Անզոր Մեքվաբիշվիլի
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 2001 (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անզոր Մեքվաբիշվիլի (վրաց.՝ ანზორ მექვაბიშვილი, հունիսի 5, 2001, Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, ռումինական «Ունիվերսիտատյա» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսի 25-ին Անզոր Մեքվաբիշվիլին իր նորամուտն է նշել Թբիլիսիի «Դինամոյի» հիմնական կազմում Վրաստանի առաջնության «Սաբուրթալո» ակումբի դեմ խաղում[1]։ 2020 և 2022 թվականներին «Դինամոյի» կազմում դարձել է Վրաստանի չեմպիոն։
2024 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվել է ռումինական «Ունիվերսիտատյա» ակումբ[2]։ Նորամուտն այդ ակումբի կազմում նա նշել է 2024 թվականի հունվարի 28-ին՝ «Ստյաուա» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսի սկզբում[3]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի նոյեմբերի 17-ին Մեքվաբիշվիլին նորամուտն է նշել Վրաստանի ազգային հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Մարոկկոյի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[4]։
2024 թվականին նա հավաքականի կազմում մասնակցել է Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին[5]։ Նա մասնակցել է Թուրքիայի[6], Չեխիայի[7] և Պորտուգալիայի[8] հավաքականների հետ խմբային փուլի խաղերին։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թբիլիսիի «Դինամո»
- Վրաստանի չեմպիոն (2)՝ 2020, 2022
- Վրաստանի Սուպերգավաթի հաղթող (2)՝ 2021, 2023
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сабуртало — Динамо 0:3». Transfermarkt. 2020-06-25. Արխիվացված է օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
- ↑ «OFICIAL Anzor Mekvabishvili a semnat cu Știința!». ucv1948.ro (ռումիներեն). 2024-01-20. Արխիվացված օրիգինալից 2024-01-30-ին. Վերցված է 2024-06-19-ին.
- ↑ «Universitatea Craiova vs. FCSB». soccerway.com (անգլերեն). 2024-01-28. Արխիվացված օրիգինալից 2024-01-30-ին. Վերցված է 2024-01-30-ին.
- ↑ «Марокко — Грузия 3:0». Transfermarkt. 2022-11-17. Արխիվացված է օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
- ↑ «EURO 2024. Anzor Mekvabishvili».
- ↑ «18 Jun, Group stage, Matchday 1․ BVB Stadion Dortmund, Group F, Türki̇ye 3-1 Georgia».
- ↑ «22 Jun, Group stage, Matchday 2․ Volksparkstadion, Hamburg, Group F, Georgia 1-1 Czechia».
- ↑ «26 Jun, Group stage, Matchday 3․ Arena AufSchalke, Gelsenkirchen, Group F, Georgia 2-0 Portugal».
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ