Անետ Էլիզաբեթ Մահոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անետ Էլիզաբեթ Մահոն
Ծնվել էհոկտեմբերի 21, 1918(1918-10-21)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 7, 2013(2013-10-07) (94 տարեկան)
Մահվան վայրԲեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօդաչու
ԱշխատավայրAir Transport Auxiliary?

Անետ Էլիզաբեթ Մահոն (անգլ.՝ Annette Elizabeth Mahon, հոկտեմբերի 21, 1918(1918-10-21), Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 7, 2013(2013-10-07), Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ռահվիրա օդաչու և օդային օժանդակ փոխադրամիջոցների միակ իռլանդացի կին անդամ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դուբլինում 1918 թվականի հոկտեմբերի 21-ին[1][2][3] և ընտանիքի վեց երեխաներից մեկն էր։ Հայրն աշխատել է փոստում։ Հաճախել է Դուբլիի Sacred Heart մենաստանը, որից հետո հաշվապահական ֆիրմայում աշխատանք է գտել նախքան պատերազմը։ Մանկության տարիներին Դուբլին է այցելել ավիացիայի առաջամարտիկ սըր Ալեն Քոբհեմի թռչող կրկեսը, և Անետը սավառնել է օդանավով ու մի պահ նրան է վստահվել դրա ղեկավարումը։ Երբ պատերազմն սկսվել է, Մահոնը տեղափոխվել է Հյուսիսային Իռլանդիա՝ Ուլստերում Կանանց օժանդակ օդուժի շարքերում շտապ օգնության մեքենաներ վարելու։ Այնտեղ լսել է «Air Transport Auxiliary» կազմակերպության մասին և 1942 թվականին դիմել դրա օդաչուների դասընթացում ընդգրկվելու համար։ Ընդունվել է և ուղարկվել Շոտլանդիայի Պրեստվիք քաղաքում գործող սկսնակ օդաչուների դպրոց։ Ուսումն ավարտելուց հետո նշանակվել է նույն քաղաքում և թռիչքներ իրականացրել Շոտլանդիայի հյուսիսում։ Արժանացել է «Բարակուդաների թագուհի» անվանը, երբ սկսել է Ֆեյրի Բարակուդա ավիակիր ռմբակոծիչներ վարել՝ 1943 թվականին դրանց գործածության մեջ մտնելուց հետո․ նա շատ էր սիրում այդ օդանավը։ Պատերազմի ընթացքում վարել է 12 տարբեր օդանավեր, այդ թվում՝ Սպիթֆայերներ, և արձանագրել 475 ժամ թռիչքային ժամանակ։ Չնայած պատերազմից հետո հիմնականում զբաղվել է իր երեխաներով, 1973 թվականին կամավորագրվել է մի խմբի, որը դարձել է Գլոստերշիրի Ֆեյրֆորդ քաղաքի «Royal International Air Tattoo» ավիացիոն շոուն[4][5][6][7][8][9][10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևա Պրեստվիքում հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ բժիշկ Մորիս Հիլին։ Հիվանդացել էր գրպով և քանի որ գտնվում էր օտար երկրում, ոչ ոք չի ունեցել, որ իրեն խնամեր։ Բժիշկը հոգ է տարել նրան, իսկ առաղջանալուց հետո Մահոնը նրան հրավիրել է թռչելու իր բարակուդայով ու ասել, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Ամուսնացել են Լոնդոնում 1947 թվականին։ Ամուսինն աշխատանք է ստացել «United Kingdom Atomic Energy Authority» հետազոտական կազմակերպությունում, այսպիսով կինը նրա հետ շրջագայել է ամբողջ Միացյալ Թագավորությունով՝ սկսած Քամբրիայից մինչև Քեյթնես ու Հեմփշիր։ Ունեցել են երեք դուստր, թեև նրանցից մեկը՝ Էլիզաբեթը, մահացել է 1966 թվականին դեռևս մանուկ հասակում։ Ամուսինը կաթված է տարել և մահացել 1996 թվականին։ Մահոնը վախճանվել է 2013 թվականի հոկտեմբերի 7-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Profiles From The Past – RAFA ROI». rafaroi.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «annette elizabeth hill». Basingstoke Gazette. 2013 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «Hill. Annette Elizabeth (nee Mahon) RIP - Deaths Announcements». Telegraph Announcements. 2013 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 «Annette Hill: Aviator who flew 12 different aircraft while performing». The Independent. 2013 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «ATA Women». www.afleetingpeace.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Annette Mahon». RAF Museum in London & RAF Museum Cosford - free family fun activities. 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. Mary Ellis, A.T.T.M.F. (2016). A Spitfire Girl: One of the World's Greatest Female ATA Ferry Pilots Tells Her Story. Pen & Sword Books Limited. էջ 155. ISBN 978-1-4738-9536-2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Stride, Eleanor (1970 թ․ հունվարի 1). «War pilot thanked by Prime Minister». Daily Echo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. «Object». Maidenhead Heritage Centre. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. «Beauties and their Bombers: Meet the "Top Gun" Heroines of WW2». Messy Nessy Chic. 2015 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]