներ (օրգանական հետերոցիկլին միացություններ), եթերայուղ, սկոպոլետին, B սիտոստերին, ստերոլին, խեժ, օրգանական թթուներ, սպիրտ, կարոտինոիդներ, C, K վիտամիններ, լորձ, դառը նյութեր, դաբաղանյութեր, ֆենոլատիպ ներկանյութ, ճարպանյութ, կալիումի քլորիդ և սուլֆատ, կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի միայն ծաղկազամբյուղները՝ 1-2 սմ ցողունային մասով, որոնք կտրում են դանակով, մկրատով կամ սեկատորով։ Խստիվ արգելվում է բույսը ցողունով կտրել կամ արմատը հանել, քանի որ դրանք կհանգեցնեն անթառամի, առանց այդ էլ ոչ այնքան հարուստ բուսուտների ոչնչացմանը։ Հավաքված հումքը չորացնում են ցանցի մեջ, միջանցուկ քամու տակ, ստվերում, այնուհետև պահում թղթով ներպատված փայտյա արկղներում, 3 տարի ժամկետով։

Մեր հանրապետությունում կան անթառամի 10-12 տեսակնոր, որոնց մի մասը ունի դեղագիտական որոշակի նշանակություն և չի զիջում դեղաբույսի դեղանարային տեսակին։ Բուժական մեծ նշանակություն ունի հատկապես մեր հանրապետությունում տարածված կղմինդրաբաժակ անթառամը։ Անթառամը համարվում է ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկը։ Տարբեր ազգությունների ժողովուրդները այն օգտագործել են լեղուղիների, ստամոքսաաղիքային տրակտի և միզուղիների հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթը, բայց վերոհիշյալ նպատակներից, անթառամը կիրառել է նաև որպես որդամուղ միջոց, ինչպես նաև դաշտանի խանգարումների ժամանակ։ Ըստ հայր և որդի Նոսալների, անթառամը թեյի ձևով օգտագործոլիս, դեղնուկը վերանում է մի քանի օրում, ընկնում են ասկարիդները, որոնք ներկված են լինում ծաղկի դեղին գույնով։ Բացի այդ, հեղինակները գտնեում են, որ դեղաբույսը ունի լեղուղւները և միզուղիները ախտահանող հատկություն, դադարեցնում է արյունահոսությունը, լավ արդյոնք տալիս լյարդի ցիռոզների, խիթերի ժամանակ, բարձրացնում ստամոքսահյութի թթվությունը, վերացնում կանանց սպիտակաթորանքը։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղկի թուրմն օգտագործում են միզուղիների բորբոքումների, իսկ Գերմանիայում՝ ստամոքսի հիվանդությունների բուժման ժամանակ՝ հիմնականում ախորժակը կանոնավորելու նպատակով։ Նինա Կովալևայի տվյալներով, անթառամի պատրաստուկները լավ արդյունք են տալիս նաև հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ, ունեն ընդհանուր վիճակը հանգստացնող հատկություն։ Անթառամը արժանի տեղ է գտել ՍՍՀՄ պետական ֆարմակոպեայի մեջ։ Առաջին անգամ Իվան Պավլովի լաբորատորիայում գիտականորեն հիմնավորվել է դեղաբսույի լեղամուղ, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հյութազատություններն ակտիվացնող հատկությունները։

Կենտրոնական գիտահետազոտական դեղագործական ինստիտուտում հիմնավորվել է, որ անթառամի թուրմը և ջրիկ մզվածքն ունեն արտահայտված լեղամուղ հատկություն, ջրիկացնում են լեղին, իջեցնում լեղաթթուների և բիլիռուբինի խտությունը լեղու մեջ, ավելացնում խոլատների քանակը, բարձրացնում լեղապարկի տոնուսը։ Միաժամանակ նկատվել է ստամոքսաաղիքային տրակտի գործունեության կանոնավորում, միզթորման ուժեղացում, արյան ճնշման բարձրացում։ Արյան մեջ նվազում են բիլիրուբինի և խոլեստերինի քանակները։ Արդի բժշկության մեջ դեղաբույսի ծաղկազամբյուղներն օգտագործվում են խոլեցիստիտների, հեպատիտների և խոլ անգիտների ժամանակ որպես լեղամուղ և հակաբորբոքիչ միջոց։ Ընդ որում, նկատվում է բուժվող հիվանդների լյարդի շրջանի ցավերի մեղմացում կամ դադարում, նողկանքի, փսխման և աղեփքանքի վերացում, սկլերաների և փափուկ քիմքի վրայիցի աստիճանաբար անհետանում է ենթադեղնուկային վիճակը, չափերով փոքրանում է մինչ այդ մեծացած լյարդ։ Անթառամը քիչ տոքսիկ է, սակայն տևակը ընդունան դեպքում առաջ է բերում լյարդի կանգային վիճակ։

Կիրառման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրմ պատրաստելու համար 3-5 գ մանրացրած հումքը 8 ժամ թրմում են 500 մլ սառը ջրում, ապա 1 օրում խմում 3-4 անգամ կամ վերցնում են 3 թեյի գդալ մանրացրած ծաղիկ, ավելացնում 2 բաժակ սառը ջուր, թրմում 8 ժամ և խմում ամբողջ օրվա ընթացքում։ Կարելի է վերցնել նաև 10 գ ծաղկափոշի՝ 200 գ սառը ջրին, թրմել նույն ձևով և ընդունել 1-ական ճաշի գդալ՝ օրինակ 3-4 անգամ։ Եփուկ պատրաստելու համար վերցնում են 16 գ ծաղիկ՝ 300 մլ ջրում եռացնում կես ժամ, հովացնում և խմում կես կամ քառորդ բաժակ՝ օրական 3 անգամ, կամ մեկ ճաշի գդալ ծաղկի վրա լցվում են 2 բաժակ ջուր, եռացնում կես ժամ, ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, կամ 10գ ծաղկի վրա լցնում են 200 գ ջուր, կես ժամ պահում ջրային բաղնիքում, որից հետո ավելացնում ևս 200 մլ ջուր և ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրական -ական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Ջրիկ մզվածքն ընդունում են 30-40 կաթիլ՝ օրական 3 անգամ, չոր մզվածք, ինչպես նաև մանրացրած ծաղիկների փոշին՝ 1-անգամ գրամ կամ նի պտղուց՝ օրական 3 անգամ։ Դեղատներում անթառամը հաճախ լինում է հաբերի տեսքով, ֆլամին անվան տակ, 0,05 դեղաչափով։ Այն ընդունում են 1-ական հաբ՝ օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 2-3 շաբաթ տևողությամբ։ Որպես լեղամուղ միջոց հավասարաչափ վերցնում են եղերդակի և խատուտիկի արմատներ, անթառամ։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 5 րոպե եփում են 1 բաժակ ջրում, հովացնում ու օրական ըմպում 3 անգամ։ Այլ օգտակար հատկանիշները։ Այս դեղաբույսից ստացված արենարին հակաբիոտիկը ունի ֆիտոպաթոգեն բակտերիաների աճը ճնշող հատկություն, կիրառվում է գյուղատնտեսության մեջ լոլիկի քաղցկեղի և բակլազգիների բակտերիոզի դեպքում։ Ամբողջ բույսը օժտված է նաև միջատասպան հատկությամբ։ Կիրառվում է հագուստեղենը ցեցից պաշտպանելու համար։ Անթառամը գործվածքը ներկում է վառ դեղին գույնի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]