Անեթթ Սագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեթթ Սագեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ski jumper և դերասանուհի
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 10, 1985(1985-01-10)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Մուշյոեն, Նուռլան[1]
163 սանտիմետր
Քաշ՝50 կիլոգրամ

Անեթթ Սագեն (նորվ.՝ Anette Sagen, հունվարի 10, 1985(1985-01-10)[1], Մուշյոեն, Նուռլան[1]), նորվեգացի դահուկացատկորդ, աշխարհի առաջնության հաղթող, կանանց մայրցամաքային գավաթի բազմակի հաղթող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեթթ Սագենը բոլոր ժամանակների լավագույն կին դահուկացատկորդներից է։ 2004 թվականին բազմաթիվ լրատվամիջոցներ մեծ ուշադրության են արժանացրել Անեթթին, երբ նրան մերժեցին մասնակցելու Վիկերսունդի K-185 դահուկացատկին, չնայած նրա դրսևորած լավ արդյունքներին։ Անեթթ Սագենի գլխավոր հակառակորդը Միջազգային դահուկային ֆեդերացիայի լեռնադահուկային կոմիտեի նախագահ Թորբյորն Իգսեթն էր։ Բանավեճը շուտով դարձավ սպորտի աշխարհում կանանց իրավունքների դեմ պայքար։

2003 թվականից Սագենը մասնակցում է մրցաշարերի։ 2004 և 2005 թվականներին մասնակցել է Հոլմենկոլենի լեռնադահուկային փառատոնին։ 2009 թվականից ունի բազմաթիվ հաղթանակներ։

2009 թվականի փետրվարի 20-ին Սագենը Դահուկացատկի կանանց աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[2], 2010 թվականի մարտին Հոլմենկոլլենում ցատկահարթակից կատարել է առաջին ցատկը՝ 106,5 մետր։ 2011 թվականի աշխարհի առաջնությունում նույն ցատկահարթակից Անեթթը ձախողել է՝ զբաղեցնելով 22-րդ տեղը։

Աշխարհի գավաթի կանանց առաջնությունում Սագենն իր ցուցանիշներով եղել է ութերորդը, ընդհանրապես ամբողջ մրցաշրջանում նա երկու անգամ բարձրացել է մրցանակային պոդիում՝ դառնալով երրորդ մրցանակակիր։ Ընդհանուր վարկանիշային աղյուսակում նա դարձել է վեցերորդը, իսկ մեկ տարի անց բարձրացել է մեկ քայլ՝ միաժամանակ Շոնախում դառնալով առաջին գավաթակիր։

Աշխարհի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ընդհանուր
2011/12 6
2012/13 5
2013/14 40
2014/15 38

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

հ/հ Մրցաշրջան Ամսաթիվ Վայր Բլուր Չափս
1 2012/13 Հունվարի 6 2013   Գերմանիա Գերմանիա Շոնախ Լանգենվալդշանց HS106 NH

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://snl.no/Anette_Sagen
  2. «Bronze for Norway in historic ski jumping event». The Norway Post. Norwegian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]