Անթառամ ծաղկակիցավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթառամ ծաղկակիցավոր
Անթառամ ծաղկակիցավոր
Անթառամ ծաղկակիցավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Gnaphalieae
Ցեղ Անթառամ (Helichrysum)
Տեսակ Անթառամ ծաղկակիցավոր (H. bracteatum)
Միջազգային անվանում
Helichrysum bracteatum

Անթառամ ծաղկակիցավոր (լատին․՝  Helichrysum bracteatum), աստղածաղկազգիների ընտանիքի բույս։ Անթառամի բազմաթիվ տեսակներ կան, որոնցից մի քանիսն էլ աճում են մեր հանրապետությունում (ալիքանման (ունդուլաթում), հայկական)։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթառամ ծաղկակիցավոր

Մշակության մեջ ամենուրեք հանդիպում է ծաղկակիցավոր անթառամը լիածաղիկ սպիտակ, բրոնզադեղին, նարնջագույն, վարդագույն, մուգ մանուշակագույն, երբեմն՝ դարչնագույն և այլ նրբերանգներով ծաղիկներ։ Մասսայական ծաղկում են հուլիսից մինչև ուշ աշուն։ Իր հայրենիքում` Ավստրալիայում, բաղմամյա բույս է, սակայն մեր կլիմայական պայմաններում մշակվում է որպես միամյա։ Շատ բարձր է գնահատվում ծաղիկների անթառամությունը, քանի որ կարծր և գեղեցիկ է ծաղկապսակը, որը պահպանվում է երկար տարիներ։ Սերմերը ցանում են մարտին կամ ապրիլի սկզբին՝ կիսատաք ջերմոցներում։ Սերմերը ծլում են 1-2 շաբաթում, որոնք վերատնկում են արկղերում կամ ջերմոցներում, որից հետո տեղափոխում են դաշտ, հունիս ամսին։ Անթառամը լուսասեր է, ջերմասեր նաև չորադիմացկուն։ Պահանջում է սննդանյութերով հարուստ հողեր։ Մեր հանրապետությունում առավել տարածված տեսակը ալիքանման անթառամի կարմրավարդագույն տեսակն է, երբեմն հանդիպում է բաց վարդագույն։ Ծաղկում են հունիս-օգոստոս ամիսներին։ Աճում է կիսաանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ)։ Հայկական անթառամի ծաղիկները բաց դեղնավուն են կամ սպիտակավուն՝ կանաչ շերտիկներով։ Աճում է նույն վայրերում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթառամի մի շարք տեսակներ կան, որոնցից մի քանիսն էլ աճում են մեր հանրապետությունում (ալիքանման (ունդուլաթում) հայակական)։ Իր հայենիքում Ավստրալիայում բազմամայա բույս է, սակայն մեր կլիմայական պայմաններում մշակվում է որպես միամյա։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուսն էլ ունեն մանրէասպան և բուժիչ նշանակություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • Henckel v. Donnersmarck, Leo F. V., Graf. (1806). Adumbrationes plantarum nonnullarum horti Halensis academici selectarum (in Latin). Halae: Formis F. A. Grunerti, Patr. p. 5.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ ծաղկակիցավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ ծաղկակիցավոր» հոդվածին։