Աներոիդ
Արտաքին տեսք
Աներոիդ (հունարեն՝ α - ժխտական մասնիկ և γηρόc - ջուր, այսինքն՝ առանց հեղուկի օգնության աշխատող), մետաղական բարոմետր, մթնոլորտային ճնշման մեծությունը չափող գործիք։
Սարքի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աներոիդի հիմնական մասը օդազուրկ, ծալքավորված, բարակ պատերով տուփ է, որը մթնոլորտային ճնշման փոփոխությանը զուգընթաց ձևափոխվում է։ Այս ձևափոխումը լծակների և զսպանակի միջոցով հաղորդվում է աստիճանավորված ցուցնակի վրայով շարժվող սլաքին։
Աներոիդի ցուցմունքները կախված են ջերմաստիճանից, ժամանակի ընթացքում տուփի նյութի առաձգական հատկությունների փոփոխությունից և այլն։ Գործիքն աստիճանավորվում և ժամանակ առ ժամանակ ստուգվում է ըստ սնդիկային բարոմետրի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кедроливанский В. Н., Стернзат М. С. Метеорологические приборы, Л., 1953, гл. 8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 403)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աներոիդ» հոդվածին։ |
|